բրիտանացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Թարա Ֆիցջերալդ (անգլ.՝ Tara Fitzgerald, սեպտեմբերի 18, 1967, Cuckfield, Mid Sussex, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։
Թարա Ֆիցջերալդ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Կակֆիլդ, Սուսեկս |
Կրթություն | Լոնդոնի Դրամա Սենթր |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Այլ անուն(ներ) | Թարա Անն Կասանդրա Ֆիցջերալդ |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1988 թվական- ներկա ժամանակ |
tara-fitzgerald.com | |
Թարա Ֆիցջերալդը ծնվել է Կակֆիլդում՝ Սուսեկսի կոմսությունում, Մայք Կելլաբիի և Սառա Ջերալդին Ֆիցջերալդի ընտանիքում։ Նա երեք քույրերից մեծն է։ Նրա մայրը իռլանդուհի է, մասնագիտությամբ՝ լուսանկարիչ։ Հայրը արմատներով Իտալիացի է, նկարիչ։ Մայրական կողմով Տառան համարվում է Ջերալդին Ֆիցջերալդի թոռնուհին[1]։
Ծնողները բաժանվել են, երբ աղջիկը ընդամենը երեք տարեկան էր։ Ավելի ուշ, երբ լրացավ Տառայի վեց տարեկանը, նրա մայրը ամուսնացավ իռլանդացի դերասան Նորման Ռոդուեյի հետ։ Հաճախակի տեղափոխությունների պատճառով կապված խորթ հոր դերասանական գործունեության հետ՝ ստիպված էր փոխել մի քանի ուսումնական հաստատություններ։
Դպրոցից հետո նա ընդունվել է Ռիչմոնդական քոլեջ Միդլսեկսում և, չավարտելով ուսումը, գնում է լսումների Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, Գիլդհոլսկի երաժշտության ու թատրոնի դպրոց, բայց նրան չի հաջողվում սովորել այնտեղ։ Երկու տարի, աշխատելով որպես մատուցողուհի, ընդունվել է Լոնդոնի դրամատիկական կենտրոն, որը ավարտել է 1990 թվականի ամռանը։ Նրա առաջնաելույթը կինոյում տեղի է ունեցել մեկ տարի անց «Լսե՛ք իմ երգը» կատակերգությունում։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել՝ նկարահանվելով 1994 թվականին նկարահանված «Յասամաններ» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն են եղել Հյու Գրանտը և Սեմ Նիլը։ Հոգևորականի կնոջ՝ Էստելլա Քեմփիոնի դերի համար Ֆիցջերալդը առաջադրվել է AFI Award մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգում[2]։
1991 թվականից Ֆիցջերալդը սկսել է ակտիվորեն մասնակցել BBC հեռուստաալիքի հեռուստատեսային բեմականացումներում՝ նկարահանվելով ավելի քան 20 ֆիլմերում և սերիալներում։ Զուգահեռ զարգացել է նաև նրա կարիերան թատերական բեմում։ Առաջին նշանակալից աշխատանքն է դարձել դերը Our Song (1992) ներկայացումում, որտեղ նրա գործընկերն է եղել Փիթեր Օ՛Տուլը, իսկ 1995 թվականին դերասանուհին իր ուժերն է փորձել շեքսպիրական դրամայում՝ մարմնավորելով Օֆելիային, իսկ նրա զույգընկերն է եղել Ռեյֆ Ֆայնսոմը՝ մարմնավորելով Համլետին[1]։ Այդ դերի համար Ֆիցջերալդը ստացել է թատերական մրցանակ Drama Desk Award մրցանակաբաշխությունում[3]։ Արդյունքում նրա խաղացանկին են ավելացել անտիկ ողբերգական դերեր, եվրոպացի և ամերիկացի դասականների վեպեր և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններ։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1991 | ֆ | Լսե՛ք իմ երգը | Hear My Song | Նենսի Դոյլ |
1994 | ֆ | Յասամաններ | Sirens | Էստելլա Քեմփիոն |
1994 | ֆ | Սեր առանց անվան | A Man of No Importance | Ադել Ռայս |
1995 | ֆ | Անգլիացին, որը լեռ բարձրացավ, իսկ իջավ սարից | The Englishman Who Went Up a Hill But Came Down a Mountain | Բեթի Քաիդիֆից |
1995 | ֆ | Փոպի Քերյուի անորոշությունը | The Vacillations of Poppy Carew | Փոփի Քերյու |
1996 | ֆ | Աշխատանք՝ խողովակ | Brassed Off | Գլորիա |
1996 | ֆ | Անծանոթուհին Ուայդֆել Հոլից | The Tenant of Wildfell Hall | Հելեն Գրեմ |
1997 | ֆ | Ճերմակազգեստ կինը | The Woman in White | Մերիան Ֆերլի |
1998 | ֆ | Գլուխ կտրողների ափ | Frenchman’s Creek | Դոնա Սենթ Կոլամ |
2000 | ֆ | Ժանգոտած ալյումիններ | Rancid Aluminium | Մաշա |
2001 | ֆ | Բաց կապույտ | Tmavomodrý svět | Սյուզան Ուիտմոր |
2003 | ֆ | Ես գրավում եմ ամրոցը | I Capture the Castle | Տոմազ Մորտմեյն |
2004 | ս | Ագաթա Քրիստիի Միսս Մարփլը | Agatha Christie's Marple: The Body in the Library | Ադելաիդա Ջեֆերսոն |
2004 | ֆ | Հինգ երեխա և կախարդանք | Five Children and It | մայրիկ |
2006 | ֆ | Անիծված վայր | In a Dark Place | միսսիս Գրոուզ |
2006 | ս | Ջեյն Էյր | Jane Eyre | միսսիս Ռիդ |
2006 | ս | Կույս թագուհին | The Virgin Queen | Քեթ Էշլի |
2007-2011 | ս | Վերակենդանացնելով մահացածներին | Waking the Dead | Իվ Լոկհարթ |
2009 | ֆ | Դու կմահանաս | U Be Dead | Դեբրա Փեմբերթոն |
2011 | ս | The Body Farm | Իվ Լոկհարթ | |
2013-2015 | ս | Գահերի խաղը | Game of Thrones | Սելիսա Բարաթեոն |
2014 | ս | Հրացանակիրներ | The Musketeers | Մարիա Մեդիչի |
2014 | ս | In the Club | Սյուզի | |
2014 | ֆ | Ելք. Թագավորներ և աստվածներ | Exodus: Gods and Kings | Մարիամ |
2015 | ֆ | Երեխա-44 | Child 44 | Ինեսսա Նեստերովա |
2015 | ֆ | Լեգենդ | Legend | միսսիս Շի |
Թվական | Բեմադրության անվանում | Դեր | Ռեժիսոր | Դրամատուրգ | Թատրոն |
---|---|---|---|---|---|
1992 | Our Song | Անժելա Քեկսթոն | Կիթ Ուոտերհաուս | Apollo Theatre (Լոնդոն) և շրջագայություն Մեծ Բրիտանիայով | |
1995 | Համլետ | Օֆելիա | Ջոնաթան Քենթ | Ուիլյամ Շեքսպիր | Almeida Theatre (Լոնդոն), Belasco Theatre (Նյու Յորք) |
1999 | Անտիգոնա | Անտիգոնա | Սոփոկլես | Օլդ Վիկ, Yvonne Arnaud Theatre, Oxford Playhouse | |
2000 | «Երազանք» տրամվայ | Բլանշ Դյուբուա | Թենեսի Ուիլյամս | Bristol Old Vic | |
2004 | Նոռա Հելմեր | Հենրիկ Իբսեն, Զիննի Հարիս (տեղայնացում) | Շրջագայություն Մեծ Բրիտանիայում | ||
Clouds | Մառա Հիլլ | Ջեննի Դարնել | Մայքլ Ֆրեյն | Շրջագայություն Մեծ Բրիտանիայում[4] | |
2005 | Եվ ոչ ոք չկա | միսս Վեռա Քլեյթորն | Սթիվեն Փիմլոթ | Ագաթա Քրիստի | Gielgud Theatre[5] |
2009 | Տիկնիկների տնակ | Քրիստինա Լեյլ | Քֆիր Իեֆեթ | Հենրիկ Իբսեն, Զիննի Հարիս (տեղայնացում) | Donmar Warehouse |
Մարդատյաց | Մարսիա | Թեյա Շարոկ | Մոլիեր, Մարտին Քրիմպ (տեղայնացում) | Comedy Theatre |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.