From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 62-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 25-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ուելսի Կարդիֆ քաղաքի Միլենիում մարզադաշտում 2017 թվականի հունիսի 3-ին[3] իտալական «Յուվենտուսի» և իսպանական «Ռեալ Մադրիդի» միջև, ինչը 1998 թվականի եզրափակչի կրկնությունն էր։ Ռեալ Մարդիդը հաղթեց 4-1 հաշվով և նվաճեց իր 12-րդ չեմպիոնական տիտղոսը այս մրցույթում։ Այս հաղթանակով Ռեալ Մադրիդը դարձավ առաջին ֆուտբոլային ակումբը, որը Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսը։ Մյուս կողմից Յուվենտուսը պարտվեց իր 5-րդ անընդմեջ եզրափակչում և ընդհանուր ինը եզրափակչից յոթում պարտվել է։
Իրադարձություն | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 03 հունիս 2017 | ||||||
Մարզադաշտ | Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ | ||||||
Հանդիպման խաղացող | Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Ֆելիքս Բրիխ (Գերմանիա) | ||||||
Հանդիսական | 65,842 | ||||||
Եղանակ | Մասնակի ամպամած 16 °C (61 °F) 56% խոնավություն[2] | ||||||
Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2017 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2017 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։
Միլենիում մարզադաշտը հայտարարվեց եզրափակիչը ընդունող մարզադաշտ 2015 թվականի հունիսի 30-ին Չեխիայի Պրահա քաղաքում կայացած ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի քննարկման ժամանակ[3]։ Մարզադաշտի անվանման իրավունքը 2016 թվականից պատկանում էր «Principality Building Society» ընկերությանը և այն վերանվանվել էր Պրինցիպալիթի մարզադաշտ, սակայն քանի որ ըստ ՈՒԵՖԱ կանոնների մարզադաշտերի անվանումները չպետք է պարունակեն գովազդային տարրեր, այն շարունակեց կոչվել Միլենիում մարզադաշտ պաշտոնական աղբյուրներում[4][5][6]։
Այս հանդիպումը 1998 թվականի եզրափակչի կրկնությունն էր` դառնալով ութերորդ եզրափակչի կրկնությունը[7]։ 1998 թվականի եզրափակչում հաղթել էր Ռեալ Մադրիդը 1-0 հաշվով[8]։
Սա Յուվենտուսիս իններորդ եզրափակիչն էր, որին հասել էր Մոնակոյի նկատմամբ կիսաեզրափակչում տարած 4-1 հաղթանակից հետո և մնացել էր անպարտելի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։ Յուվենուսը հասել էր եզրափակիչն նաև լավագույն պաշտպանությամբ` բաց թողնելով ընդամենը երեք գնդակ[9]։ Նախկինում Յուվենտուսը հաղթել էր 1985 և 1996 թվականների եզրափակչներում և պարտվել էր ռեկորդային վեց եզրափակչում (1973, 1983, 1997, 1998 և 2015 եզրափակիչներում)։ Սա Յուվենտուսի ՈՒԵՖԱ մրցությունների 14-րդ եզրափակիչն էր` հաղթելով նաև մեկ Գավաթակիրների Գավաթ և չորս ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչներում և պարտվելով ՈՒՖԱ գավաթի մեկ եզրափակչում։ Եթե Յուվենտուսը պարտվեր, այն պետք է հավասարվեր Բենֆիկայի ռեկորդին` հինգ անընդմեջ եզրափակչի պարտություն։
Գործող չեմպիոն Ռեալ Մադրիդի համար սա ռեկորդային 15-րդ եզրափակիչն էր, որին հասել էր կիսաեզրափակչում Ատլետիկո Մադրիդին 4-2 հաշվով հաղթելուց հետո[10]։ Ռեալ Մադրիդը եզրափակչին հասավ ամենաշատ գոլ հեղիանակած ակում` ունենալով 32 գոլ։ Սա 2014 թվականից սկսած նրանց երրորդ եզրափակիչն էր` հնարավորություն տալով Ռեալին նվաճել իրենց 12-րդ տիտղոսը։ Նախկինում նրանք հաղթել էին 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014 և 2016 թվականների եզրափակիչներում և պարտվել էին 1962, 1964 և 1981 թվականների եզափակիչներում։ Սա Ռեալի 19-րդ եզրափակիչն էր ՈՒԵՖԱ բոլոր մրցություննեում։ Ռեալ Մադրիդը հավակնում էր դառնալ առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգային ժամանակաշրջանում (սկսած 1993 թվականից) հաղթում է եզրափակչում երկրորդ տարին անընդմեջ[11]։
Երկու ակումբները Եվրոպայի մրցություններում հանդիպել են տասնութ անգամ` ութական հաղթանակով և երկու ոչ ոքիով։ Առաջին անգամ ակումբները հանդիպել են Եվրոպական գավաթ 1961–62 մրցաշրջանի քառորդ եզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել է Յուվենտուսին 3-1 հաշվով վերախաղարկությունում, երբ յուրաքանչյուր ակումբ տարավ նույն 1-0 հաշվով հաղթանակ։ Ակումբների վերջին հանդիպումը կայացել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2014-2015-ի կիսաեզրափակչում, որտեղ Յուվենտուսը երկու խաղերի արդյունքով առավելության հասավ 3-2 հաշվով[12]։
Յուվենտուսը հավակնում էր նվաճելու իր պատմության մեջ առաջին եռյակը` հաղթելով տնային առաջնությունում և գավաթում ու կֆառնար եռյակ նվաճած իններորդ ակումբը[13]։
Նշում. Եզրափակչի մասնակիցների հաշիվները գրված են սկզբում (Տ` տանը, Մ` մրցակցի հարկի տակ):
Յուվենտուս | Փուլ | Ռեալ Մադրիդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մչցակից | Արդյունք | Խմբային փուլ | Մչցակից | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սևիլյա | 0–0 (Տ) | Խաղային օր 1 | Սպորտինգ | 2–1 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դինամո Զագրեբ | 4–0 (Մ) | Խաղային օր 2 | Բորուսիա Դորտմունդ | 2–2 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լիոն | 1–0 (Մ) | Խաղային օր 3 | Լեգիա Վարշավա | 5–1 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լիոն | 1–1 (Տ) | Խաղային օր 4 | Լեգիա Վարշավա | 3–3 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սևիլյա | 3–1 (Մ) | Խաղային օր 5 | Սպորտինգ | 2–1 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դինամո Զագրեբ | 2–0 (Տ) | Խաղային օր 6 | Բորուսիա Դորտմունդ | 2–2 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ H հաղթողներ
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ |
Վերջնական դիրք | Խումբ F երկրորդ տեղ
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | Ընդհանուր | 1-ին հանդիպում | 2-րդ հանդիպում | Փլեյ օֆֆ փուլ | Մրցակից | Ընդհանուր | 1-ին հանդիպում | 2-րդ հանդիպում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պորտու | 3–0 | 2–0 (Մ) | 1–0 (Տ) | 1/8 եզրափակիչներ | Նապոլի | 6–2 | 3–1 (Տ) | 3–1 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարսելոնա | 3–0 | 3–0 (Տ) | 0–0 (Մ) | Քառորդ եզրափակիչներ | Բավարիա Մյունխեն | 6–3 | 2–1 (Մ) | 4–2 (լր. ժ) (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մոնակո | 4–1 | 2–0 (Մ) | 2–1 (Տ) | Կիսաեզրափակիչներ | Ատլետիկո Մադրիդ | 4–2 | 3–0 (Տ) | 1–2 (Մ) |
Խաղի դեսպանն էր նախկին ուելսցի ֆուտբոլիստ Յան Ռաշը, ով հաղթել էր Եվրոպայի չեմպիոնների գավաթը Լիվերպուլի կազմում 1981 և 1984 թվականներին և խաղացել էր Յուվենտուսի կազմում 1987—ից 1988 թվականներին[14]։
Մարզադաշտի տարողությունն էր 66.000, ընդհանուր 41.500 տոմս հասանելի էր երկրպագուներին և հասարակ մարդկանց, այդ թվում երկու եզրափակչի մասնակից ակումբի բաժին ընկավ 18.000-ական տոմս։ Տոմսերի գները չորս գնային մակարդակի էին` £390, £275, £140 և £60: Մնացաց տոմսերը բաշխվեց ՈՒԵՖԱ և ազգային ասոցացիաների, առևտրային գործընկերների և հեռահաղորդակցման ծառայությունների միւև[15]։
Ամերիկյան հիփ-հոփ խումբ The Black Eyed Peas խումբը ներկայացրեց բացման արարողությունը եզրափակչից առաջ[16]։
Երկու օր առաջ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017-ը Կարդիֆ Սիթի մարզադաշում և գործող չեմպիոն Լիոնը հաղթեց Պարի Սեն-Ժերմենին։
Ամենամյա ՈՒԵՖԱ Չեմպիոնների փառատոն անցավ 1-4 հունիսին Կարդիֆ ծոցում[17]։
Գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխ հայտարարվեց երզափակչի մրցավար ՈՒԵՖԱ-ի կողմից 2017 թվականի մայիսի 12-ին[18]։
Յուվենտուսը տիրեց նախաձեռնությանը խաղի առաջին 19 րոպեներին և ունեցավ դարպասը գրավելու երեք հնարավորություն։ Գոնսալո Իգուաինը երկու հարված կատարեց դարպասին, որոնք հեշտությամբ որսաց Կեյլոր Նավասը, մինչդեռ Միրալեմ Պյանիչի հարվածը ավելի վտանգավոր էր և Նավասը մեծ դժվարությամբ այն հետ մղեց։ Չնայած Յուվենտուսի առավելությանը Ռեալ Մադրիդի հակագրոհը ավարտվեց Կրիշտիանու Ռոնալդու գոլով 20-րդ րոպերին։ Դանի Կարվախալը պատ խաղարկելով աջ թևում փոխանցեց Ռոնալդուին, ով հարվածեց ձախ անկունը և գնդակը դիպելով Լեոնարդո Բոնուչիին, հայտնվեց դարպասում[19][20]։ Յուվենտուսը կարողացավ հավասարեցնել հաշիվը յոթ րոպե անց։ Մարիո Մանջուկիչը, ստանալով գնդակը Իգուաինից, գեղեցիկ շրջադարձ հարվածով գրավեց դարպասը 15 մետրից[19][21]։ Գոլը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գոլերից մեկը և մրցում է Զինեդին Զիդանի 2002 թվականի եզրափակչում խփած գոլի հետ[22]։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակում հավասար պայքար էր, իսկ Ռեալի երկու պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Դանի Կարվախալը ստացան դեղին քարտեր[19][20]։
Ռեալ Մադրիդը սկսեց երկրորդ խաղակեսը կերպարանափոխված[20], չնայած հանդիպումը կանգնեցվեց մի քանի անգամ տուգանայինների և վնասվածների պատճառով[23]։ Ռեալը հաշիվը դարձրեց 2-1 61-րդ րոպեին, Կազեմիրոյի հեռու տարածությունից հարվածից հետո, որը դիպավ Սամի Խեդիրային և շեղեց ուղղությունը դեպի դարպասը, Ջանլուիջի Բուֆֆոնը անզոր էր այս դրվագում[19][23]։ Երեք րոպե անց Ռոնադուն խփեց իր երկրորդ գոլը` ավարտելով Լուկա Մոդրիչի փոխանցումը աջից[19]։ Յուվենտուսը հազիվ էր դիմակայում Ռեալի հետագա գրոհներին` ստանալով երեք դեղին քարտ[23]։ Կուարդադոն ստացավ երկրորդ դեղին քերտտը ստացավ Ռամոսի հետ ընդարվելիս և հեռացվեց խաղադաշտից[23]։ Մադրիդի վերջին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն` դարձնելով հաշիվը 4-1[23]։
Որպես տնային ակումբ պայմանականորեն ընտրվեց կիսաեզրափակիչների վիճակահանության ժամանակ, որը կայացավ Նիոնում 2017 թվականի մայիսի 21-ին[24]։
3 Հունիսի 2017 20:45 ԿԵԱԺ |
Յուվենտուս | 1–4 | Ռեալ Մադրիդ | Միլենիում մարզադաշտ, Կարդիֆ Հանդիսական՝ 65,842[25] Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա) |
---|---|---|---|---|
Մանջուկիչ 27' | Հաշվետվություն |
Յուվենտուս[2]
|
Ռեալ Մադրիդ[2]
|
|
|
Լավագույն խաղացող
Մրցավարի օգնականներ[18]
|
Խաղի կանոններ[26]
|
Այս հաղթանակով Ռեալ Մադրիդը ավելացրեց իր ռեկորդը` դառնալով Եվրպոշական գավաթի/Չեմպիոնների լիգայի 12-ակի հաղթող և դարձավ առաջին ակումբը Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում, որը երկու անգամ անընդմեջ նվաճեց գավաթը[27]։ Վերջին չորս մրցաշրջաններում սա ակումբի երրորդ հաղթանակն էր։ Ռեալ Մադրիդը մնաց անպարտելի Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանի եզրափակիչներում, իսկ վերջին անգամ եվրպական գավաթների եզրափակչում պարտվել է 1981 թվականին։ Այս հաղթանակով Մադրիդը առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան և Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը 1957-58 մրցաշրջանից հետո[28]։ Մադրիդի առաջին գոլը դարձավ 500-րդը մրցությունում[29]։ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում և Եվրոպական գավաթի հետ միասին զիջում է միայն Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ով գոլի հեղինակ է դարձել հինգ եզրափակիչներում[30]։ Քսանմեկամյա Ասենսիոն դարձավ Ռեալ Մադրիդի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայում[28]։
Այս պարտությամբ Յուվենտուսը դարձավ ռեկորդակիր եզրափակիչներում պարտությամբ` հասցնելով յոթի։
Հետխաղյա մամլո ասուլիսում, Ալեգրին ասաց, որ Յուվենտուսը խաղաց շատ լավ առաջին խաղակեսում և ձախողեց շատ հիանալի պահեր։ Նա հավելեց, որ նրան հոգեբանորեն անկում ապերցին երկրորդ գոլից հետո։ Ալեգրին նաև ասաց, որ անգամ եթե Մադրիդը ուներ ավելի լավ երկրորդ խաղակես և ունի գերազմանց խաղացուղներ, որոնք կարող են փոխել խաղի ընթացքը ամեն րոպե, նրանց հիասթափեցրեց միայն երկրորդ գոլը[31]։ Յուվենտուսի ավագ Բուֆոնը ասաց, որ այս պարտությունը իր համար մեծ հիասթափություն էր, նա կրկնեց նաև որ նրանք ունեին գերազանց առաջին խաղակես և Մադրիդին խնդրիների առաջ կանգնեցրեցին, սակայն երկրորդ խաղակեսում Մադրիդի ուժերը, մակարդակը և խաղային որակները ավելի լավն էինև նրանք արժանի էին հաղթանակի։ Եթե Յուվենտուսը հաղթեր, Բուֆոնը կդառնար ամենատարեց ֆուտբոլիսը, ով հաղթում է Չեմպիոնների լիգայում և կանցներ իր համաերկրացի Պաուլո Մալդինիին։
Զիդանը հայտարարեց, որ իր ֆուտբոլիստները արժանի էին երկրորդ անգամ անընդմեջ նվաճելու գավաթը և ակումբը դարձավ առաջինը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որը հասավ այս հաջողությանը։ Զիդանը նշեց,-«Մենք կերտեցինք պատմություն։ Ոչ ոք այդ չէր արել մինչ այդ և մենք դա արեցինք։ Այսօր պատմական օր է մեր ֆուտբոլիստների, ինձ, մադրիդիստների և մեր ընտանիքների համար։ Մյուս տարի ավելի դժվար է լինելու։ Մենք պետք է շատ աշխատենք և փորձենք նորից հաղթել։ Բայց այսօր կարող ենք ասել, որ մենք լավ թիմ ենք և կարողացել ենք հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։ Դա հեշտ չէր»։ Նա նաև նշեց որ թիմի հաջողությունների հետևում մեծ աշխատանք կա[32]։
Ռամոսը ասաց, որ ինքը հպարտ է Մադրիդի համար պատմական օր կերտելու հարցում։ Մադրիդի ավագն ասաց որ 59 տարի հետո նրանք կարողացան դուբլ ձևակերպել և առաջինն էին, ով նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը երկրորդ տարին անընդմեջ։ Նա ավելացրեց, որ այս հաղթանակները հեշտ չեն տրվել, սակայն նրանք ունեն հզոր թիմ և հզոր մարզիչ հանձին Զիդանի։ Երեք գավաթ չորս տարում դա խելահեղություն է։ Կրոսը ասաց, որ նա չէր հավատում, որ Ռեալը կարող էր պաշտպանել տիտղոսը` ասելով,-«Ես չէի սպասում, որ կարելի է պաշտպանել տիտղոսը քանի որ շատ դժվար է հաջողության հասնել անգամ մեկ անգամ, իսկ երկրորդ անգամ անընդմեջ, դա անհավատալի է։ Երեք հաղթանակը չորս տարում շատ բանի մասին է խոսում։ Դա նշանակում է, որ Ռեալը միայն լավ թիմ չէ, այն եզակի է։ Ես շատ երջանիկ եմ լինելով այս թիմի կազմում»։ Կրոսը նաև նշեց, որ Յուվենտուսը միայն երեք գոլ էր բաց թողել Չեմպիոնների լիգայի մրցաշրջանում և չորս գոլ խփել նման ակումբին խոսում է Ռեալի բարձր որակի մասին[33]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.