Անդրոմեդա (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Անդրոմեդա (հին հունարեն՝ Ἀνδρομέδα), հունական դիցաբանությունում[9][10] Եթովպիայի թագավոր Կաֆեյի և Կասիոպեայի դուստրը[11]։ Մի անգամ, երբ Կասիոպեյը պարծենում էր, որ իր գեղեցկությունը անցնում է ծովահարսի գեղեցկությունից, բարկացած աստվածուհիները դիմեցին Պոսեյդոնին վրեժխնդիր լինելու խնդրանքով, և նա ուղարկեց ծովային հրեշին, որը սպառնում էր Կաֆեյի ենթակաների մահով։ Ամոնի գուշակը հայտարարեց, որ Աստվածների վրդովմունքը կմեղմանա այն ժամանակ, երբ Կաֆեյը Անդրոմեդին կզոհաբերի հրեշ և երկրի բնակիչները ստիպեցին թագավորին գնալ այդ զոհաբերությանը։ Ժայռին գամված Անդրոմեդան հանձնվեց հրեշին։ Այդ վիճակում նրան տեսնում է Պերսևսը, և նրա գեղեցկությամբ հիացած, որոշում է սպանել հրեշին, եթե նա համաձայնվի ամուսնանա նրա հետ։ Հայրը ուրախությամբ համաձայնվեց, և Պերսևսը պատվով կատարեց իր վտանգավոր սխրանքը։ Ցույց տալով Մեդուզա Գորգոնայի դեմքը սատանային, նրան վերածում է քարի։ Մեկ այլ տարբերակով ներկայացվում է, որ հրեշը սպանվել է Հերմեսի դաշույնով, որով սպանվել է Մեդուզա Գորգոնան[12]։ Ըստ Եվրիպիդեսի՝ ոչ′ հայրը, ոչ′ մայրը չկարողացան ստիպել նրան թողնել հայրենիքը և հետևել Պերսեյին[13]։ Հեղինակների մեծ մասը ասում է, որ նա դարձել է Միկենեի թագուհի և Պերսևսի համար ունեցել է մի քանի երեխա։
Անդրոմեդա | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Կեփևս[1][2][3][…] |
Մայր | Կասիոպեա (դիցաբանություն)[1][4][5][…] |
Ամուսին | Պերսևս[6] |
Կողակից | Phineus? |
Զավակներ | Գորգոֆոնա[7][6], Պերսես[6], Էլեկտրիոն[6], Heleus?[6], Sthenelus?[8][6], Մեստոր[6], Autochthe?, Cynurus? և Ալքեոս[6] |
Andromeda Վիքիպահեստում |