![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/FirstNeutrinoEventAnnotated.jpg/640px-FirstNeutrinoEventAnnotated.jpg&w=640&q=50)
Նեյտրինո
From Wikipedia, the free encyclopedia
Նեյտրինո (իտալ.՝ neutrino՝ նեյտրոնիկ, neutrone՝ նեյտրոնի փաղաքշական ձևը), կիսաամբողջ սպինով հիմնարար մասնիկ։ Մասնակցում է միայն թույլ և գրավիտացիոն փոխազդեցություններին, դասվում է լեպտոնների շարքին։ Ցածր էներգիաներով նեյտրինոն խիստ թույլ է փոխազդում նյութի հետ, օրինակ, 3-10 ՄէՎ էներգիայով ներտրինոյի ազատ վազքի երկարությունը ջրում 1018 մ կարգի է (մոտ 100 լուսատարի)։ Հայտնի է, որ յուրաքանչյուր վայրկյան Երկրի 1 սմ2 մակերեսով անցնում է ավելի քան 6×1010 նեյտրինո, որոնք ճառագայթվել են Արեգակից[1]։ Սակայն նեյտրինոն չի թողնում ոչ մի ազդեցություն, օրինակ, մարդու մարմնի վրա։ Բարձր էներգիաներով նեյտրինոները հաջողությամբ նկատվում են թիրախների հետ փոխազդեցության ժամանակ[2]։
Արագ փաստեր Ենթադաս, Տեսակ ...
![]() | |
Ենթադաս | լեպտոն և neutral particle? |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Կազմություն | Տարրական մասնիկ |
Վիճակագրություն | Ֆերմիոնային |
Սերունդ | Առաջին, երկրորդ, երրորդ |
Հիմնարար փոխազդեցություններ | Թույլ փոխազդեցություն, ձգողականություն |
Հակամասնիկ | հականեյտրինո |
Տեսություն | Վոլֆգանգ Պաուլի (1930) |
Տեսակների քանակ | 3՝ էլեկտրոնային նեյտրինո, մյուոնային նեյտրինո, տաու-նեյտրինո |
Զանգված | Զրո չէ |
Էլեկտրական լիցք | 0 |
Սպին | 1⁄2 |
Դյուի տասնորդական դասակարգում | 539.7215 |
![]() |
Փակել