Չենաբ գետ
From Wikipedia, the free encyclopedia
Չենաբ գետ (սանսկրիտ՝ असिक्नी or चंद्रभागा asikni or chandrabhaga IAST, հինդի՝ चिनाब cināb IAST, ա.-փենջ.` ਚਨਾਬ cenab IAST, Ուրդու՝ چناب čanāb), խոշոր գետ, որը հոսում է Հնդկաստանով և Պակիստանով, և համարվում է Փենջաբ շրջանի 5 խոշոր գետերից մեկը։ Այն սկիզբ է առնում Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգի Լահուլ և Սպիտի շրջանի վերին Հիմալայներից, Ջամմու և Քաշմիրի Ջամմու շրջանի միջով՝ նախքան Ուչ Շարիֆ քաղաքի մերձակայքում Ինդոս գետը թափվելը, հոսում դեպի Պակիստան՝ Փենջաբ դաշտեր։ Ինդոսի ջրերի պայմանագրի համաձայն Չենաբի ջրերը հատկացվել են Պակիստանին[2][3]։
Չենաբ գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1974 կմ |
Ավազանի մակերես | 138 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Չանդրա գետ և Բհագա գետ |
Գետաբերանի տեղակայում | Փանջնադ գետ |
Կոորդինատներ | 31°11′20″ հս․. լ. 72°11′57″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Թավի գետ, Ռավի գետ և Ջելամ գետ |
Երկիր | Հնդկաստան և Պակիստան |
Երկրամաս | Հիմաչալ-Պրադեշ, Փենջաբ և Ջամմու և Քաշմիր[1] |
Ջրահավաք | Ինդոսի ավազան |
Գետն առաջանում է Տանդիում երկու՝ Չանդրա և Բհագա գետերի միախառնման ժամանակ, Քեյլոնգից 8 կմ հարավ-արևմուտք, Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգի Լահաուլ և Սպիտի շրջանում։ Բհագա գետը սկիզբ է առնում Սուրիա հեքիաթային լճից, որը գտնվում է Հիմաչալ-Պրադեշ նահանգի Բարա-Լաչա-լա լեռնանցքից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։ Չանդրա գետը սկիզբ է առնում նույն լեռնանցքից դեպի արևելք գտնվող սառցադաշտերից (Չանդրա Թաալից՝ (Լուսնի լիճ) ոչ հեռու[4]։ Այս լեռնանցքը նաև ջրբաժանի դեր է կատարում նշված երկու գետերի միջև[5]։ Նախքան միախառնվելը Չանդրա գետն անցնում է 115 կմ (71 մղոն)։ Մինչ կմիանա Տանդիի հետ, Բհագա գետն անցնում է նեղ կիրճերով 60 կմ (37 մղոն)[6]։