Շվեյցարիայի կանտոն
From Wikipedia, the free encyclopedia
Շվեյցարիայի կանտոն, Շվեյցարիայի վերին մակարդակի տարածքային վարչական միավորի անվանումը։
Յուրաքանչյուր կանտոն ունի իր Սահմանադրությունն ու օրենքները, օրենսդիր մարմինը՝ կանտոնային խորհուրդը (Kantonsrat), կամ մեծ խորհուրդը, գործադիր մարմինը՝ կառավարող խորհուրդը (Regierungsrat), կամ պետական խորհուրդը, որը բաղկացած է նահանգապետից (Landammann), կամ պետական խորհրդի նախագահից և պետական խորհրդականներից (Regierungsrat), կամ պետական խորհրդականներից։ Կանտոնը լիովին ինքնուրույն է ներքին խնդիրների լուծման հարցում։ Կենտրոնական կառավարությունը ղեկավարում է միջազգային խնդիրները, դաշնային բյուջեն և փողի թողարկումը։ Այնուամենայնիվ, Շվեյցարիան միասնական պետություն է։ Երկրի կարգախոսն է. «Մեկը բոլորի համար,և բոլորը մեկի համար» (լատին․՝ Unus pro omnibus, omnes pro uno)
Հիմնադրման տարեթվով ամենավերջինը Յուրա կանտոնն է (1979 թվականին հանրաքվեի արդյունքներով առանձնացվել է Բեռն կանտոնից)։
Շվեյցարիայի տարածքային կառուցվածքը ըստ կանտոնների | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
1 Մինչև 1999 թվականը ունեցել է կիսականտոնի կարգավիճակ։ 1999 թվականի Շվեյցարիայի Սահմանադրության համաձայն՝ դե յուրե ստացել է կանտոնի կարգավիճակ, սակայն դե ֆակտո մնացել է կիսականտոն՝ սահմանափակ իրավունքներով։
2 Կազմավորվել է 1979 թվականին։