Կադիս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կադիս (իսպ.՝ Cadiz), քաղաք և նավահանգիստ Իսպանիայի հարավ-արևմուտքում, Անդալուզիայում, Ատլանտյան օվկիանոսի Կադիս ծոցի ափին։ Կադիս նահանգի վարչական կենտրոնն է։ Կադիսը հիմնադրվել է փյունիկացիների կողմից մոտ մ․ թ․ ա․ 1100 թվականին։ Հույները այն անվանում էին Գադիրա կամ Գադեյրա, իսկ հռոմեացիները՝ Գադես։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կադիս | |||||
Cadiz | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Բայա-դե-Կադիս | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 11-րդ դար թ. | ||||
Մակերես | 12.1 կմ² | ||||
ԲԾՄ | 11 մ | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | 123 948 մարդ (2012) | ||||
Խտություն | 10 000 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+34) 956 | ||||
Փոստային ինդեքս | 11071 | ||||
Փոստային դասիչ | 11000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CA | ||||
Պաշտոնական կայք | cadiz.es | ||||
| |||||
Կադիսն Արևմտյան Եվրոպայի շարունակաբար բնակեցված ամենահին քաղաքներից է, որտեղ, ինչպես վկայում են հնագիտական պեղումների ադյունքները, մարդիկ սկսել են ապրել դեռևս 3100 տարի առաջ[1][2][3][4][5]։ Կադիսը ներառված է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանցում[4][6]։
Կադիսի ամենամյա կառնավալը Անդալուսիայի ամենահայտնի, սիրված, մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությունն է[7]։
Անվանումը փյունիկերեն է։ Հնում հայտնի է եղել որպես Գադիր, որը հիմնադրել են փյունիկցիները մ․ թ․ ա․ մոտ 800 թվականին։ Գադիր նշանակում է «պատնեշ» (զառիթափ՝ զառիվեր ափ, ուր տեղակայված է քաղաքը)։ Հետագայում տարբեր լեզուներում անվանումը կրել է հնչյունային փոփոխություններ։ Հռոմեացիների մոտ ստացել է Gades (Gadis) ձևը, ավելի ուշ արաբների մոտ՝ Կադիս ձևը, որից առաջացել է այժմյան իսպաներեն Gadiz ձևը[8]։
Կադիսը թերևս ամենահինն է Հարավարևմտյան Եվրոպայի պահպանված քաղաքներից։ Ըստ մի ավանդազրույցի՝ կառուցվել է Տրոյական պատերազմից 80 տարի անց[9] և բնակեցված է եղել Tartessů ցեղի մարդկանցով (ուսումնասիրողները նրանց համադրում են Աստվածաշնչում հիշատակված թարշիշ ցեղի հետ)։ Մեր թվականությունից առաջ 500 թվականից քաղաքին տիրել են փյունիկեցիները, Պունիկյան երկրորդ պատերազմից (մ. թ. ա. 218 - 201 թթ.) հետո՝ նրանց հաղթած հինհռոմեացիները։ Հետագայում քաղաքը նվաճել են մավրերը, 1262 թվականին՝ իսպանացիները։
1492 թվականին Ամերիկայի հայտնագործումից հետո Կադիսը դարձել է Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկը՝ երկրորդ պլան մղելով Սևիլյային և դառնալով դեպի Վեստ Ինդիա մեկնող ու այնտեղից վերադարձող նավերի հիմնական նավահանգիստը։ 16-18-րդ դարերում քաղաքը ենթարկվել է անգլիացիների բազմաթիվ հարձակումներին, բայց դրանց մեծ մասը կարողացել է ետ մղել՝ զգալի կորուստներ պատճառելով գրոհողներին։ 18-19-րդ դարերում Կադիսն սկսել է անկում ապրել՝ կապված Ամերիկայում Իսպանիայի գաղութների կորստի հետ։ Չնայած դրան՝ այսօր էլ շարունակում է մնալ իսպանական կարևորագույն նավահանգստային քաղաքներից մեկը։
Կադիսը, ըստ Köppen climate classification|Köppen Csa-ի դասակարգման, ունի միջերկրածովյան կլիմա՝ շոգ ամառներով և չափազանց մեղմից տաքի հասնող ձմեռներով։ Արևոտ օրերի քանակով առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում։ Ձյան տեղումներ այստեղ չեն եղել առնվազն սկսած 19-րդ դարից[10]։
Կադիս (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.5 (72.5) |
25.3 (77.5) |
29.0 (84.2) |
31.4 (88.5) |
36.5 (97.7) |
37.6 (99.7) |
40.0 (104) |
43.0 (109.4) |
37.8 (100) |
31.5 (88.7) |
27.6 (81.7) |
23.6 (74.5) |
43.0 (109.4) |
Միջին բարձր °C (°F) | 16.0 (60.8) |
16.8 (62.2) |
18.8 (65.8) |
19.9 (67.8) |
22.1 (71.8) |
25.3 (77.5) |
27.7 (81.9) |
27.9 (82.2) |
26.3 (79.3) |
23.4 (74.1) |
19.6 (67.3) |
16.9 (62.4) |
21.6 (70.9) |
Միջին օրական °C (°F) | 12.7 (54.9) |
13.8 (56.8) |
15.5 (59.9) |
16.8 (62.2) |
19.1 (66.4) |
22.4 (72.3) |
24.6 (76.3) |
25.0 (77) |
23.3 (73.9) |
20.3 (68.5) |
16.5 (61.7) |
13.9 (57) |
18.6 (65.5) |
Միջին ցածր °C (°F) | 9.4 (48.9) |
10.7 (51.3) |
12.3 (54.1) |
13.7 (56.7) |
16.2 (61.2) |
19.5 (67.1) |
21.4 (70.5) |
22.0 (71.6) |
20.3 (68.5) |
17.3 (63.1) |
13.4 (56.1) |
10.9 (51.6) |
15.4 (59.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0.2 (32.4) |
3.2 (37.8) |
3.0 (37.4) |
8.0 (46.4) |
9.2 (48.6) |
14.0 (57.2) |
16.8 (62.2) |
17.2 (63) |
14.0 (57.2) |
9.0 (48.2) |
4.6 (40.3) |
2.2 (36) |
0.2 (32.4) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 69.0 (2.717) |
58.5 (2.303) |
34.7 (1.366) |
45.2 (1.78) |
26.9 (1.059) |
6.7 (0.264) |
0.2 (0.008) |
1.7 (0.067) |
23.8 (0.937) |
67.3 (2.65) |
97.7 (3.846) |
92.3 (3.634) |
524 (20.631) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 6.9 | 6.4 | 4.8 | 5.6 | 3.2 | 1.0 | 0.1 | 0.2 | 2.5 | 5.6 | 7.2 | 8.1 | 51.6 |
% խոնավություն | 75 | 74 | 71 | 69 | 70 | 69 | 68 | 70 | 71 | 74 | 74 | 76 | 71.8 |
Միջին ամսական արևային ժամ | 184 | 197 | 228 | 255 | 307 | 331 | 354 | 335 | 252 | 228 | 187 | 166 | 3024 |
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[11] |
Բնակչության 2001-2023 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.