Ուիլյամ Ուոլաս
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ուիլյամ Ուոլաս (գաել.՝ Uilleam Uallas, անգլո-նորմաներեն՝ William le Waleys[1], ժամանակակից անգլ.՝ William Wallace, մոտ․ 1270, Էլդերսլայ, Շոտլանդիայի թագավորություն - օգոստոսի 23, 1305, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), շոտլանդացի ասպետ, որը դարձել է շոտլանդական անկախության առաջին պատերազմի գլխավոր առաջնորդներից մեկը[2]։
Ուիլյամ Ուոլաս | |
---|---|
Ծնվել է | մոտ․ 1270 |
Ծննդավայր | Էլդերսլայ, Շոտլանդիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 23, 1305 (35 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Լոնդոն |
Քաղաքացիություն | Շոտլանդիայի թագավորություն |
Մասնագիտություն | զորավար |
Ամուսին | Marion Braidfute? |
Ծնողներ | Ալան Ուոլաս |
Զբաղեցրած պաշտոններ | Շոտլանդիայի թագավորության վերակացու |
William Wallace Վիքիպահեստում |
1297 թվականի սեպտեմբերին Էնդրյու Մորեյի հետ Ստեռլինգ կամրջի ճակատամարտում հաղթել է անգլիական բանակին։ Նշանակվել է Շոտլանդիայի գվարդիան/վերակացու և ծառայել մինչև 1298 թվականի հուլիսին Ֆոլկիրկի ճակատամարտում իր կրած պարտությունը։ 1305 թվականի օգոստոսին Գլազգոյի Ռոբրոյստոն արվարձանում գերի է վերցվել ու հանձնվել Անգլիայի թագավոր Էդուարդ I-ին, որն էլ նրան կախել, փորոտիքը թափել ու քառատել է պետական դավաճանության ու Անգլիայի քաղաքացիների հանդեպ գործած հանցանքների համար։
Իր մահից հետո Ուոլասը ձեռք է բերել պաշտամունքային կարգավիճակ նաև իր հայրենիքից դուրս։ Նա 15-րդ դարի հեղինակ Կույր Հարրիի «Ուոլաս» էպոսի գլխավոր հերոսն է, սըր Վալտեր Սքոթի ու Ջեյն Փորթերի գրական երկերի թեման ու ակադեմիական Օսկար մրցանակակիր «Քաջ սիրտը» ֆիլմի նախակերպարը։ Եղել է Ռոջեր դե Քիրքպատրիքի զարմիկը, որն էլ իր հերթին Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ դե Բրյուսի զարմիկներից էր։