ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 62-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 25-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ուելսի Կարդիֆ քաղաքի Միլենիում մարզադաշտում 2017 թվականի հունիսի 3-ին[3] իտալական «Յուվենտուսի» և իսպանական «Ռեալ Մադրիդի» միջև, ինչը 1998 թվականի եզրափակչի կրկնությունն էր։ Ռեալ Մարդիդը հաղթեց 4-1 հաշվով և նվաճեց իր 12-րդ չեմպիոնական տիտղոսը այս մրցույթում։ Այս հաղթանակով Ռեալ Մադրիդը դարձավ առաջին ֆուտբոլային ակումբը, որը Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսը։ Մյուս կողմից Յուվենտուսը պարտվեց իր 5-րդ անընդմեջ եզրափակչում և ընդհանուր ինը եզրափակչից յոթում պարտվել է։
Իրադարձություն | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 03 հունիս 2017 | ||||||
Մարզադաշտ | Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ | ||||||
Հանդիպման խաղացող | Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Ֆելիքս Բրիխ (Գերմանիա) | ||||||
Հանդիսական | 65,842 | ||||||
Եղանակ | Մասնակի ամպամած 16 °C (61 °F) 56% խոնավություն[2] | ||||||
Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2017 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2017 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։