Հիմնադրված լինելով 6-րդ դարի կեսերին՝ միջին դարերում Գլազգոն համարվում էր Շոտլանդիայի կարևորագույն կրոնական և կրթական կենտրոններից մեկը։ 18-րդ դարիարդյունաբերական հեղափոխությունը քաղաքը վերածեց Մեծ Բրիտանիայի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկի (հատկապես նավաշինության ոլորտում), իսկ հաջորդ հարյուրամյակում քաղաքի տնտեսական զարգացումն այնպիսի մասշտաբների հասավ, որ Գլազգոն համարվեց ժամանակի երկրորդ քաղաքը կայսրությունում (Լոնդոնից հետո)։ 20-րդ դարի վերջում, 1920-ական և 1970-ական թվականների կրիզիսը հաղթահարելուց հետո (որի արդյունքն եղավ բնակչության թվի կտրուկ նվազումն ու կենսամակարդակի անկումը) Գլազգոյում հաջողությամբ իրականացվեցին քաղաքի մշակութային և տնտեսական վերածննդին ուղղված մի շարք ծրագրեր։