Փենջաբ (Պակիստան)
նահանգ Պակիստանում From Wikipedia, the free encyclopedia
նահանգ Պակիստանում From Wikipedia, the free encyclopedia
Փենջաբ[2][3] (ուրդու՝ پنجاب, Փանջաբ[4]; անգլ.՝ Punjab, ա.-փենջ.՝ پنجاب, «Հինգ գետ»), պրովինցիա Պակիստանի կենտրոնական-արևելյան մասում։ Պրովինցիայի տարածքը կազմում է 205 344±1 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով՝ 127 688 922 մարդ (2023)[1]։ Բնակչությամբ Պակիստանի ամենախոշոր, իսկ տարածքով երկրորդ ամենախոշոր վարչական միավորն է։ Վարչական կենտրոնը Լահոր քաղաքն է։
| |||||
Երկիր | Պակիստան | ||||
Մասն է | Փենջաբ | ||||
Կարգավիճակ | նահանգ Պակիստանում | ||||
Մտնում է | Պակիստան | ||||
Վարչկենտրոն | Լահոր | ||||
Օրենսդրական մարմին | Փենջաբի նահանգային ժողովը | ||||
Բնակչություն | 127 688 922 մարդ (2023)[1] | ||||
Տարածք | 205 344 ± 1 կմ² | ||||
Հիմնադրված է | հուլիսի 1, 1970 թ. | ||||
Սահմանակցում է | Խյբեր Փախթունխվա, Սինդ, Բելուջիստան, դաշնային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան և Փենջաբ | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
ISO 3166-2 կոդ | PK-PB | ||||
punjab.gov.pk | |||||
Հարավից սահմանակից է Պակիստանի Սինդ, հարավ-արևմուտքից` Բելուջիստան, հյուսիս-արևմուտքից Խայբեր Պախտունխվա պրովինցիաներին, հյուսիսից` Իսլամաբադի մայրաքաղաքային և Ազադ Քաշմիր վարչական տարածքներին, արևելքից` Հնդկաստանի Փենջաբ և Ռաջաստան նահանգներին։ Վարչական առումով բաժանված է 42 շրջանների։
Փենջաբի տարածքը կազմում է 205 344 կմ² տարածք, այս ցուցանիշով այն Պակիստանի երկրորդ ամենախոշոր վարչական միավորն է Բելուջիստանից հետո։ Պրովինցիան տեղակայված է Հնդկական պլատֆորմի հյուսիսարևմտյան մասում։ Ներկայացնում է բերրի տարածաշրջան` Ինդոսի և նրա վտակների հովտի երկայնքով։ Վտակները միանում են ոռոգման ջրանցքների ցանցով։ Հնդկաստանի հետ սահմանին տեղակայված է անապատային և չոր շրջան, որը հարակից է Թառ անապատին։ Փենջաբի հեռավոր հյուսիսում սկսվում են Հիմալայների նախալեռները։ Մարզի վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Լահորն է։
Փենջաբի տարածքի մեծ մասի համար բնորոշ է սառը ձմեռ, որը հաճախակի է ուղեկցվում անձրևներով։ Փետրվարի կեսից սկսվում է ջերմաստիճանի բարձրացում, իսկ ապրիլի կեսից սկսվում է ամռան տապը։ Ամենաշոգ ամիսներն են հունիսը և հուլիսը, երբ ջերմաստիճանը հասնում է 45-50 °C: Օգոստոսին անտանելի շոգը փոխարինում է անձրևների ժամանակաշրջանը` բերելով թեթևացում, սակայն ջերմաստիճանն սկսվում է իջնել միայն հոկտեմբերից։
Պրովինցիայի բնակչությունը՝ ըստ 2017 թվականի մարդահամարի արդյունքների գնահատվում է ↗110 012 442 բնակիչ[5], ինչը կազմում է երկրի ամբողջ բնակչության 52,95 %-ը։ Առավել տարածված լեզուն փենջաբին է, որն այստեղ օգտագործվում է արաբական գրի վրա հիմնված շախմուխի մատենագրությամբ։ Փենջաբցիներից բացի մարզում բնակվում են որոշակի այլ էթնիկական խմբեր։
Ըստ 1998 թվականի մարդահամարի տվյալների` բնակչության 75,23 % խոսում էր փենջաբիով, 17,36 %` սարաիկիով, 4,51 %` ուրդուով, 1,16 %` փուշթուով, 0,66 %` բելուջերենով, 0,13 %` սինդհիով և 0,95 %` այլ լեզուներով։ Փենջաբի բնակչության 97,21 % մուսուլման են, հիմնականում սուննիներ, կա նաև շիաների փոքրամասնություն։ Գրագիտության մակարդակը 2008 թվականի համար կազմում է 79,7 %:
Բնակչության քանակի շարժը[5]
Տարեթիվ | Բնակչություն | Քաղաքաբնակների բաժին |
---|---|---|
1951 | 20 540 762 | |
1961 | 25 463 974 | |
1972 | 37 607 423 | |
1981 | 47 292 441 | |
1998 | 73 621 290 | |
2017 | 110 012 442 | 36,71 % |
Ըստ 2017 թվականի մարդահամարի[5]`
№ | Խոշոր քաղաքներ | Բնակչություն |
---|---|---|
1 | Լահոր | 11 126 285 |
2 | Ֆայսալաբադ | 3 760 328 |
3 | Գուջրանվալա | 2 948 936 |
4 | Ռավալպինդի | 2 875 516 |
5 | Մուլթան | 2 058 290 |
6 | Շեքհուպուրա | 1 201 790 |
7 | Բահավալպուր | 1 171 258 |
8 | Սիյալկոթ | 1 143 362 |
9 | Սարգոդհա | 1 091 045 |
10 | Ռահիմյարխան | 1 032 636 |
Փենջաբ նահանգը բաժանվում է 36 շրջանի[6]։
№ | Շրջան | Վարչ. կենտրոն | Մակերես, կմ² | Բնակչություն, մարդ (1998) | Խտություն, մարդ/կմ² |
---|---|---|---|---|---|
1 | Ատոք | Ատոք | 6 858 | 1 274 935 | 186 |
2 | Բահավալնագար | Բահավալնագար | 8 878 | 2 061 447 | 232 |
3 | Բահավալպուր | Բահավալպուր | 24 830 | 2 433 091 | 98 |
4 | Բհակկար | Բհակկար | 8 153 | 1 051 456 | 129 |
5 | Չաքվալ | Չաքվալ | 6 524 | 1 083 725 | 166 |
6 | Չինիոթ | Չինիոթ | 965 124 | ||
7 | Դերա Գազի Խան | Դերա Գազի Խան | 11 922 | 1 643 118 | 138 |
8 | Ֆեյսալաբադ | Ֆեյսալաբադ | 5 856 | 5 429 547 | 927 |
9 | Գուջրանվալա | Գուջրանվալա | 3 622 | 3 400 940 | 939 |
10 | Գուջրաթ | Գուջրաթ | 3 192 | 2 048 008 | 642 |
11 | Հաֆիզաբադ | Հաֆիզաբադ | 2 367 | 832 980 | 352 |
12 | Ջանգ | Ջանգ | 8 809 | 2 834 545 | 322 |
13 | Ջելամ | Ջելամ | 3 587 | 936 957 | 261 |
14 | Կասուր | Կասուր | 3 995 | 2 375 875 | 595 |
15 | Խանեվալ | Խանեվալ | 4 349 | 2 068 490 | 476 |
16 | Խուշաբ | Խուշաբ | 6 511 | 905 711 | 139 |
17 | Լահոր | Լահոր | 1 772 | 6 318 745 | 3 566 |
18 | Լեյահ | Լեյահ | 6 291 | 1 120 951 | 178 |
19 | Լոդհրան | Լոդհրան | 2 778 | 1 171 800 | 422 |
20 | Մանդի Բահաուդին | Մանդի Բահաուդին | 2 673 | 1 160 552 | 434 |
21 | Միյանվալի | Միյանվալի | 5 840 | 1 056 620 | 181 |
22 | Մուլթան | Մուլթան | 3 720 | 3 116 851 | 838 |
23 | Մուզաֆարգարհ | Մուզաֆարգարհ | 8 249 | 2 635 903 | 320 |
24 | Նարովալ | Նարովալ | 2 337 | 1 265 097 | 541 |
25 | Նանկանա Սահիբ[7] | Նանկանա Սահիբ | 2 960 | 1 410,000 | |
26 | Օքարա | Օքարա | 4 377 | 2 232 992 | 510 |
27 | Պակփաթան | Պակփաթան | 2 724 | 1 286 680 | 472 |
28 | Ռահիմյարխան | Ռահիմյարխան | 11 880 | 3 141 053 | 264 |
29 | Ռաջանփուր | Ռաջանփուր | 12 319 | 1 103 618 | 90 |
30 | Ռավալպինդի | Ռավալպինդի | 5 286 | 3 363 911 | 636 |
31 | Սահիվալ | Սահիվալ | 3 201 | 1 843 194 | 576 |
32 | Սարգոդհա | Սարգոդհա | 5 854 | 2 665 979 | 455 |
33 | Շեքհուպուրա | Շեքհուպուրա | 5 960 | 3 321 029 | 557 |
34 | Սիյալկոթ | Սիյալկոթ | 3 016 | 2 723 481 | 903 |
35 | Թոբա Թեք Սինգհ | Թոբա Թեք Սինգհ | 3 252 | 1 621 593 | 499 |
36 | Վիհարի | Վիհարի | 4 364 | 2 090 416 | 479 |
Մարզի բաժինը Պակիստանի ՀՆԱ-յում կազմել է 54,7 % 2000 թվականին և 59 % 2010 թվականին։ 1972 թվականից մարզի տնտեսությունն աճել է չորս անգամ[8], ինչն ավելի բարձր է, քան երկրի միջին չափը։
Չնայած ջրափնյա գծի բացակայությանը` Փենջաբը Պակիստանի արդյունաբերականորեն առավել զարգացած մարզն է։ Մինչև 2003 թվականը այստեղ արտադրվել է երկրի թղթի 90 %-ը, պարարտանյութերի 71 %-ը, շաքարի 69 %-ը և ցեմենտի 40 %-ը[9]։ Լավ է զարգացած թեթև արդյունաբերությունը, որը ներկայացված է այստեղ տեքստիլի արտադրությամբ և սննդի արդյունաբերությամբ։
Զարգացած են նաև գյուղատնտեսությունն ու սերվիսը։ Ոռոգման ջրանցքների համակարգը դարձնում է Փենջաբը կարևոր գյուղատնտեսական շրջան։ Մարզում արտադրվում է Պակիստանի ամբողջ ցորենի 76 %-ը։
Փենջաբի տեսարժանություններից են Շալիմար այգիները, Սանգնինը, Լահորի ամրոցը և Բադշահի մզկիթը։ Մարզի տարածքում են գտնվում Թաքսիլա և Հարապպա հնագույն քաղաքների ավերակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.