![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/400-oz-Gold-Bars-AB-01.jpg/640px-400-oz-Gold-Bars-AB-01.jpg&w=640&q=50)
Ոսկու պաշարներ
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկու պաշար, ոսկու պահուստ, որը գտնվում է Կենտրոնական բանկի, գանձապետարանի և (կամ) պետության ֆինանսների նախարարության իրավասության ներքո, որը ոսկու տարադրամային պահուստի մի մասն է։
Ոսկու պաշարներ | |
---|---|
![]() Ոսկու ձուլակտորներ պահոցում | |
![]() |
Ոսկու ազատ շրջանառության ժամանակաշրջանում կատարել է միջազգային վճարումների (համաշխարհային փողի), ներքին մետաղադրամային շրջանառության, ավանդների վճարումների ու բանկային տոմսերի փոխանակման ռեզերվային ֆոնդերի դեր։ Գրեթե ամբողջովին դրանց տնօրինել են կենտրոնական բանկերը։
Արդի ժամանակաշրջանում ոսկու պաշարների մեծ մասը կենտրոնացված է գանձատների արժութային ֆոնդերում։
2017 թվականին մեկ տրոյական ունցիայի դիմաց 1250 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկու մեկ տոննա արժե մոտավորապես 40,2 միլիոն դոլար։ Այս գնով երբևէ արդյունահանված ողջ ոսկու ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 7,5 տրիլիոն դոլար[Ն 1]։