From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 63-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 26-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ուկրաինայի Կիև քաղաքի ԱՍՀ Օլիմպիական մարզադաշտում 2018 թվականի մայիսի 26-ին[2] իսպանական գործող չեմպիոն Ռեալ Մադրիդի, որը հաղթել էր նախկին երկու մրցաշրջաններում և անգլիական Լիվերպուլի միջև[3][4]։
Իրադարձություն | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 26 մայիս 2018 | ||||||
Մարզադաշտ | Ազգային սպորտի օլիմպիական համալիր, Կիև | ||||||
Հանդիպման խաղացող | Գարեթ Բեյլ (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Միլորադ Մաժիչ (Սերբիա) | ||||||
Հանդիսական | 61,561 | ||||||
Եղանակ | Արևոտ | ||||||
Ռեալ Մադրիդը հաղթեց եզրափակչում 3-1 հաշվով և 13-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը և դարձավ առաջինը ակումբը, որը Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում երրորդ անգամ անընդմեջ նվաճեց գավաթը։ Նրանք նաև իրավունք ձեռք բերեցին խաղալ 2018 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում։
Ներքևի աղյուսակում եզրափակչները մինչև 1992 թվականը եղել են Եվրոպական գավաթի ժամանակաշրջանում, իսկ 1993 թվականից հետո ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում:
Ազգային սպորտի օլիմպիական համալիրը հայտարարվեց եզրափակչի ընդունման մարզադաշտ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Հունաստանի Աթենք քաղաքում[2]։ Սա Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայի վեցերորդ եզրափակիչն էր, որն անցկացվեց Արևելյան Եվրոպայում, մյուս հինգն էին 1973 թվականի եզրափակիչը Բելգրադում[5], 1983 թվականի, 1994 թվականի և 2007 թվականի եզրափակիչները` Աթենքում[6][7][8] և 2008 թվականի եզրափակիչը Մոսկվայում[9]։
Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է 1923 թվականին և վերանորոգվել է 2011 թվականին ՈՒԵՖԱ Եվրո 2012-ին նախապատրաստվելու ընթացքում[10]։ Մարզադաշտում տեղի են ունեցել Ամառային օլիմպիական խաղեր 1980-ի ֆուտբոլային հանդիպումներ և Եվրո 2012-ի հանդիպումներ[11], այդ թվում Եզրափակիչ հանդիպումը[12]։ Այն ներկայումս ունի 70.050 նստատեղ և օգտագործվում է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Դինամո Կիևի և ազգային ֆուտբոլային գլխավոր հանդիպումների համար[13][14]։
Նշում. Բոլոր ներքոնշյալ հաշիվներում եզրափակչի մասնակիցները սկզբում են (Տ։ տանը, Դ։ դրսում):
Ռեալ Մադրիդ | Փուլ | Լիվերպուլ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Չի մասնակցել | Որակավորման փուլ | Մրցակից | Ընդհանուր | 1-ին խաղ | 2-րդ խաղ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Որակավորման փլեյ օֆֆ փուլ | Հոֆենհայմ | 6–3 | 2–1 (Դ) | 4–2 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | Արյունք | Խմբային փուլ | Մրցակից | Արյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԱՊՕԷԼ | 3–0 (Տ) | Խաղային օր 1 | Սևիլյա | 2–2 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բորուսիա Դորտմունդ | 3–1 (Դ) | Խաղային օր 2 | Սպարտակ Մոսկվա | 1–1 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տոտտենհեմ Հոտսպուր | 1–1 (Տ) | Խաղային օր 3 | Մարիբոր | 7–0 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տոտտենհեմ Հոտսպուր | 1–3 (Դ) | Խաղային օր 4 | Մարիբոր | 3–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԱՊՕԷԼ | 6–0 (Դ) | Խաղային օր 5 | Սևիլյա | 3–3 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բորուսիա Դորտմունդ | 3–2 (Տ) | Խաղային օր 6 | Սպարտակ Մոսկվա | 7–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ H երկրորդ տեղ
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ |
Վերջնական դիրքեր | Խումբ E հաղթող
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | ընդհանուր | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Փլեյ օֆֆ փուլ | Մրցակից | ընդհանուր | 1-ին խաղ | 2-րդ խաղ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարի Սեն-Ժերմեն | 5–2 | 3–1 (Տ) | 2–1 (Դ) | 1/8 եզրափակիչներ | Պորտու | 5–0 | 5–0 (Դ) | 0–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Յուվենտուս | 4–3 | 3–0 (Դ) | 1–3 (Տ) | Քառորդ եզրափակիչներ | Մանչեսթեր Սիթի | 5–1 | 3–0 (Տ) | 2–1 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բավարիա Մյունխեն | 4–3 | 2–1 (Դ) | 2–2 (Տ) | Կիսաեզրափակիչներ | Ռոմա | 7–6 | 5–2 (Տ) | 2–4 (Դ) |
Եզրափակչի դեսպանն էր ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն, ով Միլանի հետ հաղթել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում in 2003 թվականին[15]։
63.000 նստատեղ ունեցող մարզադաշտում երկրպագուների և հանրության համար հասանել է եղել 40.700 տոմս, որից եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին տրվել է 17.000 տոմս, իսկ 6.700 տոմս վաճառքի է հանվել ամբողջ աշխարհով UEFA.com կայքում 2018 թվականի մարտի 15-ից 22-ը չորս գնային կատեգորիաներում` €450, €320, €160 և €70: Մնացած տոմսերը բաշխվել են տեղի կազմակերպական կոմիտեին, ՈՒԵՖԱ և ազգային ֆեդերացիաներին, գովազդային գործընկերներին և հեռարձակողներին և այլն[16][17]։
Եզրափակչի մեկնարկից առաջ բացման արարողությունում ելույթ ունեցավ անգլիացի երգչուհի Դուա Լիպան[18]։ Ճամայկացի ռեփեր Շոն Փոլը միացավ Դուա Լիպային որպես հատուկ հյուր և միասին կատարեցին «No Lie» երգը[19]։
Երկու օր ավելի շուտ 2018 թվականի մայիսի 24-ին կայացավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Վալերի Լոբանովսկու անվան Դինամո մարզադաշտում Վոլֆսբուրգի և Լիոնի միւև, որտեղ հաղթեց Լիոնը 4-1 հաշվով[20] Սա նաև վերջին անգամ էր, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը ընդունող քաղաքում ավտոմատ տեղի էր ունենում Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը[21]։
Մայիսի վերջին Նյու Յորք Թայմս-ը տեղեկացրեց, որ որոշ երկրպագուներ ցանկանում են վերադարձնել իրենց տոմսերը, քանի որ խնդիրներ ունեին `վերթների և հյուրանոցների ամրագրման հարցում Կիևում։ Կիևի պաշտոնյաները առաջարկեցին անվճար գիշերակացի վայրեր այն երկրպագուներին, ովքեր չէին կարողացել ամրագրել հյուրանոցներ[22]։ Լիվերպուլի երկրպագուներին տեղափոխելու համար մի շարք Չվերթներ չեղարկվեցին` թողնելով երկրպագուներին տոմերով և ստիպելով նրանց այլընտրանքային ճանապարհներ գտնել[23][24]։
Մայիսի 24-ին Լիվերպուլի մի խումբ երկրպագուների վրա հարձակում գործեցին ռեստորանում մոտ 20 դիմակավորված անձինք[25]։
2018 թվականի մայիսի 7-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ եզրափակիչի մրցավարը կլինի սերբ Միլորադ Մաժիչը։ Մաժիչը ՖԻՖԱ-ի մրցավար է 2009 թվականին, նա ՈՒԵՖԱ-ի կողմից մրցավարի կարգավիճակ է ստացել 2013 թվականին։ Մրցավարի օգնականներն էին Մաժիչի համաերկրացի Միլովան Ռիսիտիչը և Դալիբոր Դուրդևիչը, իսկ Նեմանյա Պետրովիչը` պահեստային օգնական։ Չորրորդ պաշտոնյան ֆրանսիացի Կլեմե Տուրպինն էր[26]։
Խաղը սկսվեց Լիվերպուլի գրոհներով, Մադրիդի Ռեալը ավելի դանդաղ էր հակահարձակումներոմ։ 23-րդ րոպեին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հարվածը անցավ պաշտպանի ոտքերի միջով, սակայն Կեյլոր Նավասը որսաց գնդակը։ Երկու րոպե անցա Լիվերպուլի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք ստացավ Սերխիո Ռամոսի հետ պայքարում, արդյունքում Սալահը վնասեց ձեռքը ընկնելիս[27][28]։ Չկարողանալով շարունակել հանդիպումը վնասվածքից չորս րոպե անց նրան փոխարինեց Ադամ Լալլանան[29]։ Մադրիդի պաշտպան Դանի Կարվախալը փոխարինվեց 37-րդ րոպեին նորից վնասվածքի պատճառով[30]։
Երկրորդ խաղակեսը սկսվեց Իսկոյի հարվածով, որը դիպավ դարպասաձողին։ 51-րդ րոպեին Լորիս Կարիուսը փորձեց նետել գնդակը դարպասային հրապարակից, սակայն Բենզեման շեղեց գնդակի ուղղությունը և այն հայտնվեց դարպասում։ Լիվերպուլը հավասարեցրեց հաշիվը չորս րոպե անց, երբ անկյունային խաղարկումից հետո գլխով գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն[31]։ 61-րդ րոպեին Իսկոյին փոխարինեց Գարեթ Բեյլը և երկու րոպե անց գեղեցիկ շրջադարձ հարվածով առաջ մղեց Ռեալին[32]։ Լիվերպուլը փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն Ռեալի հակագրոհները ավելի սուր էին։ Բեյլը հեղինակեց իր երկրորդ գնդակը 83-րդ րոպեին, երբ 40 մետրից հարվածը դիպեց Կարիուսի ձեռքերին և ձեռքերից դուրս գալով հայտնվեց դարպասում[27][29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.