Պերսևսն ու Անդրոմեդան
From Wikipedia, the free encyclopedia
Պերսևսն ու Անդրոմեդան (իտալ.՝ Perseo e Andromeda), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Տիցիանի նկարը, վրձնված 1554-1556 թվականներին, առասպելական թեմաներով նկարների շարքում, որոնք հայտնի են որպես «poesie» (պոեզիա) և նախատեսված են եղել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար։ Նկարների թեմաները փոխառված են եղել հռոմեացի պոետ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Մետամորֆոզներ» վիպեգրությունից, այս նկարի դեպքում փոխառությունը եղել է IV գրքի 663-752 էջից[7]։ Այս շարքի բոլոր կտավներում պատկերված են եղել մերկ կանայք։ «Պերսևսն ու Անդրոմեդան» նկարը այժմ պահպանվում է Լոնդոնի Ուոլեսի հավաքածուում։
Նկարված է յուղաներկով, կտավի վրա, 175×189,5 սմ չափսերով։ Հավանական է, որ նկարը 1605 թվականին գնահատվել է «վնասված», իսկ հետագայում ստացել է լրացուցիչ վնասվածքներ, ինչպես նաև` ենթադրաբար, կտրատվել է եղել բոլոր կողմերից։ Ուսումնական հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են կոմպոզիցիայի ստեղծման համար անսովոր մեծ թվով փոփոխություններ[8]։
Նկարում պատկերված է Պերսևսը, որն օդում թռչելով փորձում է սպանել ծովային հրեշին, որը հայտնվել է ծովափնյա ժայռին շղթայված Անդրոմեդային սպանելու նպատակով[9]։
Նկարը երկար է ճանապարհորդել․ վրձնված լինելով Վենետիկում` այն տեղափոխվել է ժամանակակից Բելգիայի տարածք, այնուհետև ուղարկվել է Իսպանիա, Իտալիա, Անգլիա և Ֆրանսիա և վերջում նորից վերադարձել է Անգլիա։