Չիկ Կորեա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Չիկ Կորեա (լրիվ անունը՝ Արմանդո Էնտոնի «Չիկ» Կորեա, անգլ.՝ Armando Anthony "Chick" Corea, հունիսի 12, 1941[1][2][3][…], Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - փետրվարի 9, 2021[4][5][6], Տամպա Բեյ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[7]), ամերիկացի ջազային դաշնակահար և երգահան։
Չիկ Կորեա | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Chick Corea |
Ի ծնե անուն | իտալ.՝ Armando Anthony Corea |
Նաև հայտնի է որպես | Chick Corea |
Ծնվել է | հունիսի 12, 1941[1][2][3][…] Չելսի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 9, 2021[4][5][6] (79 տարեկան) Տամպա Բեյ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[7] |
Ժանրեր | ջազ, ավանգարդ ջազ և post-bop?[8] |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր[8], երաժշտական ստեղնաշար[8], երգեհոն[8] և հարվածային համակարգ |
Լեյբլ | ECM Records և Stretch Records?[9] |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Chelsea High School? |
Ամուսին | Gayle Moran? |
Պարգևներ | |
Կայք | chickcorea.com |
Chick Corea Վիքիպահեստում |
Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Չեսլի քաղաքում` իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Նրա հայրը ջազային շեփորահար էր, նա նաև իր որդու երաժշտական առաջին կրթության դաստիարակն էր։ Չիկ Կորեան համակարգված երաժշտական կրթություն չի ստացել[12]։ Նա դաշնամուրի դասեր է ստացել Ս. Սալլոյից, վեց ամիս սովորել է Դջուլիարդի դպրոցում։
Կորեան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1962-1963 թվականներին ՝ դաշնամուր նվագելով լատինամերիկյան փոփ երաժշտություն կատարող խմբերում։ 1960-ական թվականների կեսերին, շեփորահար Բլյու Միթչելի հետ համագործակցելով, նա կատարել է իր առաջին աուդիո ձայնագրությունները։ Կորեայի ստեղծագործական անհատականության վրա մեծապես ազդել է իր՝ Մայլս Դևիս խմբում որպես դաշնակահար աշխատելը (1968–1970 թվականներ) Հերբի Հենքոքի, Ջոն Մաքլաֆլինի, Ուեյն Շորթերի և Ջեկ Դեջոնետի հետ միասին։ Կորեան նկարահանվել է Դևիսի «In a silent way» (1969 թվական) և «Bitches Brew» (1970 թվական) խորհրդանշական ալբոմներում ։ 1970 թվականին նա ստեղծել է իր սեփական «Circle» ջազային տրիոն, որի գործունեությունը, սակայն, հասարակության կողմից նկատելի արձագանք չի ստացել։
Կորեան լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին հիմնականում «Return to Forever» համույթի (1972-1977 թվականներ) շնորհիվ, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում հանդես են եկել բաս-կիթառահար Սթենլի Քլարկը, հարվածային գործիքներ՝ Արտո Մորեյրան, Ստիվ Գեդը և Լենի Ուայթը , սաքսոֆոնահար Ջո Ֆարելը, կիթառահար Ալ Դի Մեոլան, երգել են Ֆլորա Պուրիմը և Գայլ Մորանը։ Անսամբլի լավագույն ալբոմներն են «Թեթև, ինչպես փետուրը» («Light as a feather», 1973 թվական, այս ալբոմի «Իսպանիա» կոմպոզիցիան դարձել է համաշխարհային ջազային ստանդարտ), «Որտեղ եմ քեզ նախկինում հանդիպել», («Where have I known you before» 1974 թվական ), Լեպրեխոն (իռլանդական բանահյուսության կերպար, 1976 թվական) և առավել հայտնին ՝ «Երաժշտական մոգություն» («Musicmagic», 1977 թվական)։
Մահացել է 2021 թվականի փետրվարի 9-ին քաղցկեղից Ֆլորիդայի Տամպա Բեյի իր տանը[13][14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.