Նարդարան
From Wikipedia, the free encyclopedia
Նարդարան (ադրբ.՝ Nardaran), քաղաքատիպ ավան Բաքվի Սաբունչինի շրջանում։ Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնից գտնվում է 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Աշխարհագրորեն գտնվում է Ապշերոնյան թերակղզում։
Բնակչությունը կազմում է 8 300 մարդ։ Վարչականորեն պատկանում է Բաքվին և համարվում նրա արվարձաններից մեկը։ Ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, որոնք կրոնական տեսանկյունից լիբերալ են, Նարդարանը համարվում է Ադրբեջանում շիա իսլամի միակ պահպանողական կենտրոնը։
Նարդարան անունը ծագում է պարսկերեն նար (նուռ)نار + դարան (ծառեր) داران, այսինքն՝ «նռնենիներով վայր»։
Ավանում է գտնվում 14-րդ դարում կառուցված ամրոցը, որն ունի մոտ 12,5 մետր բարձրություն ունեցող կլոր աշտարակ։ Խորհրդային ժամանակաշրջանում, Նարդարանը հայտնի էր որպես ծաղիկների աճեցման կենտրոն։ Ադրբեջանի անկախացումից հետո տնտեսությունն անկում ապրեց և ավանը հայտնի դարձավ իր խավիարային որսագողերով[1]։