From Wikipedia, the free encyclopedia
Տաու-նեյտրինո, նշանակումը՝ ντ, տարրական մասնիկ, լեպտոն, նեյտրինոյի երեք տեսակներից մեկը։ Տաու լեպտոնի (տաոն) հետ միասին կազմում է լեպտոնների երրորդ սերունդը։ Վերջին բացահայտված լեպտոնն է, վերջին բացահայտված մասնիկներից մեկը, որը կանխատեսել էր ստանդարտ մոդելը։
Ենթադաս | նեյտրինո |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Կազմություն | Տարրական մասնիկ |
Վիճակագրություն | Ֆերմիոնային |
Սերունդ | Երրորդ |
Հիմնարար փոխազդեցություններ | Թույլ փոխազդեցություն, ձգողականություն |
Նշանակումը | ντ |
Տեսություն | (1940-ական թթ.) |
Հայտնագործում | DONUT collaboration (2000) |
Զանգված | Փոքր 0.28 էՎ-ից, բայց ոչ զրո |
Կյանքի տևողություն | Կայուն |
Էլեկտրական լիցք | 0 |
Սպին | 1⁄2 |
Մոնտե Կարլո դրույթով համար | 16 |
Նեյտրինոյի երրորդ տիպի գոյության ենթադրությունը հնչեց 1975 թվականից հետո, երբ Ստենֆորդի ազգային լաբորատորիայում Մարտին Պերլը և գործընկերները էլեկտրոն-պոզիտրոնային բախիչի (Collider) միջոցով բացահայտեցին տաու լեպտոնը[1]։ Տաու նեյտրինոյի փորձարարական բացահայտման մասնին հրապարակվեց 2000 թվականի հուլիսին։ Փորձարարական սարքը կառուցվել էր 1990-ական թվականներին Ֆերմիլաբում և հատուկ նախատեսված էր տաու-նեյտրիոն նկատելու համար[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.