Դելեմոն
From Wikipedia, the free encyclopedia
Դելեմոն կամ Դելսբերգ (ֆր.՝ Delémont, գերմ.՝ Delsberg), քաղաք Շվեյցարիայում, Յուրա կանտոնի մայրաքաղաքը։ Գտնվում է Բեռնյան Յուրայի բերրի իջվածքում, Սոռն գետի ափին։ Զբաղեցնում է 21,97 քառակուսի կիլոմետր տարածք, որի 42 տոկոսն անտառապատ է, 37 տոկոսն էլ օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով և միայն 0,1 տոկոսն է անարդյունաբեր[3]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դելեմոն | |||
ֆր.՝ Delémont[1] | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Delémont District? | ||
Մակերես | 22 կմ², 21,97 կմ² | ||
ԲԾՄ | 435 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▲12 682 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||
Հեռախոսային կոդ | 032 | ||
Փոստային դասիչ | 2800 | ||
Ավտոմոբիլային կոդ | JU | ||
Պաշտոնական կայք | delemont.ch(ֆր.) | ||
| |||
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 12.625 մարդ, որոնց 23.9%-ը օտարազգիներ էին[4]։ 2000–ից 2010 թվականներն ընդգրկող տասնամյակում բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխությունը կազմել է 1.7%: Միգրացիայի ցուցանիշը եղել է 0.5%, ծնունդներինն ու մահերինը՝ 1.4%[5]: Քաղաքում եղած 5.039 բնակարաններից մշտապես զբաղեցված է եղել 4,783-ը կամ 89 տոկոսը, 321-ը կամ 6.0%-ը զբաղեցվել են ժամանակավորապես և 270-ը մնացել են դատարկ[6]։