From Wikipedia, the free encyclopedia
Ուորեն Էլիս (անգլ.՝ Warren Ellis, ծնվել է 1965)՝ ավստրալիացի մուլտիգործիքավորող և երգահան, ով ամենից շատ հայտնի է Dirty Three, Nick Cave and the Bad Seeds և Grinderman կոլեկտիվների հետ իր աշխատանքով, ինչպես նաև Նիկ Քեյվի հետ սաունթրեկների պարտիտուրաների վրա աշխատելով։ Տիրապետում է ջութակի, դաշնամուրի, բուզուկիի (հունական կիթառ), կիթառի, ֆլեյտայի և մանդոլինի։ Ինչպես նաև հայտնի է իր չափից ավելի և տարօրինակ, թեև հետաքրքրաշարժ, Dirty Three-ի կենդանի կատարման ժամանակ երգերի միջև կատակելու սովորությունով[2](անգլ.): Այժմ ապրում է Փարիզում, կնոջ Delphine Ciampi և երկու երեխաների՝ Ռասկոյի և Ջեքսոնի հետ։
Ուորեն Էլիս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Warren Ellis |
Ծնվել է | 1965 Ավստրալիա, Վիկտորիա նահանգ |
Երկիր | Ավստրալիա, Ֆրանսիա |
Մասնագիտություն | երաժիշտ, երգահան |
Գործիքներ | ջութակ, դաշնամուր, բուզուկի, կիթառ, ֆլեյտա, մանդոլին |
Գործունեություն | սկսած 1986 |
Լեյբլ | Touch and Go Records, Bella Union Records, Anchor & Hope Records, Mute Records, ANTI- Records |
Կրթություն | Ballarat Grammar? |
Անդամակցություն | Dirty Three[1], Grinderman?[1], Kim Salmon and the Surrealists?[1], Blackeyed Susan?[1] և Nick Cave and the Bad Seeds[1] |
Պարգևներ | |
Կայք | nickcaveandwarrenellis.com |
Warren Ellis (musician) Վիքիպահեստում |
Էլիսը ծնվել է Բալարատ քաղաքում (Ավստրալիա, Վիկտորիա նահանգ), որտեղից տեղափոխվել է Մելբուրն, որտեղ էլ ստացել է Ազգերի համագործակցության ասպիրանտական հավաստագիր (Diploma of Education)՝ երաշտության և անգլերենի գծով, ուսումնասիրել է դասական ջութակ, շրջագայել, ներկայացումներ է տվել փողոցներում, կատարել կամերային երաժշտություն։ Մի քանի տարի դասավանդել է միջնակարգ դպրոցում, հետո ազատվել է աշխատանքից, գրել է երաժշտություն դրամատիկ խմբակների համար և կատարել փառատոներում և պիեսներում։
Ավելի ուշ սկսեց նվագել մելնբուրգյան կոլեկտիվների և կատարողների հետ՝ Paranoid, The Nursing Mothers, The Slub, որտեղ ընդգրկված էր նաև Միք Թերները (Dirty Three ապագա կիթառահարը)։ Առաջին նախագիծը՝ These Future Kings, ստեղծվել է 1986 թվականին։ 1992 թվականին միացել է The Blackeyed Susans, բայց արդեն 1993 թվականին թողեց նրանց։ Ինչպես նաև 1992 թվականին մասնակցել է Kim Salmon And The Surrealists խմբի հետ Busload Of Faith երգի ձայնագրմանը։ Վերջապես 1992 թվականին Ուորենը Ջիմ Ուայթի և Միք Թերների հետ հավաքեցին Dirty Three։ 1993 թվականին միացել է Charlie Marshall & The Body Electric (և մինչև օրս մասնակից է[3])։ 1994 թվականին համագործակցել է The Triffids–ից Դեյվիդ Մաքկոմբի հետ։
1995-ին Էլիսին հրավիրել էին նվագելու Nick Cave and the Bad Seeds-ում, բայն նա մնում է իր խմբում՝ շարունակելով նվագել և ձայնագրվել Bad Seeds-ի հետ, ինչպես նաև ընդգրկված է Grinderman-ում, Bad Seeds-ի ճյուղավորումը, որը ստեղծվել է 2007-ին և 2011-ին թողարկեց երկու ալբոմ։ 2002 թվականին թողարկվում է Էլիսի սոլո ալբոմը՝Three Pieces for Violin (King Crab records)։ 2005 թվականից նա խաղացել է Մարիաննա Ֆեյթֆուլի մի քանի ալբոմների համար, իսկ լիովին համագործակցել է միայն Նիկ Քեյվի հետ, նրա հետ էլ գրել է «Առաջարկ» (2005) ֆիլմի համար մրցանակակիր երկու սաունթրեք, ինչպես նաև աշխատել է «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» (2007) ֆիլմի պարտիտուրների վրա։ 2009 թվականին Քեյվն ու Էլիսը թողարկեցին White Lunar ձայնասկավառակը, որն ամբողջությամբ նվիրված էր նրանց երաժշտությանը ֆիլմերի համար։
Էլիսը հայտնվել է The Freaky Jason-ի երկրպագուների համար լոնդոնյան հայտնի ամսագրի առաջին թողարկման շապիկին, նրան նկարահանել է ոչ ավանդական «Sartorialist» փողոցային նորաձևության իր բլոգի համար (փետրվարի 6-ի գրառումը)։
2009 թվականից սկսած Էլիսը շարունակում է հանդես գալ The Dirty Three-ի, The Bad Seeds-ի և Grinderman-ի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.