From Wikipedia, the free encyclopedia
«Պատմության ավարտը և վերջին մարդը» (անգլ.՝ The End of History and the Last Man), ամերիկացի փիլիսոփա և քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի առաջին գիրքը։ Լույս է տեսել 1992 թ. Free Press հրատարակչությունում։ Գրքի հրատարակմանն է նախորդել է The National Interest հանդեսում «Պատմության ավա՞րտը» (1989) էսսեի տպագրումը, որը մամուլում և գիտական ոլորտում մեծ արձագանք է ստացել։ «Պատմության ավարտը և վերջին մարդը» գրքի մեջ Ֆուկույաման շարունակում է էսսեի գիծը և պնդում է, որ արևմտյան տիպի ազատական ժողովրդավարության տարածումն աշխարհում փաստում է մարդկության հասարակամշակութային էվոլյուցիայի վերջնակետի և կառավարության վերջնական ձևաչափի կազմավորման մասին։ Չնայած, Ֆուկույամայի պատկերացման մեջ պատմության ավարտը չի նշանակում իրադարձություննեիր ավարտը, սակայն պսակվում է գաղափարախոսական դիմակայության, գլոբալ հեղափոխությունների և պատերազմների, իսկ դրանց հետ էլ արվեստի և փիլիսոփայության դարաշրջանի ավարտը։
Պատմության ավարտը և վերջին մարդը անգլ.՝ The End of History and the Last Man | |
---|---|
Հեղինակ | Ֆրենսիս Ֆուկույամա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | sociocultural evolution? և պատմության ավարտը |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1990 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Free Press |
Հրատարակման տարեթիվ | 1992 |
Ֆուկույաման ուղղակի նշում է, որ «պատմության ավարտի» կոնցեպտի հեղինակը չէ, այլ միայն շարունակում է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի կողմից հիմք դրած գաղափարները, որոնք հետագա զարգացում են ստացել Կառլ Մարքսի և Ալեքսսանդր Կոժևի աշխատություններում։
«Պատմության ավարտը և վերջին մարդը» գիրքը թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով[1], ստանալով լայնատարած քննադատություն գիտական և հրապարակախոսական հարթակներում։ Գրախոսների մեծ մասը նշում են հեղինակի կանխակալությունը, ազարական ժողովրդավարության գաղափարներին ծայրահեղ կողմնակցությունը, իրադարձությունների և փաստերի գնահատման մեջ ընտրողականությունը, ինչպես նաև ազատական ժողովրդավարությանը դիմակայող և թափ առնող այնպիսի ուժերի թերագնահատումը, որոնցից է, օրինակ, իսլամական ֆունդամենտալիզմը։
Ֆուկույաման ակտիվ մասնակցություն է ունեցել գրքի հրապարակումից հետո տեղի ունեցող բանավեճի մեջ, հետևողականորեն պաշտպանելով սեփական տեսակետը, սակայն հետագա աշխատություններում որոշ առումով վերանայել է ավելի շուտ շարադրված մտքերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.