From Wikipedia, the free encyclopedia
Նիկոս Կազանձակիս (հուն․՝ Νίκος Καζαντζάκης, փետրվարի 18 (մարտի 2), 1883[1][2], Հերակլիոն, Eyalet of Crete, Օսմանյան կայսրություն[3] - հոկտեմբերի 26, 1957[1][4][5][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), հույն գրող։
Նիկոս Կազանձակիս հուն․՝ Νίκος Καζαντζάκης | |
---|---|
Ծննդյան անուն | հուն․՝ Νίκος Καζαντζάκης |
Ծնվել է | փետրվարի 18 (մարտի 2), 1883[1][2] |
Ծննդավայր | Հերակլիոն, Eyalet of Crete, Օսմանյան կայսրություն[3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1957[1][4][5][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
Գերեզման | Հերակլիոն |
Մասնագիտություն | սցենարիստ, լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, փիլիսոփա, դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ և արձակագիր |
Լեզու | հունարեն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Աթենքի համալսարան և Ursulines School of Naxos?[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Հույն Զոռբան |
Պարգևներ | |
Ամուսին | Galateia Kazantzakē? և Heleni Kazantzaki? |
Կայք | kazantzakis-museum.gr |
Nikos Kazantzakis Վիքիպահեստում |
Առաջին ստեղծագործություններն են «Օձը և շուշանը» (1906) վիպակը, «Լուսանում է» (բեմ. 1907), «Զոհաբերություն» (1910) պիեսները։ 1925-1929 թվականներին երեք անգամ այցելել է ԽՍՀՄ։ Ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը («Ինչ տեսա Ռուսաստանում», 1928, «Մոսկվան կոչ արձակեց», 1931, ֆրանսիական, հունական. «Տոդա Ռաբա», 1934)։
«Քրիստոսը կրկին է խաչվում» (շվեդական հրատարակչություն 1950 թ., հունական հրատարակչություն 1954, հայերեն հրատարակչություն 1965), «Վերջին գայթակղությունը» (1955, հունարեն) և «Կապիտան Միխալիսը։ Մահ կամ ազատություն» (1953) վեպերում արտահայտված է բողոք ընդդեմ բուրժուական հարաբերությունների և կրոնական կեղծ բարեպաշտության։
«Հույն Զոռբան կամ Ալեքսիս Զոռբայի կյանքն ու բարքը» գիրքը շատերի կարծիքով Նիկոս Կազանձակիսի լավագույն ստեղծագործությունն է։ Այն դասվել է համաշխարհային գրականության բոլոր ժամանակների հարյուր լավագույն գրքերի շարքում։ Գրքի հիման վրա նկարահանվել է Միխալիս Կակոյանիսի «Հույն Զոռբան» եռակի օսկարակիր ֆիլմը։
1947 թվականից ապրել է Ֆրանսիայում և ԳՖՀ-ում։ Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր է (1956)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.