From Wikipedia, the free encyclopedia
Կանաչ տնտեսագիտություն (անգլ. green economics, ecological economics), ուղղություն է տնտեսական գիտության մեջ, ձևավորված վերջին 2 տասնամյակների ընթացքում, որի շրջանակներում համարվում է, որ տնտեսությունը կախված է բնական միջավայրից, որի շրջանակներում այն գոյատևում է և կազմում է նրա մասը։ Կանաչ տնտեսագիտության հայեցակարգը ներառում է տնտեսական գիտության և փիլիսոփայության բազմաթիվ ուրիշ ուղղությունների գաղափարներ այնպիսին ինչպիսիք են ֆեմինիստական տնտեսագիտություն, պոստմոդեռնիզմ, էկոլոգիական տնտեսասգիտություն, շրջակա միջավայրի տնտեսագիտություն, հակագլոբալիստիկա, միջազգային հարաբերությունների տեսություն և այլն։ Կանաչ տնտեսագիտության տեսությունը հիմնվում է 3 աքսիոմների վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կանաչ տնտեսագիտության կողմնակիցները քննադատում են նեոդասական դպրոցը այն բանի համար, որ նրա շրջանակներում բնական և սոցիալական գործոնները սովորաբար դիտարկվում են որպես էքստերնալներ, լավագույն դեպքում նրանք համարվում են ֆիքսված և չեն վերլուծվում դինամիկայում։ Կանաչ տնտեսագետները տնտեսական աճը համարում են թյուրիմացություն, քանի որ այն հակասում է առաջին աքսիոմին։ «Growthism» կանաչ տնտեսագիտության կողմնակիցները համարում են, որ այն խախտում է էկոհամակարգի գործունեությունը։ Կանաչ տնտեսագետների կողմից ենթադրվում է Թոբինի հարկերի սահմանումը բոլոր միջազգային առևտրային գործարքների 1%-ի չափով, այն նպատակով, որպեսզի հավաքված միջոցները ուղղեն աղքատ երկրներին՝ զարգացած և ոչ այնքան զարգացած երկրների միջև ուժգնացող տարբերակման (դիֆերենցիացիայի) արգելակման նպատակով։ Բացի դրանից, առաջարկվում է օգտագործել «Բնական կապիտալ» (Natural capital) կատեգորիան «Բնական ռեսուրսներ» կատեգորիայի փոխարեն, որը այսպես ասած վկայում է բնության պասիվ դերի մասին տնտեսագիտության մեջ։ Կանաչ տնտեսագիտության կողմնակիցների շարքում առանձնանում են՝ Մ. Բուկչինը, Ջ. Ջեկոբսը, Ռ. Կարսոնը, Է. Ֆ. Շումախերը, Ռ. Կոստանցան, Լ. Մարգուլիսը, Դ. Կորտեն, Բ. Ֆալլերը, Խ. Դելին, Դ. Միդոուզը, Պ. Խոուկենը, Ա. Տվերսկին և այլք։ Կանաչ տնտեսագիտության կողմնակիցների կողմից 2006 թվականից սկսած հրատարակվում է International Journal of Green Economics, ստեղծվել է Կանաչ տնտեսագիտության ինստիտուտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.