From Wikipedia, the free encyclopedia
Չենաբ գետ (սանսկրիտ՝ असिक्नी or चंद्रभागा asikni or chandrabhaga IAST, հինդի՝ चिनाब cināb IAST, ա.-փենջ.` ਚਨਾਬ cenab IAST, Ուրդու՝ چناب čanāb), խոշոր գետ, որը հոսում է Հնդկաստանով և Պակիստանով, և համարվում է Փենջաբ շրջանի 5 խոշոր գետերից մեկը։ Այն սկիզբ է առնում Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգի Լահուլ և Սպիտի շրջանի վերին Հիմալայներից, Ջամմու և Քաշմիրի Ջամմու շրջանի միջով՝ նախքան Ուչ Շարիֆ քաղաքի մերձակայքում Ինդոս գետը թափվելը, հոսում դեպի Պակիստան՝ Փենջաբ դաշտեր։ Ինդոսի ջրերի պայմանագրի համաձայն Չենաբի ջրերը հատկացվել են Պակիստանին[2][3]։
Չենաբ գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1974 կմ |
Ավազանի մակերես | 138 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Չանդրա գետ և Բհագա գետ |
Գետաբերանի տեղակայում | Փանջնադ գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Թավի գետ, Ռավի գետ և Ջելամ գետ |
Երկիր | Հնդկաստան և Պակիստան |
Երկրամաս | Հիմաչալ-Պրադեշ, Փենջաբ և Ջամմու և Քաշմիր[1] |
Ջրահավաք | Ինդոսի ավազան |
Գետն առաջանում է Տանդիում երկու՝ Չանդրա և Բհագա գետերի միախառնման ժամանակ, Քեյլոնգից 8 կմ հարավ-արևմուտք, Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգի Լահաուլ և Սպիտի շրջանում։ Բհագա գետը սկիզբ է առնում Սուրիա հեքիաթային լճից, որը գտնվում է Հիմաչալ-Պրադեշ նահանգի Բարա-Լաչա-լա լեռնանցքից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։ Չանդրա գետը սկիզբ է առնում նույն լեռնանցքից դեպի արևելք գտնվող սառցադաշտերից (Չանդրա Թաալից՝ (Լուսնի լիճ) ոչ հեռու[4]։ Այս լեռնանցքը նաև ջրբաժանի դեր է կատարում նշված երկու գետերի միջև[5]։ Նախքան միախառնվելը Չանդրա գետն անցնում է 115 կմ (71 մղոն)։ Մինչ կմիանա Տանդիի հետ, Բհագա գետն անցնում է նեղ կիրճերով 60 կմ (37 մղոն)[6]։
Ռիգվեդա կրոնական գրքում Չենաբ գետը կոչվել է Ասիկնի (սանսկրիտ՝ असिक्नी)(VIII.20.25, X.75.5): Թարգմանաբար անվանումը նշանակում է մուգ գույն ունեցող ջուր[7][8]։ Կրիշնա տերմինը հանդիպում է նաև Աթխարվավեդայում[9]։ Ասկիկնի ավելի ուշ ձևը Իսկամատին էր (սանսկրիտ՝ इस्कामति) հուներեն ձևը հին հունարեն Ակեսինես (Ἀκεσίνης), լատինականացված ձևը՝ Acesines[7][10][8]:
Մահաբհարաթա հին հնդկական պոեմ-էպոսում գետի ընդհանուր անունը Չանդրաբհագա էր (սանսկրիտ՝ चन्द्रभागा), քանի որ գետը կազմավորվում էր Չանդրա և Բհագա գետերի միախառնումից[9][11]։ Անվանումը հայտնի է եղել նաև հին հույներին, որոնք այն հելլենիզացրել են տարբեր ձևերով՝ Սանդրոֆագոս, Սանդաբագա և Կանտաբրա[8]։
Չանդրաբհագայի կրճատումը մինչև «Չենաբ» պարսկական ակնհայտ ազդեցությունն է կրում, որը հավանաբար տեղի է ունեցել վաղ միջնադարում, որի մասին վկայում է Ալ-Բիրունին[12]։
Գետը հնդիկներին հայտնի է եղեկ դեռ վեդայական շրջանից[13][14], երբ Ալեքսանդր Մակեդոնացին Ք.ա. 325 թվականին Ինդոս գետի ափին հիմնել է Ալեքսանդրիա Ինդոսի վրա քաղաքը (ներկայիս Պակիստանում՝ Ուչ Շարիֆ կամ Միտհանկոտ կամ Չաչարան), Ինդոս և Փենջաբ գետերի միախառնման վայրում (ներկայումս հայտնի է որպես Պանջնադ գետ)։
Գետը Հնդկաստանում ունի ջրաէներգետիկ մեծ ներուժ։
Այս բոլորը 1960-ական թվականների Ինդոսի ջրային պայմանագրով նախատեսված «գետի հոսքի» նախագծեր են։ Ըստ պայմանագրի Չենաբ գետի ջրերը շահագործման համար հանձնվել է Պակիստանին։ Հնդկաստանն իր գետը կարող է օգտագործել կենցաղային և գյուղատնտեսական նպատակներով կամ «ոչ սպառողական» օգտագործման համար, ինչպիսին հիդրոէներգիան է։ Հնդկաստանն իրավունք ունի իր նախագծերում կուտակել մինչև 1,2 միլիոն acre feet (1,5 միլիարդ խորանարդ մետր) ջուր։ 2011 թվականի դրությամբ ավարտված երեք նախագծերն (Սալալ, Բագլիհար և Դուլ Հասթի) ընդհանուր առմամբ կազմել է 260 հազար acre feet (320 միլիոն խորանարդ մետր) պահեստային ծավալ[15]։
Պակիստանը Չենաբի վրա ունի չորս էլեկտրակայան․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.