Չարլսթոն (Հարավային Կարոլինա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Չարլսթոն (անգլ.՝ Charleston), բնակչության թվով ամենահին և խոշորագույն քաղաքը ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում, համանուն Չարլսթոն շրջանի վարչական կենտրոնը[3], Չարլսթոնի, Նորթ Չարլսթոնի և Սամերվիլի քաղաքային ագլոմերացիաների կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հարավային Կարոլինայի օվկիանոսային ափի կենտրոնական մասից մի փոքր հարավ՝ Չարլսթոնյան խորջրյա ծովախորշի մոտ, որը ձևավորվել է Էշլի, Կուպեր և Վանդո գետերի միաձուլման արդյունքում։ Այն մինչ օրս պայմանավորում է քաղաքի պատմական դերը որպես խոշոր նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների՝ 2017 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 134 875 մարդ[4], իսկ Չարլսթոնի ագլոմերացիայի (Բերկլի, Չարլսթոն, Դորչեստեր շրջաններ) բնակչությունը՝ 775831 մարդ, ինչի շնորհիվ այն զբաղեցնում է ԱՄՆ՝ բնակչության թվաքանակով խոշոր ագլոմերացիաների 74-րդ[5][6] և Հարավային Կարոլինայում երրորդ հորիզոնականները։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Չարլսթոն | |||
անգլ.՝ Charleston | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Չառլստոն շրջան | ||
Հիմնադրված է | 1670 թ. | ||
Մակերես | 330,300132 կմ², 282,253 կմ², 349,92 կմ² | ||
ԲԾՄ | 6±1 մետր | ||
Բնակչություն | ▲150 227 մարդ (2020)[1][2] | ||
Ժամային գոտի | EDT? | ||
Հեռախոսային կոդ | 843 | ||
Պաշտոնական կայք | charleston-sc.gov(անգլ.) | ||
| |||
Առաջին անգլիական բնակավայրը, որն այժմ հայտնի է Հարավային Կարոլինա անվանմամբ, հիմնադրվել է 1670 թվականի ապրիլին, երբ նահանգապետ Վիլյամ Սայլը (William Sayle) անգլիացի մյուս գաղթականների հետ «Կարոլինա» նավով Էշլի գետով բարձրացել է վերև, կոտորել ափի մոտ գտնվող առաջին վրանային քաղաքը, որը շրջապատված էր ճահճուտներով և գտնվում էր աբորիգենների կողմից կոչվող «Կայավա երկիր» տարածքում՝ Ալբմարլ (Albemarle Point) հրվանդանի տեղում[7]։ 1670 թվականի նոյեմբերին նորաբնակներին հայտարարվել է, որ քաղաքը կոչվելու է «Charles Towne», այսինքն՝ «Չարլզ քաղաք»՝ այն ժամանակ Անգլիայի թագավոր Չարլզ II Ստյուարտի պատվին։ Իսպանացիների ներխուժման սպառնալիքի պատճառով արագ կառուցվել են քաղաքային ամրություններ (ցանկապատներ և խրամատներ)։ 1671 թվականին քաղաքում բնակություն է հաստատել Ջոն Յոմանսը իր ստրուկների հետ (մոտ 200 մարդ)։ Սակայն տասը տարի անց որոշվել է քաղաքը տեղափոխել ավելի հարմար վայր՝ Կուպեր և Էշլի գետերի միջև, և 1680 թվականին Չարլսթոնը կրկին հիմնադրվել է այն վայրում, որտեղ այն գտնվում է մինչ օրս։ Հետագայում քաղաքն սկսել է հարստանալ բրնձի և ինդիգոյի առևտրի շնորհիվ։ 1722-1783 թվականներին քաղաքը պաշտոնապես կոչվել է Charles City and Port։ Մինչև 1775 թվականը այստեղ է գտնվել Հարավային Կարոլինայի նահանգապետի նստավայրը, իսկ մինչև 1790 թվականը այն ծառայել է որպես համապատասխան նահանգի մայրաքաղաք։
ԱՄՆ-ի անկախության պատերազմի սկզբին Չարլսթոնի նավահանգիստը ապրանքաշրջանառության ծավալներով եղել է խոշորագույնը հարավային նահանգներում և մրցել Նյու Յորքի նավահանգստի հետ։ 1780 թվականի փետրվարի 11-ին բրիտանական բանակը տեղակայվել է քաղաքից 20 մղոն հեռավորության վրա, իսկ մարտի 30-ին մոտեցել քաղաքի ամրոցներին, սկսվել է Չարլսթոնի պաշարումը։ Մայիսին 12-ին քաղաքը հանձնվել է։ Չարլսթոնում ամերիկյան բանակի կապիտուլյացիան դարձել է ամերիկացիների խոշորագույն պարտությունն այդ պատերազմում և ամերիկյան պատմության մեջ խոշորագույն կապիտուլյացիան ընդհուպ մինչև Հափերս-Ֆերիի կապիտուլյացիան (1862 թվականի սեպտեմբեր)։
19-րդ դարի առաջին կեսին Չարլսթոնը հարավային նահանգներում ամենահաջողակ քաղաքներից մեկն էր՝ կարևորագույն բամբակյա նավահանգստով։ 1860 թվականի դեկտեմբերին Չարլսթոնի բնակիչները հայտարարել են ԱՄՆ-ից Հարավային Կարոլինայի սեցեսիայի մասին։ Չարլսթոնի ծովածոցում «Սամտերի» բերդը գրավելուց հետո ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է սկսվել (այժմ բերդը ազգային հուշարձան է)։ 1863 թվականի հուլիսի 10-ից մինչև 1865 թվականի փետրվարի 18-ը քաղաքը եղել է շրջափակման մեջ։ Այդ շրջափակումը ճեղքելու փորձի հետ կապված սուզանավի հաջող կիրառման պատմության մեջ առաջին դրվագը՝ Հ․ Լ․ Հանլի սուզանավը, ջրասույզ է արել USS Housatonic նավակը, սակայն ինքը նույնպես խորտակվել է։
Կորցնելով իր նշանակությունը որպես բամբակյա նավահանգիստ՝ Չարլսթոնն ունեցել է տնտեսական մեծ անկում։ 20-րդ դարում տեղի տնտեսության հենարանը ԱՄՆ ռազմածովային նավատորմի բազան էր, որն ընդարձակվել է երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ 1993 թվականին պաշտպանական մի շարք ձեռնարկությունների փակումը լուրջ հարված էր քաղաքին։
Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի՝ քաղաքն ընդհանուր զբաղեցնում է 347,5 կիլոմետր քառակուսի տարածք, որից 251,2 կիլոմետր քառակուսին բաժին է ընկնում ցամաքին, իսկ 44,3 կիլոմետր քառակուսին՝ ջրային ռեսուրսներին։
Քաղաքը գտնվում է խոնավ մերձարևադարձային գոտում (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման)՝ մեղմ ձմեռներով և տաք, խոնավ ամառներով։ Ամբողջ տարվա ընթացքում մեծ քանակով անձրև է տեղում։ Օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1985 թվականի հունիսի 2-ին՝ 40°C (104 °F), ամենացածրը՝ 1985 թվականի հունվարի 21-ին՝ -12 °C (10 °F)։ Այստեղ ամռանը և վաղ աշնանը մեծ վտանգ են ներկայացնում փոթորիկները․ 1989 թվականի սեպտեմբերին շենքերի երեք քառորդը տուժել է «Հյուգո» փոթորկից, ընդհանուր վնասը կազմել է 3 միլիարդ դոլար։ Չարլսթոնի միջին տարեկան ջերմաստիճանը +18,8 C° է, քամու միջին տարեկան արագությունը՝ 3,3 մ/վ, իսկ օդի միջին տարեկան խոնավությունը՝ 74 %։
1981-2010 Չարլսթոնի օդանավակայան, Հարավային Կարոլինա[8]ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 83 (28) |
87 (31) |
90 (32) |
95 (35) |
101 (38) |
103 (39) |
104 (40) |
105 (41) |
99 (37) |
94 (34) |
88 (31) |
83 (28) |
105 (41) |
Միջին բարձր °F (°C) | 59.0 (15) |
62.8 (17.1) |
69.6 (20.9) |
76.4 (24.7) |
83.2 (28.4) |
88.4 (31.3) |
91.1 (32.8) |
89.5 (31.9) |
84.8 (29.3) |
77.1 (25.1) |
69.8 (21) |
61.6 (16.4) |
76.2 (24.6) |
Միջին ցածր °F (°C) | 37.5 (3.1) |
40.6 (4.8) |
46.7 (8.2) |
53.3 (11.8) |
61.8 (16.6) |
69.6 (20.9) |
73.0 (22.8) |
72.3 (22.4) |
67.2 (19.6) |
56.8 (13.8) |
47.5 (8.6) |
40.1 (4.5) |
55.6 (13.1) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 6 (−14) |
12 (−11) |
15 (−9) |
29 (−2) |
36 (2) |
50 (10) |
58 (14) |
56 (13) |
42 (6) |
27 (−3) |
15 (−9) |
8 (−13) |
6 (−14) |
Տեղումներ դյույմ (մմ) | 3.71 (94.2) |
2.96 (75.2) |
3.71 (94.2) |
2.91 (73.9) |
3.02 (76.7) |
5.65 (143.5) |
6.53 (165.9) |
7.15 (181.6) |
6.10 (154.9) |
3.75 (95.3) |
2.43 (61.7) |
3.11 (79) |
51,03 (1296,2) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | trace | 0.2 (0.5) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.3 (0.8) |
0.5 (1.3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 9.6 | 8.6 | 7.9 | 7.7 | 7.8 | 11.9 | 13.0 | 13.2 | 10.0 | 7.3 | 7.0 | 8.7 | 112.7 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 0.1 | 0.2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.2 | 0.5 |
% խոնավություն | 69.8 | 67.4 | 68.1 | 67.5 | 72.5 | 75.1 | 76.6 | 78.9 | 78.2 | 74.1 | 72.7 | 71.6 | 72.7 |
Միջին ամսական արևային ժամ | 179.3 | 186.7 | 243.9 | 275.1 | 294.8 | 279.5 | 287.8 | 256.7 | 219.7 | 224.5 | 189.5 | 171.3 | 2808,8 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 56 | 61 | 66 | 71 | 69 | 65 | 66 | 62 | 59 | 64 | 60 | 55 | 63 |
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961–1990)[9][10][11] |
1981-2010 Չարլսթոն, Հարավային Կարոլինա[8]ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 82 (28) |
83 (28) |
94 (34) |
94 (34) |
99 (37) |
104 (40) |
103 (39) |
103 (39) |
100 (38) |
95 (35) |
87 (31) |
81 (27) |
104 (40) |
Միջին բարձր °F (°C) | 56.7 (13.7) |
59.6 (15.3) |
65.0 (18.3) |
72.0 (22.2) |
78.7 (25.9) |
84.5 (29.2) |
87.6 (30.9) |
86.4 (30.2) |
82.0 (27.8) |
74.6 (23.7) |
67.3 (19.6) |
59.5 (15.3) |
72.8 (22.7) |
Միջին ցածր °F (°C) | 42.8 (6) |
45.5 (7.5) |
51.6 (10.9) |
58.8 (14.9) |
67.1 (19.5) |
74.0 (23.3) |
76.9 (24.9) |
76.1 (24.5) |
71.8 (22.1) |
62.5 (16.9) |
53.6 (12) |
45.6 (7.6) |
60.5 (15.8) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 10 (−12) |
7 (−14) |
22 (−6) |
36 (2) |
45 (7) |
52 (11) |
61 (16) |
59 (15) |
50 (10) |
37 (3) |
17 (−8) |
12 (−11) |
7 (−14) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.94 (74.7) |
2.51 (63.8) |
3.30 (83.8) |
2.53 (64.3) |
2.16 (54.9) |
4.65 (118.1) |
5.40 (137.2) |
6.71 (170.4) |
5.76 (146.3) |
3.67 (93.2) |
2.19 (55.6) |
2.60 (66) |
44,42 (1128,3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 9.0 | 8.0 | 7.8 | 6.9 | 6.6 | 10.0 | 11.3 | 11.3 | 8.9 | 6.6 | 6.3 | 8.6 | 101.3 |
աղբյուր: NOAA[9][12] |
1970 թվականից ի վեր նկատվել է Չարլսթոնի բնակչության թվաքանակի կայուն աճ․
Տարեթիվ | Բնակչություն |
---|---|
1790[14] | 16,359 |
1800 | 18,824 |
1810 | 24,711 |
1820 | 24,780 |
1830 | 30,269 |
1840 | 29,261 |
1850 | 42,985 |
1860 | 40,522 |
1870 | 48,956 |
1880 | 49,984 |
1890 | 54,995 |
1900[15] | 55,807 |
1910 | 58,833 |
1920 | 67,957 |
1930 | 62,265 |
1940 | 71,275 |
1950 | 70,174 |
1960 | 60,268 |
1970 | 66,945 |
1980 | 69,779 |
1990 | 80,414 |
2000[16] | 96,650 |
2010 | 120,083 |
2012 | 125,583 |
2013 | 127,999 |
2014 | 130,113 |
2015 | 132,609 |
Չարլսթոնը համարվում է հայտնի զբոսաշրջային վայր՝ բազմաթիվ հյուրանոցներով, ռեստորաններով և խանութներով[17]։ Առևտրային նավագնացությունը կարևոր նշանակություն ունի տնտեսության համար։ Քաղաքում կա երկու ծովային տերմինալ, որոնք պատկանում և կառավարվում են Հարավային Կարոլինայի նավահանգիստների ղեկավարության կողմից։ Դրանք Արևելյան ափի չորրորդ խոշորագույն կոնտեյներային նավահանգստի և Հյուսիսային Ամերիկայի տասներեքերորդ խոշորագույն կոնտեյներային նավահանգստի մասն են[18]։ Նավահանգիստն օգտագործվում է նաև ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի տեղափոխման համար՝ ի օգուտ Չարլսթոնի ավտոմոբիլային բիզնեսի, ինչպիսիք են «Mercedes»-ը և «Volvo»-ն[19][20][21]։
Չարլսթոնը հայտնի վայր է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների և կորպորացիաների ոլորտում աշխատելու համար[22]։ Այդ ոլորտն ունեցել է աճի ամենաբարձր տեմպերը 2011 և 2012 թվականների միջև՝ շնորհիվ Չարլսթոնյան թվային միջանցքի։ 2013 թվականին Միլքենի իստիտուտում IT(Այ Թի) ոլորտի աճի շնորհիվ Չարլսթոն շրջանը իններորդ տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ի լավագույն տնտեսությունների վարկանիշում։
2017 թվականի հունիսին Չարսլթոնում տների վաճառքի միջին արժեքը կազմել է 351 186 դոլար[23]։
2011 թվականին Չարլսթոնը ճանաչվել է «Ամերիկայի ամենաբարեկեցիկ քաղաքը» «Travel + Leisure»-ի, իսկ 2013 և 2014 թվականներին՝ «Condé Nast Traveler»-ի վարկածներով[24][25], ինչպես նաև «Ամերիկայի ամենաքաղաքավարի և հյուրընկալ քաղաքը»՝ ըստ Հարավային կենդանի ամսագրի[26]։ 2016 թվականին քաղաքն ըստ «Travel + Leisure»-ի ճանաչվել է «աշխարհի լավագույն քաղաքը»[27]։
Չարլսթոնի ոստիկանության դեպարտամենտը, որն ընդհանուր առմամբ կազմված 458 սպայից, 117 քաղաքացիական անձից և 27 պահեստազորային սպայից, Հարավային Կարոլինայի խոշորագույն ոստիկանական վարչություն է[28]։ Ըստ ՀԴԲ-ի 2005 թվականի ամփոփիչ հաշվետվությունների՝ Չարլսթոնում հանցավորության մակարդակն ավելի ցածր է եղել, քան երկրում միջին հաշվով գրեթե բոլոր հիմնական կատեգորիաներում[29]։ Լյութեր Ռեյնոլդսը ներկայիս գործող ոստիկանապետն է։ Հաջորդել է Գրեգ Մալենին՝ Վիրջինիա Բիչի նախկին պետի տեղակալին։ Մինչև Մալենը Չարլսթոնի ոստիկանապետը եղել է Ռուբեն Գրինբերգը, որը հրաժարական է տվել 2005 թվականի օգոստոսի 12-ին։ Գրինբերգին են վերագրում այնպիսի քաղաքավարի ոստիկանության ստեղծումը, որը լավ վերահսկել է ենթակաների աշխատանքը[30]։
Քաղաքը հայտնի է գաղութային ժամանակաշրջանի իր հին տներով և եկեղեցիներով, գեղատեսիլ փողոցներով և բակերով, ինչպես նաև այգիներով։ Պլանտատորների որոշ կալվածքներ գործում են որպես թանգարան։
Կրթական հաստատությունների թվում են մունիցիպալ քոլեջը (1770, առաջինը ԱՄՆ-ում), բժշկական համալսարանը (1824) և ռազմական դպրոցը (1842)։
Չարլսթոնի թանգարանը (1773) ամենահին թանգարանն է ԱՄՆ-ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.