![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/Supermarkt_in_Iwano-Frankiwsk%252C_Ukraine%252C_26._Juli_2019.jpg/640px-Supermarkt_in_Iwano-Frankiwsk%252C_Ukraine%252C_26._Juli_2019.jpg&w=640&q=50)
Նստելու իրավունք
From Wikipedia, the free encyclopedia
Նստելու իրավունք (անգլ.՝ right to sit) աշխատավայրում համապատասխան և հարմարավետ նստատեղեր ստանալու օրենք։ Այս օրենքը ընդունել են բազմաթիվ երկրներ ինչպիսիք են ՝ Մեքսիկա, Ֆրանսիա, Իսպանիա, Արգենտինա, Միացյալ Թագավորություն, Ճամայկա, Հարավային Աֆրիկա, Էսվատինի, Կամերուն, Տանզանիա, Ուգանդա, Լեսոթո, Մալազիա, Բրազիլիա, Իսրայել, Իռլանդիա, Զամբիա, Գայանա, Հնդկական նահանգներ՝ Թամիլ Նադու և Կերալա, Կանադական նահանգներ՝ Նյուֆաունդլենդ և Լաբրադոր, Բրիտանական անդրծովյան տարածքներ՝ Ջիբրալթար և Մոնտսերատ:ԱՄՆ-ի և Ավստրալիայի գրեթե բոլոր նահանգները, ինչպես նաև Կանադայի նահանգների մեծամասնությունը 1881-ից 1917 թվականներին ընդունեցին օրենսդրություն կին աշխատողների համար։ Ներկայիս օրենսդրությամբ «նստելու իրավունք» ունեցող ԱՄՆ նահանգներն են՝ Կալիֆորնիա, Ֆլորիդա, Մասաչուսեթս, Մոնտանա, Նյու Ջերսի, Նյու Յորք, Օրեգոն, Փենսիլվանիա, Արևմտյան Վիրջինիա, Վիսկոնսին:Նստելու իրավունքի դրույթը ներառված է Աշխատանքի միջազգային կազմակերպության հիգիենայի (առևտրի և գրասենյակների) կոնվենցիայում, 1964 թվական։ Միջազգային պայմանագիրը վավերացվել է 52 երկրների կողմից 2023 թվականին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/Supermarkt_in_Iwano-Frankiwsk%2C_Ukraine%2C_26._Juli_2019.jpg/640px-Supermarkt_in_Iwano-Frankiwsk%2C_Ukraine%2C_26._Juli_2019.jpg)
Որոշ իրավասություններ, ինչպիսիք են՝ Ալաբամա, Արկանզաս, Կոնեկտիկուտ, Այդահո, Կենտուկի, Մեն, Մերիլենդ, Միչիգան, Միսսուրի, Նեբրասկա, Նևադա, Նյու Մեքսիկո, Նյու Հեմփշիր, Քվեբեկ և Վաշինգտոն չեղյալ են համարել նստելու իրավունքը։ Շատ նստելու իրավունքներ ի սկզբանե պարունակում էին կին աշխատողներին վերաբերվող օրենքներ։ Որոշ իրավասություններ պահպանել են այդ օրենքները, բայց շատ իրավասություններ փոփոխել են իրենց օրենսդրության իրավունքը՝ գենդերային չեզոք լինելու համար։ Իրավասու մարմինները, առանց նստելու ընդհանուր իրավունքի օրենքների, հաճախ նստատեղեր են տրամադրում հաշմանդամներին, հղիներին կամ անչափահաս աշխատողներին։