ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա), ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում։ Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն։ Անց է կացվում սկսած 1992 թվականից։ Փոխարինել է «Եվրոպական չեմպիոնների գավաթ»-ին (կամ, պարզապես, Եվրոպական Գավաթ, անգլ.՝ European Champion Clubs' Cup, անց է կացվել 1955-1992)։
Արագ փաստեր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա UEFA Champions League ...
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա UEFA Champions League | |
---|---|
Երկիր | Եվրոպա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ |
Հիմնվել է | 1955 (1992 թ.-ից ներկա կառուցվածքով) |
Ակումբների քանակ | 32 (խմբային փուլ) 76 (ընդհանուր) |
Ներկայիս չեմպիոն | Ռեալ Մադրիդ (15) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (15) |
Պաշտոնական կայք | www.uefa.com |
Փակել
Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։
Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբ։ Ամենաշատ հաղթանականեր ունի Ռեալ Մադրիդ ակումբը (15 հաղթանակ)։