Ֆերմի-Դիրակի վիճակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերմի-Դիրակի վիճակագրությունը նկարագրում է Պաուլիի սկզբունքին ենթարկվող նույնական մասնիկների` ֆերմիոնների հավանակային բաշխումը համակարգի էներգիական մակարդակներում։ 1926 թ. միմյանցից անկախ ձևակերպել են Էնրիկո Ֆերմին և Պոլ Դիրակը[1][2]։
Ֆերմի-Դիրակի (Ֆ-Դ) վիճակագրությունը կիրառվում է ջերմային հավասարակշռության մեջ գտնվող համակարգի կիսաամբողջ սպին ունեցող նույնական մասնիկների հանդեպ, ընդ որում երկու մասնիկներ միաժամանակ չեն կարող գտնվել միևնույն վիճակում, ինչը էական ազդեցություն է ունենում համակարգի հատկությունների վրա։ Ֆ-Դ վիճակագրությունը առավել հաճախ կիրառվում է էլեկտրոնների հանդեպ։ Այն վիճակագրական մեխանիկայի քվանտամեխանիկական օրենքներից է։