Կասպից ծովի թերակղզի From Wikipedia, the free encyclopedia
Ապշերոնյան թերակղզի, Աթշի, Ափչերոն[1] (ադրբեջաներեն՝ Abşeron yarımadası), գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափին, Ադրբեջանում։ Երկարությունը մինչև 60 կմ, լայնությունը մինչև 30 կմ։ Բարձրությունը մինչև 165 [մ։ Հարավային ափին է գտնվում Բաքու քաղաքը։ Պատմականորեն բնակեցված է եղել հայերով։
Տեղագրություն | Կովկաս | |
Ողողող ջրեր | Կասպից ծով | |
Ընդհանուր մակերեսը | 2 110 կմ² | |
Երկիր | Ադրբեջան | |
Ապշերոնյան թերակղզու արբանյակային լուսանկար | ||
Անվանումն առաջացել է պարսկերեն աբ «ջուր» և շորան «փոքր-ինչ աղի» բառերից (նկատի է առնվել այստեղ եղած հանքային աղբյուրները)[2]։
Կազմված է նեոգենի և անթրոպոգենի նստվածքներից։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է, բրախիանտիկլինալ բարձրություններով, ցեխային բլուրներով, աղուտներ ու աղային լճեր ունեցող անհոսք գոգավորություններով։ Հարուստ է նավթի և գազի հանքավայրերով։ Կան հանքային աղբյուրներ։ Կլիման չոր մերձարևադարձային է՝ հունվարի 3 °C, հուլիսի 25 °C միջին ջերմաստիճաններով և տարեկան 140–250 մմ տեղումներով։ Հաճախակի են ուժեղ քամիները (նորդ)։ Լանդշաֆտը էֆեմերային կիսաանապատային է։ Ջրովի հողերում զարգացած է խաղողի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ապշերոնյան թերակղզի նավթարդյունաբերության և նավթի վերամշակման կարևոր շրջան է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.