From Wikipedia, the free encyclopedia
Լեպրեխոն կամ լեպրեկոն ( իռլանդերեն՝ leipreachán), իռլանդական ժողովրդական բանահյուսության կերպար, ավանդաբար պատկերվում է որպես փոքր, կարճահասակ, ամրակազմ մարդ։ Լեպրեխոնի հագուստի գույնը կախված է տեղանքից, որտեղ նա ապրում է։ Ըստ XX դարի ժողովրդական մշակույթի` լեպրեխոնները հիմնականում կրում են կանաչ հագուստ։ Ինչպես և այլ դիցաբանական արարածներ, կապվում են Դանա աստվածուհու ցեղերի հետ[1]։ Ըստ երևույթին առաջացել է իռլանդական leipreachán (luchrupán[2], luchorpán[3][4]) բառից։ Արտասանության տեսակներից մեկն է ՝ leithbrágan, որը ծագում է «ձախ կոշիկ» բառակապակցությունից և կապվում է լեպրեխոնների դասական նկարագրության հետ, որտեղ նա պատկերվում է կոշիկ նորոգելիս[5]։ Լեպրեխոններն ունեն կարճահասակ, ալևոր մարդու տեսք[6]։
Լեպրեխոնների մասին ամենավաղ հիշատակություններից մեկն է՝ «Ֆերգուսի՝ Լետիի որդու ճանապարհորդությունը» գրքից, որտեղ Ֆերգուսը քնում է լողափին և արթնանում է նրանից, որ իրեն քաշում են երեք lúchorpáin։ Նա բռնում է նրանց և ազատության դիմաց լեպրեխոնները կատարում են նրա երեք ցանկությունները[7][8][9]։
Ըստ Ուիլյամ Բաթլեր Յեյթսի, լեպրեխոնների գլխավոր հարստությունները մնացել են դեռևս հին պատերազմների ժամանակներից[10]։ Ըստ Մականալիի՝ լեպրեխոնը չար ոգու և փերիի որդին է, որը իր բնույթով ոչ բարի է, և ոչ էլ չար[11]։
Ավանդություններում նկարագրված լեպրեխոնների չափերը փոքրացան, քրիստոնեության[12] տարածման հետ նվազեց նաև նրանց կարևորությունը։
Իռլանդիայում լեպրեխոնների կերպարն օգտագործում են զբոսաշրջության շքեղությունը նկարագրելու համար[13][14]։ Սուրբ Պատրիկի հիշատակության օրվան և լեպրեխոններին նվիրված բացվեց աշխարհում ամենափոքր այգին՝ Միլ Էնդս Պարկը[15]։ 2006 թվականին ԱՄՆ-ում տարածվեց լուր այն մասին, որ Ալաբամա նահանգի Կրայտոն քաղաքում տեսել են իրական լեպրեխոն։ Սակայն այդ լուրերը տարածվում էին միայն զբոսաշրջիկներին գրավելու համար։
2010 թվականին Դուբլինում բացվեց լեպրեխոնների Ազգային թանգարան[16]։
Գոյություն ունեն նաև կլուրիկոններ, որոնք համարվում են լեպրեխոնների տարատեսակ[17][18]։
Լեպրեխոնները՝ իբրև ֆանտաստիկ էակներ, հանդես են գալիս տարբեր ստեղծագործություններում և համակարգչային խաղերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.