![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Pingali_Venkayya_2009_stamp_of_India.jpg/640px-Pingali_Venkayya_2009_stamp_of_India.jpg&w=640&q=50)
Պինգալի Վենկայա
From Wikipedia, the free encyclopedia
Պինգալի Վենկայա (անգլ.՝ Pingali Venkayya, օգոստոսի 2, 1876(1876-08-02), Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան - հուլիսի 4, 1963(1963-07-04), Հնդկաստան[1]), Հնդկաստանի ազատագրական շարժման նշանավոր գործիչներից, Հնդկաստանի դրոշի հեղինակը։ Իր նախագծած ու պատրաստած դրոշը 1921 թվականի ապրիլի 1-ին ներկայացրել է Մահաթմա Գանդիին Վիջայավադա քաղաք վերջինիս այցի ժամանակ[2]։
Արագ փաստեր Պինգալի Վենկայա տելուգու՝ పింగళి వెంకయ్య, Ծնվել է ...
Պինգալի Վենկայա տելուգու՝ పింగళి వెంకయ్య | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1878 |
Ծննդավայր | Կրիշհնա |
Մահացել է | 1963 |
Մահվան վայր | Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հնդիկ |
Կրոն | Բուդդիզմ |
Մասնագիտություն | դիզայներ և գրող |
![]() |
Փակել
Պինգալի Վենկայան եղել է կրթական գործիչ։ Մահացել է 1963 թվականին, աղքատության ու մոռացության մեջ։ 2009 թվականին վերհիշել են նրան, նրա դիմապատկերով փոստային դրոշմանիշ են թողարկել Հնդկաստանում։ 2011 թվականին առաջարկություն է ներկայացվել կառավարությանը՝ Պինգալի Վենկայային հետմահու արժանացնելու երկրի բարձրագույն կառավարական պարգևի՝ Bharat Ratna շքանշանի[3]։