Ուիլյամ Սթենլի Ջևոնս
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Սթենլի Ջևոնս (անգլ.՝ William Stanley Jevons, /ˈdʒɛvənz/[8], սեպտեմբերի 1, 1835(1835-09-01)[1][2][3][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[4] - օգոստոսի 13, 1882(1882-08-13)[1][2][3][…], Bulverhythe, Հաստինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի տնտեսագետ, տրամաբանության, փիլիսոփայության և քաղաքատնտեսության պրոֆեսոր, քաղաքատնտեսության մեջ մաթեմատիկական դպրոցի հիմնադիր[9] և Նվազող սահմանային օգտակարության տեսության հիմնադիրներից մեկը։
Ուիլյամ Սթենլի Ջևոնս անգլ.՝ William Stanley Jevons | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1835(1835-09-01)[1][2][3][…] Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 13, 1882(1882-08-13)[1][2][3][…] (46 տարեկան) Bulverhythe, Հաստինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[5] |
Գերեզման | Hampstead Cemetery[6] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, տնտեսագետ, վիճակագրագետ և լուսանկարիչ |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն, Վիճակագրություն և տրամաբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Manchester Literary and Philosophical Society? |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Ազդվել է | Ջերեմի Բենթամ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Harriet Ann Taylor?[7] |
Հայր | Thomas Jevons?[7] |
Մայր | Mary Anne Jevons?[7] |
Ստորագրություն | |
William Stanley Jevons Վիքիպահեստում |
Իրվինգ Ֆիշերը Ջևոնսի «Քաղաքատնտեսության ընդհանուր մաթեմատիկական տեսություն» գիրքն (1862) անվանել է տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մեթոդի սկիզբ[9]։ Այնտեղ հիմնավոր կերպով ներկայացված է, որ տնտեսագիտությունը որպես գիտություն, որը վերաբերում է քանակություններին, անպայմանորեն մաթեմատիկական է[10]։ Դրանով նա բացատրել է արժեքի «վերջնական» (մարգինալ) օգտակարության տեսությունը։ Ջևոնսի աշխատանքը, ինչպես նաև Կ․ Մենգերի (Վիեննայում, 1871թ.) և Լ․ Վալրասի (Շվեյցարիայում, 1874թ.) կատարած նմանատիպ հայտնագործությունները նշանավորել են տնտեսական մտքի պատմության նոր շրջանի բացումը։ Ջևոնսի ներդրումը տնտեսագիտության մարգինալ հեղափոխության մեջ 19-րդ դարի վերջին հաստատել է նրա համբավը որպես ժամանակի առաջատար քաղաքական տնտեսագետ և տրամաբան։
1863 թվականին «Ոսկու արժեքի խիստ անկումը» (A Serious Fall in the Value of Gold․) գրքում նույնպես, Ջևոնսը հիմնավորել է, որ ապրանքի լրացուցիչ միավորի օգտակարությունը կամ արժեքը սպառողի համար հակադարձ համեմատական է այդ արտադրանքի իր ունեցած միավորների քանակին, գոնե մինչև որոշ կրիտիկական քանակը։
Ջևոնսը հանրությանը հայտնի է «Ածխի հարցը» (1865) աշխատությամբ, որտեղ նա կենտրոնացել է Բրիտանիայի ածխի պաշարների աստիճանական պակասելու վրա և նաև առաջ է քաշել այն տեսակետը, որ էներգարտադրության արդյունավետության բարձրացումը հանգեցնում է էներգիայի սպառման ավելի աճին, ոչ թե նվազմանը[11]-7f, 161f ։ Այս տեսակետն այսօր հայտնի է նրա անունով՝ Ջևոնսի պարադոքս։ Այս կոնկրետ աշխատանքի շնորհիվ Ջևոնսն այսօր համարվում է առաջին տնտեսագետը, ով մշակել է տնտեսության «էկոլոգիական» հեռանկարը[11][12][13]−2։
Տրամաբանության և գիտական մեթոդների վերաբերյալ նրա աշխատություններից ամենակարևորն է «Գիտության սկզբունքները» (1874)[14], ինչպես նաև «Քաղաքատնտեսության տեսությունը» (1871) և «Պետությունն աշխատանքի նկատմամբ» (1882)։ Նրա գյուտերից էր մեխանիկական համակարգիչը՝ տրամաբանական դաշնամուրը (logic piano):