Map Graph

Չարլսթոն (Հարավային Կարոլինա)

Չարլսթոն, բնակչության թվով ամենահին և խոշորագույն քաղաքը ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում, համանուն Չարլսթոն շրջանի վարչական կենտրոնը, Չարլսթոնի, Նորթ Չարլսթոնի և Սամերվիլի քաղաքային ագլոմերացիաների կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հարավային Կարոլինայի օվկիանոսային ափի կենտրոնական մասից մի փոքր հարավ՝ Չարլսթոնյան խորջրյա ծովախորշի մոտ, որը ձևավորվել է Էշլի, Կուպեր և Վանդո գետերի միաձուլման արդյունքում։ Այն մինչ օրս պայմանավորում է քաղաքի պատմական դերը որպես խոշոր նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների՝ 2017 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 134 875 մարդ, իսկ Չարլսթոնի ագլոմերացիայի բնակչությունը՝ 775831 մարդ, ինչի շնորհիվ այն զբաղեցնում է ԱՄՆ՝ բնակչության թվաքանակով խոշոր ագլոմերացիաների 74-րդ և Հարավային Կարոլինայում երրորդ հորիզոնականները։

Read article
Պատկեր:Flag_of_Charleston,_South_Carolina.svgՊատկեր:BroadStreetCharleston.jpgՊատկեր:Usa_edcp_location_map.svgՊատկեր:Colorful_homes_in_Charleston,_SC.JPGՊատկեր:St._Matthews_Lutheran_(Charleston,_SC).jpg