![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/Callejeando_por_Paterna_de_Rivera_%252835477067302%252C_mejor_geometr%25C3%25ADa%2529.jpg/640px-Callejeando_por_Paterna_de_Rivera_%252835477067302%252C_mejor_geometr%25C3%25ADa%2529.jpg&w=640&q=50)
Պատերնա դե Ռիվերա
From Wikipedia, the free encyclopedia
Պատերնա դե Ռիվերա (իսպ.՝ Paterna de Rivera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 14 կմ² տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 5680։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 56 կիլոմետր է։
Արագ փաստեր Պատերնա դե Ռիվերա, Տեսակ ...
Պատերնա դե Ռիվերա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 127 մետր |
Մակերես | 14 կմ² |
Մասն է | Q100593631?[1], Q107553373?[2] և La Janda?[3] |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
Պատերնա դե Ռիվերան մաս է կազմում այսպես կոչված՝ «Ցլի երթուղու» ( Ruta del Toro), գյուղատնտեսական և հատկապես անասնապահական բնակավայր է, հայտնի է մանավանդ նրանով, որ հանդիսանում է ցլամարտի համար ցուլեր բուծող վայրերից մեկը։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այս բնակավայրում է ծնունդ առել ֆլամենկո պալո պարի «պետեներա» անվանումը կրող տեսակը։