From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Ջեյմս (Նիկ) Մորան (անգլ.՝ Nicholas James (Nick) Moran, դեկտեմբերի 23, 1969[1], East End of London, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, ով հռչակավոր է դարձել «Խաղաքարտեր, փողեր, երկու զենք» (1998), «Հրացանակիրը» (2001), «Գոլ 3» (2009), «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» (2010) և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» (2011) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։
Նիկ Մորան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 23, 1969[1] (54 տարեկան) |
Ծննդավայր՝ | East End of London, Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կարատեիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 0602941 |
Նիկ Մորանը ծնվել է 1969 թվականին Իսթ Էնդում (Լոնդոն), վարսավիր մոր և Ավտոմոբիլային ասոցիացիայում աշխատող հոր ընտանիքում[2]։ Զբաղվում է կարատեով, բռնցքամարտով, ձիավարությամբ և սուսերամարտությամբ, ինչպես նաև երաժշտությամբ, հաճախ է լինում «London's Cafe De Paris» ակումբում և մասնակցում բարեգործական տարբեր ակցիաների։
Մորանը Ջոն Հըրթի նկարահանվել է հետ «Առաջին արյուն» (1999) սերիալում, ինչպես նաև Ջոզեֆ Ֆայնսի և Տառա Ֆիցջերալդի հետ «Rancid Aluminium» (2000) սերիալում։ 2001 թվականին նա խաղացել է Արամիսի դերը «Հրացանակիրը» ֆիլմում։ Խաղացել է նաև Ստրուպյարի դերը «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմում։
1997-2000 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Սիեննա Գիլորիի հետ[3]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Խաղաքարտեր, փողեր, երկու զենք | Lock, Stock and Two Smoking Barrels | Էդդի |
2001 | ֆ | Հրացանակիրը | The Musketeer | Արամիս |
2009 | ֆ | Գոլ, 3 | Goal!3: Taking on the World | Նիկ Էշվորթ |
2010 | ֆ | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows: Part 1 | Ստրուպյար |
2011 | ֆ | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 | Harry Potter and the Deathly Hallows: Part 2 | Ստրուպյար |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.