Նորին Մեծության գանձապետարան
From Wikipedia, the free encyclopedia
Նորին Մեծության գանձապետարան (անգլ.՝ Her Majesty's Treasury), ոչ պաշտոնապես Գանձապետարան կամ Գանձատուն, գերատեսչություն, որը գործում է որպես Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարություն[1]։ Գանձապետարանը իրականում գլխավորում է Ֆինանսների նախարարը (Գանձապետարանի կանցլեր)։ Այն պատասխանատու է կառավարության հանրային ֆինանսների քաղաքականության և տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման համար[2]։ հարկերի հավաքագրման և բյուջեի պատրաստման համար։ Վերահսկում է պետական ծախսերը, կառավարում է պետական պարտքը և կառավարում է ընդհանուր տնտեսությունը[3][4]։
Նորին Մեծության գանձապետարան | |
---|---|
Տեսակ | department of the United Kingdom Government? և ֆինանսների նախարարություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1066 |
Գլխադասային գրասենյակ | Government Offices Great George Street, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Տարածաշրջան | Միացյալ Թագավորություն |
Գլխավոր քարտուղար | Ֆիլիպ Հեմոնդ |
Անձնակազմ | 1460 մարդ |
Կայք | gov.uk/hm-treasury(անգլ.) |
Գանձապետարանն օժանդակում է Կենտրոնական հաշվապահական հաշվառման և հաշվետվության առցանց համակարգը (OSCAR), որը փոխարինում է Համակցված առցանց տեղեկատվական համակարգին (COINS), որը գերատեսչությունների ծախսերը դասակարգում է հազարավոր կատեգորիաների ներքո[5], և որոնցից կազմվում են Կառավարական ամբողջ հաշիվների (WGA) տարեկան ֆինանսական հաշվետվությունները։
Գերատեսչության անվանումը կախված է Միացյալ Թագավորության միապետի սեռից։