From Wikipedia, the free encyclopedia
Ռավալպինդի, քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում, Լեխ գետի ափին։ Երկրի տնտեսական, մշակութային, առևտրաարդյունաբերական կարևոր կենտրոնն ու տրանսպորտային հանգույցն է։ 615 հազար բն․ (1978)։ Կա նավթարդյունահանություն, սննդհամի, տեքստիլ, կոշիկի, քիմիադեղագործական, նավթավերամշակման, մետաղամշակման, մեքենաշինական, ցեմենտի արդյունաբերություն, տնայնագործություն։ Մ․ թ․ ա․ Ռավալպինդիի տեղում, հավանաբար եղել է Հաջիպուր հին քաղաքը։ Միջին դարերում այն ավերել են մոնղոլները։ Հետագայում քաղաքը վերականգնվել է։ 1849 թվականին Ռավալպինդին գրավել են անգլիական գաղութարարները։ Մինչև 1947 թվականը եղել է բրիտանական ռազմաբազա։ 1962 թվականի սահմանադրությամբ, Իսլամաբադի կառուցման տարիներին, երկրի ժամանակավոր մայրաքաղաքն էր։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռավալպինդի | |||
Երկիր | Պակիստան Հնդկաստան | ||
Համայնք | Rawalpindi Tehsil? | ||
Մակերես | 5286 կմ² | ||
ԲԾՄ | 508±1 մետր | ||
Բնակչություն | ▲2 098 231 մարդ (2017)[1] | ||
Ժամային գոտի | PKT? | ||
Հեռախոսային կոդ | 051 | ||
Պաշտոնական կայք | rawalpindi.gov.pk | ||
| |||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.