Նիկոլայ Մորոզով
From Wikipedia, the free encyclopedia
Մորոզով Նիկոլայ Ալեքսանդրովիչ (ռուս.՝ Никола́й Алекса́ндрович Моро́зов, հունիսի 25 (հուլիսի 7), 1854[1] կամ հուլիսի 7, 1854(1854-07-07)[2][1], Բորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Mologskij County, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 30, 1946(1946-07-30)[3][2][1], Բորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Նեկոուզսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեղափոխական և հասարակական գործիչ, գիտնական, գրող, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1932)։
Նիկոլայ Մորոզով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25 (հուլիսի 7), 1854[1] կամ հուլիսի 7, 1854(1854-07-07)[2][1] |
Ծննդավայր | Բորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Mologskij County, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 30, 1946(1946-07-30)[3][2][1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Բորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան), Նեկոուզսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բորոկ (գյուղ, Նեկոուզսկի շրջան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի 2-րդ գիմնազիա և Մոսկվայի պետական համալսարան (1872) |
Մասնագիտություն | քիմիկոս, աստղագետ, բանաստեղծ, գրող, հեղափոխական, քաղաքական գործիչ, պատմաբան, հիշատակագիր և խմբագիր |
Աշխատավայր | Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան բնագիտության ինստիտուտ |
Ամուսին | Xenia Borislavkaïa? |
Կուսակցություն | Circle of Tchaikovsky?, Առաջին ինտերնացիոնալ, Զեմլյա ի վոլյա և Նարոդնայա վոլյա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Russian Society of Universe Explorers? |
Nikolai Alexandrovich Morozov Վիքիպահեստում |
1874 թվականին մտել է չայկովականների նարոդնիկական մոսկովյան խմբակի մեջ, մասնակցել «դեպի ժողովուրդ գնալու» շարժմանը։ 1874 թվականին Ժնևում խմբագրել է «Ռաբոտնիկ» («Работник») ամսագիրը, 1875 թվականին մտել է I Ինտերնացիոնալի Փարիզի կոմունայի բաժանմունքի կազմի մեջ։ 1875 թվականին ձերբակալվել է, 1877-1878 թվականներին՝ դատվել «193-ի գործով», ապա՝ ազատվել։ 1878 թվականին մտել է «Զեմլյա ի վոլյա» («Земля и воля») կազմակերպության մեջ, եղել է համանուն ամսագրի խմբագիրներից։ 1879 թվականից՝ «Նարոդնայա վոլյա»-ի(«Народная воля») Գործադիր կոմիտեի և համանուն թերթի խմբկոլի անդամ։ 1880 թվականին Լոնդոնում ծանոթացել է Կառլ Մարքսի հետ։ 1881 թվականին նորից ձերբակալվել է և «20-ի գործով» (1882) դատապարտվել ցմահ տաժանակրության, մինչև 1905 թվականի նոյեմբերը մեկուսի բանտարկություն է կրել Շլիսելբուրգի ամրոցում։ Այդ շրջանում ուսումնասիրել է քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն, մաթեմատիկա, պատմություն։ Հետագայում, ազատվելուց հետո, նվիրվել է գիտամանկավարժական գործունեության։ Գրել է (հիմնականում բանտում) «Նյութի կառուցվածքի պարբերական համակարգը» (1907), «Դ․ Ի․ Մենդելեևը և նրա պարբերական համակարգի նշանակությունը ապագայի քիմիայի համար» (1907) ուսումնասիրությունները։ Գրական ասպարեզում հանդես է եկել XIX դարի 70-ական թվականներին։ Մորոզովի «Բանտից» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է Ժնևում, 1877 թվականին։ Գրել է «Հայտնություն ի մեջ ամպրոպի և փոթորկի» (1907), «Մարգարեներ» (1914), «Քրիստոս» (1924-1932) և այլն, որոնք նվիրված են կրոնի և մշակույթի պատմությանը, ինչպես նաև «Պատմվածքներ իմ կյանքից» (1916-1918) հիշողությունների գիրքը։ 1917 թվականին մասնակցել է Մոսկվայի պետական խորհրդակցությանը։ 1918 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Լեսգաֆտի անվան բնագիտության ինստիտուտի տնօրենը։ Մորոզովի անունով են կոչվում Մորոզովիա մոլորակ-աստերոիդը և խառնարան Լուսնի վրա, ավան Լենինգրադի մոտ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։