From Wikipedia, the free encyclopedia
Շարմիլա Թագոր (հինդի` शर्मिला टैगोर, ամուսնական անունը` բեգում Այեշա Սուլթանա Պատաուդի, դեկտեմբերի 8, 1944[1], Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասանուհի, նկարահանվել է մոտ 100 հինդի և բենգալերեն լեզուներով ֆիլմերում։ Ռաբինդրանադ Թագորի թոռնուհին է։ Հնդկաստանի Ազգային կինոմրցանակների և կանացի լավագույն դերի համար Filmfare Awards մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական բարձրագույն Պադմա Բհուշան պարգևով և Ֆրանսիայի Արվեստների և գրականության բարձր աստիճանի շքանշանով։
Շարմիլա Թագոր բենգալերեն՝ শর্মিলা ঠাকুর | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1944[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Կրթություն | Loreto Convent, Asansol? և St. John's Diocesan Girls' Higher Secondary School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և դերասանուհի |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Ծնողներ | հայր՝ Gitindranath Tagore?, մայր՝ Ira Barua? |
Ամուսին(ներ) | Մանսուր Ալի Խան |
Երեխա(ներ) | Սաիֆ Ալի Խան, Սոհա Ալի Խան և Սաբա Ալի Խան |
Պարգևներ և մրցանակներ | |
2004-2011 թվականներին Շարմիլա Թագորը հանդիսանում էր կինոցենզուրայի հարցերով Կենտրոնական հնդկական հանձնաժողովի նախագահը։ 2009 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր։ 2005 թվականին Շարմիլա Թագորը ընտրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
Շարմիլա Թագորը ծնվել է բենգալյան բրահմանների ընտանիքում ` ներկայիս Անդհրա-Պրադեշ նահանգում։ Նրա պապը հայտնի նկարիչ Գագանենդրանաթ Թագորն էր։ Մայրը ուներ ասամյան արմատներ։ Շարմիլա Թագորի երկու ծնողներն էլ ծագում էին Թագոր ընտանիքից և ազգակցական կապ ունեին հնդիկ գրող և բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի հետ։ Շարմիլան ուներ ևս երկու քույր։
Երբ Շարմիլան յոթ տարեկան էր, ծնողները նրան ուղարկել են Կալկաթայում ապրող պապի մոտ, որտեղ նա անց է կացրել իր մանկության մեծ մասը։ Նա սովորել է Սուրբ եպիսկոպոս Հովհաննու իգական միջնակարգ դպրոցում։ Սակայն երբ սկսեց նկարահանվել կինոյում, դպրոցի տնօրենը խնդրեց նրան լքել դպրոցը, որպեսզի նա վատ ազդեցություն չթողնի մյուս աշակերտուհիների վրա։ Այնուհետև նա տեղափոխվել է Ասանսոլի Լորետո վանական համալիրին կից դպրոց, սակայն դերասանական կարիերայի պատճառով ստիպված էր կրկին թողնել ուսումը։ Հետաքրքիրն այն է, որ այժմ Շարմիլա Թագորը հանդիսանում է Էդինբուրգի Նապիեր համալսարանի արվեստների պատվավոր դոկտոր։
Շարմիլա Թագորը առաջին անգամ էկրանին հայտնվեց 1959 թվականին՝ Սաթյաջիտ Ռայի «Ապուի աշխարհը» ֆիլմում։ Այդ ժամանակ նա ընդամենը 13 տարեկան էր։ Ռեժիսորը նրան հրավիրեց նկարահանվելու նաև իր հաջորդ՝ «Աստվածուհին» (1960 թ.) ֆիլմում, որտեղ նա խաղում էր երիտասարդ կնոջ դերը, ում ամուսնու հայրը հավատացրել էր, որ նա հանդիսանում է Կալի աստվածուհու երկրային մարմնացումը։
Շարմիլա Թագորի բարեկազմ արտաքինի և ոչ տիպիկ բենգալուհու տեսքի համար, շուտով նրան հրավիրեցին աշխատելու Բոլիվուդում։ 1964 թվականին նա նկարահանվեց «Քաշմիրի գեղեցկուհին» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Շամմի Կապուրը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և նա դարձավ ամենաշատ պահանջարկ ունեցող դերասանուհիներից մեկը։ Դրանից հետո նա նկարահանվեց «Փորձություն ժամանակի միջոցով» (1965 թ.) և «Անուպամա» (1966 թ.) ֆիլմերում։ Այդ տարիներին նա Բոմբեյի ամենազբաղված դերասանուհին էր և չնայած դրան, ժամանակ էր գտնում բենգալյան ֆիլմերի համար։
1967 թվականին Շարմիլա Թագորը նկարահանվել է «Երեկոն Փարիզում» կինոնկարում, որտեղ կատարում էր կրկնակի դեր։ Այս ֆիլմում Շարմիլա Թագորը հնդկական կինոյի առաջին դերասանուհիներից մեկն էր, որ էկրանին հայտնվեց լողազգեստով։ Լողազգեստով նա հայտնվեց նաև Filmfare ամսագրի կազմին։ Այն տարիներին դա Հնդկաստանում բավականին համարձակ քայլ էր։ Երբ ամսագիրը հանվեց վաճառքի, Շարմիլայի լուսանկարները իսկական իրարանցում առաջացրին։ Լուսանկարների հարցը քննարկվեց նույնիսկ Հնդկաստանի կառավարությունում։ Այդ հանգամանքը նրան ինչ որ չափով դարձրեց սեքս-խորհրդանիշ։
1969 թվականին Ռաջեշ Կհաննայի հետ նա նկարահանվեց «Հավատարմություն» ֆիլմում, իսկ 1972 թվականին «Անմահ սեր» կինոնկարում։ Հետագայում նրանց համագործակցությունը շարունակվեց «Ճանապարհորդություն» (1970 թ.), «Աստծուց բարձր» (1972 թ.) և «Քարը` սրտին» (1973 թ.) ֆիլմերում։ «Հավատարմություն» ֆիլմի համար նա ստացավ իր միակ Filmfare Awards մրցանակը։
Շարմիլա Թագորը նկարահանվել է բոլիվուդյան այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին Դհարմենդրան, Դիլիպ Կումարը և Շաշի Կապուրը։ 1975 թվականին նկարահանված «Ճանապարհորդություն դեպի անցյալ» («Եղանակ») ֆիլմի համար Շարմիլա Թագորը դարձավ Հնդկաստանի Ազգային կինոմրցանակի դափնեկիր։ 1979 թվականից հետո, երբ արդեն երեք երեխաների մայր էր, հազվադեպ էր նկարահանվում։ 1990-ական թվականներին հիմնականում խաղում էր երկրորդական դերեր։
1969 թվականին Շարմիլա Թագորը ամուսնացել է Հնդկաստանի կրիկետի հավաքականի ավագ, Պատաուդիի նաբոբ Մանսուր Ալի Խանի հետ և ընդունել իսլամ ` վերցնելով Այեշա Սուլթանա անունը։ Ամուսնության ընթացքում ունեցել է երեք երեխա` դերասան Սաիֆ Ալի Խանը, ոսկյա զարդերի դիզայներ Սաբա Ալի Խանը և դերասանուհի Սոհա Ալի Խանը։ Շարմիլայի ամուսինը՝ Մանսուր Ալի Խանը մահացել է 2011 թվականին։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1959 | Ապուի աշխարհը | Apur Sansar | Ապարնա |
1960 | Աստվածուհին | Devi | Դոյամոյի |
1963 | Վերջին նամակը | Shesh Anka | Սոմա |
1964 | Քաշմիրի գեղեցկուհին | Kashmir Ki Kali | Չամպա |
1965 | Փորձություն ժամանակի միջոցով | Waqt | Ռենու Կհաննա |
1966 | Հերոսը | Nayak | Ադիտի |
1966 | Ամպրոպաբեր ամպեր | Sawan Ki Ghata | Սիմա |
1966 | Անուպամա | Anupama | Ումա Շարմա |
1966 | Ամուսնու եղբայրը | Devar | Մադհումատի, Բանվարիյա |
1967 | Երեկոն Փարիզում | An Evening in Paris | Դիպա Մալիկ, Ռուպա Մալիկ (Սյուզի) |
1967 | Երես առ երես | Aamne - Saamne | Սապնա Մաթհուր, Սապնա Միտալ |
1968 | Իմ ամենասիրելի ընկերը | Mere Hamdam Mere Dost | Ամիտա |
1968 | Պատիվ և սեր | Dil Aur Mohabbat | Անուռադհա Վարմա |
1969 | Հավատարմություն | Aradhana | Վանդհանա Տրիպաթհի |
1969 | Կյանքի ճանապարհ | Satyakam | Ռանջանա |
1969 | Մտերիմ ընկերներ | Pyasi Sham | Մադհու |
1969 | Երազանք | Talash | Մադհու, Գաուրի |
1969 | Հավատա երազանքին | Yakeen | Ռիտա |
1970 | Օրեր և գիշերներ անտառում | Aranyer Din Ratri | Ապարնա |
1970 | Հաճելի ուղևորություն | Suhana Safar | Սապնա |
1970 | Ճանապարհորդություն | Safar | Նիլա |
1971 | Կրտսեր հարսնացուն | Chhoti Bahu | Ռադհա |
1971 | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը | Seemabaddha | Տուտուլ |
1972 | Անմահ սեր | Amar Prem | Պուշպա |
1972 | Սիրո պատմություն | Dastaan | Մինա |
1972 | Աստծուց բարձր | Maalik | Սավիտրի |
1972 | Ծաղկած այգի | Yeh Gulistan Hamara | Սու Ռենի |
1973 | Ռաջան և Ռանին | Raja Rani | Նիրմալա, Ռանի |
1973 | Քարը` սրտին | Daag: A Poem of Love | Սոնիա Կոհլի |
1973 | Եկ իմ գիրկը | Aa Gale Lag Jaa | Պրիտի |
1974 | Բացահայտում | Avishkaar | Մանսի |
1974 | Անամոթը | Charitraheen | Ռամա |
1974 | Սպիտակ աղավնին | Shandaar | Պրատիմա |
1974 | Արքայազնը և աղքատը | Paap Aur Punya | Ջուգնի |
1975 | Մոռացված կինը | Khushboo | Լակհի |
1975 | Փախստակը | Faraar | Մալա, Աշա |
1975 | Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ) | Mausam | Չանդա, Կաջլի |
1975 | Լռելյայն | Chupke Chupke | Սուլեկհա Չատուրվեդի |
1976 | Մեկը մյուսից լավն է | Ek Se Badhkar Ek | Ռեքհա |
1977 | Հրաժարում | Tyaag | Սունիտա |
1977 | Անպատկառը | Besharam | Ռինկու, Մոնիկա |
1982 | Կենվորը | Namkeen | Նիմկի |
1983 | Խոր վերք | Gehri Chot: Urf - Door-Desh | Շոբհա Կհաննա |
1983 | Երկրորդ հարսնացուն | Doosri Dulhan | - |
1986 | Սվատի | Swati | Շարդա |
1986 | Նյու-Դելի Թայմս | New Delhi Times | Նիշա |
1991 | Միսիսիպյան մասալա | Mississippi Masala | Կինու |
1999 | Ապստամբ հոգի | Mann | Դևի տատը |
2003 | Կրկին անտառում | Abar Aranye | Ապարնա Չատերջի |
2003 | Հայելին ճաքել է | Shubho Mahurat | Պադմինի Չոուդհարի |
2005 | Գտնել արդարություն | Viruddh... Family Comes First | Սումիտրա |
2009 | Անվերջ սպասում | Antaheen | Պիշիմա |
2009 | Լուսանկար` 8 x 10 | 8 x 10 Tasveer | Սավիտրա |
2009 | Առավոտյան զբոսանք | Morning Walk | Նիլիմա |
2009 | Կյանքը շարունակվում է | Life Goes On | Մանջու Բաներջի |
2010 | Բաժանումից հետո | Break Ke Baad | Այեշա Խան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.