From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Էժեն Մարսելեն Բերթլո (ֆր.՝ Pierre Eugène Marcellin Berthelot , հոկտեմբերի 25, 1827[2][3][4][…], former 7th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[5] - մարտի 18, 1907[6][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[7][6]), ֆրանսիացի քիմիկոս, հասարակական գործիչ[13]։
Պիեռ Բերթլոն ծնվել է Փարիզում, բժշկի ընտանիքում։ Պիեռ Բերթլոն սկզբում սովորել է Փարիզի համալսարանում, սակայն դասախոսների պատճառով փոխել է մասնագիտությունը և դարձել քիմիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1864 թվականից) և անփոփոխ քարտուղարը (1889 թվականից), Պետերբուրգի ԳԱ թղթանդամ (1876 թվականից)[14]։ Ֆրանսիայի լուսավորության (1886–1887 թվականներին) և արտաքին գործերի (1895–1896 թվականներին) մինիստր։ Քիմիայի պրոֆեսոր Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցում (1859 թվականից) և Քոլեջ դե Ֆրանսում (1865 թվականից)։
Սինթեզել է օրգանական բազմաթիվ միացություններ։ Գլիցերինի և ճարպաթթուների փոխազդմամբ ստացել է (1853–1854 թվականներին) ճարպեր՝ ապացուցելով դրանց սինթեզի հնարավորությունը։ Պիեռ Բերթլոն միաժամանակ պարզել է, որ գլիցերինը եռատոմ սպիրտ է։ Նրա այս աշխատանքները վերջնականապես խարխլեցին վիտալիզմի մասին եղած պատկերացումները։ Սկզբունքային նշանակություն ուներ աՏ04-ի առկայությամբ էթիլալկոհոլի սինթեզումը էթիլենի հիդրատացմամբ (1855 թվականից), մինչ այդ այն ստանում էին միայն շաքարային նյութերի խմորումից։ Պիեռ Բերթլոն առաջինն է սինթեզել մեթանը (1858 թվականից), էթանը, ացետիլենը (1860 թվականից), բենզոլը (1866 թվականից), նավթալինը, մրջնաթթուն են։ 1867 թվականին առաջարկել է օրգանական միացությունները յոդաջրածնով վերականգնելու ընդհանուր եղանակ։ Պիեռ Բերթլոն թերմոքիմիայի հիմնադիրներից է։ Քիմիայում մտցրել է «էքսոթերմիկ և էնդոթերմիկ ռեակցիաներ» հասկացությունները։ Պարզել է ածխածնի, ազոտի, ջրածնի և այլ տարրերի նշանակությունը բույսերի համար։ 1885–1893 թվականներին հրատարակել է հին հունական, արևմտաեվրոպական (լատիներեն), սիրիական և արաբական ալքիմիական ձեռագրեր՝ թարգմանություններով և մեկնաբանություններով։ Պիեռ Բերթլոն երկար ժամանակ ժխտում էր ատոմամոլեկուլային ուսմունքը, քիմիական կառուցվածքի տեսությունը, պարբերական օրենքը, էլեկտրոլիտիկ դիսոցման տեսությունը։ Սակայն կյանքի վերջին տարիներին հրաժարվել է իր հայացքներից և ընդունել այդ առաջավոր գաղափարները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.