բալետի ռուս դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ուլյանա Վյաչեսլավովնա Լոպոտկինա (հոկտեմբերի 23, 1973[1], Կերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի ռուս դերասանուհի, 1995-2017 թվականներին Մարիինյան թատրոնի առաջատար բալետի պարուհի։
Ուլյանա Լոպատկինա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Կերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող և անվանի անձ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | uliana-lopatkina.com |
Ulyana Lopatkina Վիքիպահեստում |
ՌԴ ժողովրդական պարուհի (2006)։ ՌԴ պետական մրցանակի (1999) և ՌԴ կառավարության մրցանակի (2015) դափնեկիր։
Ուլյանա Վյաչեսլավովնա Լոպատկինան ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 23-ին Սև ծովի ափի Կերչ քաղաքում։ Նրա մայրը (Ելենա Գեորգիևնա Լոպատկինա) և հայրը (Վյաչեսլավ Իվանովիչ Լոպատկին) դասատուներ են։ Ունի եղբայր՝ Եվգենիյ։ Մանուկ հասակում հաճախել է պարային խմբակների և սպորտային գիմնաստիկայի։
1991 թվականին ավարտել է Ա․ Յա․ Վագանովայի անվան բալետի ռուսական ակադեմիան, որից հետո դարձել է Մարիինյան թատրոնի բալետ-պարուհի։ 1995 թվականին դարձավ խմբի առաջատար։ 2000 թվականին «Բայադյորկա» բալետի ժամանակ ստացավ սրունքաթաթի վնասվածք, բայց կարողացավ ավարտել համերգը։ Վնասվածքի պատճառով նա ստիպված էր մի քանի տարով լքել բեմը։ 2003 թվականի փետրվարին դերասանուհուն վիրահատեցին, որից հետո նա կարողացավ վերականգնվել և նորից վերադառնալ բեմ[2]։
2013 թվականի հոկտեմբերին, երբ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր նշանակվեց Նիկոլայ Ցիսկարիձեն, մշակույթի նախարարությունը երաշխավորել է Ուլյանա Լոպատկինայի թեկնածությունը՝ ակադեմիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Սակայն ակադեմիայի հետ այդպես էլ պայմանագիր չկնքվեց[3][4]։
2017 թվականի հունիսի 16-ին Ուլյանա Լոպատկինան պաշտոնապես հայտարարեց իր պարի կարիերայի ավարտի մասին[5]։
Ամուսնացած է եղել նկարիչ, գրող և գործարար Վլադիմիր Կորնեևի հետ։ Նրանք ամուսնացել են 2001 թվականի հուլիսի 5-ին։ Նույն թվականի հուլիսի 25-ին նրանք պսակադրվեցին Վարտեմյագ գյուղի Սոֆիայի տաճարում։ Մեկ տարի անց ավստրալիական հիվանդանոցում ծնվում է նրանց աղջիկը՝ Մարիան[6]։ 2010 թվականին ամուսինները բաժանվեցին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.