Պիեռ Տեյար դը Շարդեն
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Տեյար դը Շարդեն (ֆր.՝ Pierre Teilhard de Chardin, մայիսի 1, 1881(1881-05-01)[1][2][3][…], Սարգենատ ամրոց, Orcines[4] - ապրիլի 10, 1955(1955-04-10)[5][6][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, աստվածաբան, բնագետ։
- Այս հոդվածը Պիեռ Տեյար դը Շարդենի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շարդեն (այլ կիրառումներ)։
Ծնվել է Ֆրանսիայի Օվեռն գավառում։ Տեյարը կրթվել է ճիզվիտական ուսումնական հաստատություններում, որոնք աչքի են ընկել ուսուցանվող գիտակարգերի լայն ցանկով։ 1899 թվականին դառնում է Հիսուսյան ուխտի անդամ, 1901 թվականին՝ քահանա, 1920-1925 թվականներին՝ դասավանդում է Փարիզի կաթոլիկական համալսարանում։
Կյանքի օրոք նա ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում որպես բնագետ, քան աստվածաբան։ Նա իր ժամանակի հեղինակավոր մարդաբան-հնէաբաններից էր, սինանթրոպի բրածոյի հայտնաբերողներից մեկը, ընդ որում առաջինն էր հասկացել այդ հայտնագործության ողջ կարևորությունը գիտության համար. հայտնագործություն, որի շնորհիվ վերականգնվում էր մարդանման կապկի և մարդու հնագույն տեսակի միջև պակասող կենսաբանական օղակը։
Նախապես Տեյարի փիլիսոփայության և կրոնի բնագավառի գաղափարները տարածում չգտան, քանի որ եկեղեցական ղեկավարությունը նրան հետապնդում էր «կրոնական այլախոհության» համար։ Նրան արգելեցին դասավանդել, ինչպես և հրատարակել փիլիսոփայական և աստվածաբանական բնույթ ունեցող երկեր, նա փաստորեն վտարվեց հայրենիքից։ 20 տարուց ավելի նա անցկացրեց Չինաստանում, հնէաբանական հետազոտություններ կատարեց բոլոր մայրցամաքներում։
Միայն 1950 թվականին 70-ամյա Տեյարին ընտրեցին Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ։
Ֆրանսիայից երկրորդ անգամ վտարվելուց հետո նա բնակություն հաստատեց ԱՄՆ-ում (Նյու Յորքում), որտեղ էլ մահացավ 1955 թվականին։ Նրա գլխավոր աշխատությունը՝ «Մարդու ֆենոմենը» լույս տեսավ ետմահու նույն թվականին[16]։,