Նարմադա (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Նարմադա[1][2][3], Նարբադա[2] (հինդի՝ नर्मदा), Հնդկաստանի Հինդուստան թերակղզու գետ[4]։ Հոսում է Կենտրոնական Հնդկաստանով և, հասնելով Խամբատի ծոց, թափվում է Արաբական ծովի մեջ։ Գետի ընդհանուր երկարությունը կազմում է 1312 կմ, իսկ աազանը՝ 98 796 կմ2[5]։
Նարմադա | |
---|---|
Տեսակ | գետ |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մահարաշտրա, Մադհյա Պրադեշ և Գուջարաթ |
Երկարություն | 1315 ± 1 կմ |
Գետաբերան | Արաբական ծով և Gulf of Khambhat? |
Ակունք | Amarkantak? |
Հոսող հոսքեր | Tawa River? |
Ավազանի տարածք | 100 000 կմ² |
Ջրի ծախս | 1218 մ³/վ |
Ջրի մարմիններ | Bargi Dam Reservoir? |
![]() | |
![]() |
Նարմադայի ակունքը գտնվում է Մադհյա Պրադեշ նահանգի հյոսիսում՝ Ամարկանտակ քաղաքում։ Ակունքի մոտ կառուցվել է Նարմադա Կունդ տաճարը։ Այն համարվում է Հնդկաստանի 5-րդ ամենաերկար գետը և ամենամեծը, որը հոսում է դեպի արևմուտք։ Գետը հուսում է Մադհյա Պրադեծ և Գուջարաթ նահանգներով։ Առաջին 320 կմ-ի ընթացքում այն ոլորվում է Բաղելխանդ սարահարթի բլուրների միջև, որոնք կազմում են Սաթպուրա լեռների ստորոտները։ Ջաբալպուրայի մոտ այն հոսում է գեղեցիկ մարմարե ժայռերի միջով, հետո հարավ-արևմտյան հատվածում անցնում է Վինդհյա և Սատպուրա լեռների միջև իջվածքով։ Նարմադայի դելտան սկսվում է ափից 20 կմ խորության վրա և գտնվում է Խամբատի ծոցի Սուրատա քաղաքից հյուսիս (Գուջարաթ նահանգ)։
Նարմադա գետի ավազանը ընդգրկում է Սատպուրա լեռնային համակարգի հյուսիսային հատվածները, սակայն չի ներառում Վինդհյա սարահարթը, որի ջրերը հոսում են Գանգես և Ջամնա գետերի մեջ։ Վինդհյա սարահարթի հետ միասին Նարմադան յուրահատուկ սահման է ձևավորում հյուսիսային Հնդկաստանի, հատկապես Գանգեսի հովտի և հարավային Հնդկաստանի (Դեկան) միջև։ Գետն օգտագործվում է ոչ միայն հարակից տարածքների ոռոգման համար, այլ նաև նավագնացության համար։ Անձրևների սեզոնի ընթացքում գետի որոշակի հատվածներում կարող են նավարկել նույնիսկ մեծ նավեր։
Նարմադան համարվում է հինդուիզմի սուրբ գետերից մեկը։ Այդ պատճառով նրա ամբողջ երկայնքով տեղակայված են բազմաթիվ ուխտատեղեր, օրինակ՝ Մադհյա Պրադեշ նահանգի Մահեշվար քաղաքը։ Հատկապես պատվավոր ուխտագնացություն է համարվում գետի մի ափով ակունքից դեպի գետաբերանբերան, իսկ մյուս ափով՝ գետաբերանից դեպի ակունքճամփորդությունը։ Նման ուխտագնացությունը կարող է տևել մինչև 2 տարի։
Գետի ստորին հոսանքում 1961 թվականից կառուցվել է պատնեշ՝ 1450 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանով, որը պատկանում է Սարդար Սարովար ոռոգման ծրագրին, ինչը բազմաթիվ վեճերի տեղիք է տալիս։ Այս նախագծի հակառակորդները ձևավորոցին բնապահպանական շարժում Նարմադա-Բաչաո-Անդոլան («Փրկի՛ր Նարմադան»), որը գլխավորում էր Մեդհա Պատկարը։ Հնդիկ գրող Արունդատի Ռոյը նույնպես հանդես եկավ որպես այս նախագծի հակառակորդ։ 1999 թվականին շարժման պահանջները մերժվեցին Գերագույն դատարանի որոշմամբ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/Narmadarivermap.jpg/640px-Narmadarivermap.jpg)
Գետի վրա են գտնվում նաև Վարանասի գհաթերից հետո ամենահայտնիները։
Նարմադայի հովտի կենտրոնում՝ Խոշանգաբադից 40 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Նարմադա վայրը[6], որտեղ հայտնաբերվել է Homo erectus (Hathnora 1, Narmada Skull Cap) գանգը[7], որը նման է նաև Homo helmei-ին[8] և պիգմեոիդի անրակի ոսկորին, որն ապրել է 700-200 հազար տարի առաջ[9][10]։
Հնեաբան Քրիս Սթրինգերը ենթադրել է, որ Narmada Skull Cap-ի բրածոները պատկանոմ են դենիսովյան մարդուն[11]։
Լեմենտի ձևակերպման մեջ (Մաաստրիխյան փուլ) դինոզավրի ձվի 256 բրածո է հայտնաբերվել 92 ձվաադրումներում, այդ թվում՝ տիտանոզավրիդի ձու՝ ձվաբջջի մեջ ovum-in-ovo (ձու ձվի մեջ) պաթոլոգիայով, որը նախկինում հայտնի էր միայն թռչունների մոտ[12]։