Էլեկտրական լիցք
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրական լիցք, սկալյար ֆիզիկական մեծություն։ Բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը։ Էլեկտրական լիցքի հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1785 թ. Կուլոնի օրենքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիցք (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ենթադաս ...
Դրական և բացասական լիցքերի ստեղծած էլեկտրական դաշտը | |
Ենթադաս | Սկալյար մեծություն, ֆիզիկական մեծություն, additive quantity?[1] և charge? |
---|---|
Electric charge Վիքիպահեստում |
Փակել
Չափման միավորը ՄՀ-ում կուլոնն է՝ 1 վայրկյանում 1 Ա հոսանքի ուժի դեպքում հաղորդչի լայնական հատույթով անցնող էլեկտրական լիցքը։ Մեկ կուլոն լիցքը շատ մեծ է։ Վակուումում 1 մ հեռավորության վրա գտնվող q1 = q2 = 1 Կլ երկու լիցքակիրներ փոխազդում են 9×109 նյուտոն ուժով։ Այդ ուժով Երկրագնդի գրավիտացիան ձգում է 1 միլիոն տոննա զանգվածով մարմինը։