Նասիրուդդին Շահ (հինդի` नसीरुद्दीन शाह (Naseeruddin Shah), հուլիսի 20, 1950(1950-07-20)[1][2], Բարաբանկի սիթի, Ֆայզաբադ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասան և ռեժիսոր։ Համարվում է հնդկական կինոյի և թատրոնի լավագույն դերասաններից մեկը, «զուգահեռ կինոյի» ամենաազդեցիկ դերասաններից է։ Իր ստեղծագործական կյանքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` երեք Ազգային կինոմրցանակներ և երեք Filmfare Awards-ի մրցանակներ` տղամարդու լավագույն դերի համար։ Հնդկաստանի կառավարությունը նրան պարգևատրել է Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով` հնդկական կինեմատոգրաֆում ունեցած ներդրումների համար։

Կենսագրություն

Նասիրուդդին Շահը ծնվել է Ուտար Պրադեշ նահանգի Բարաբանկի քաղաքում` մուսուլմանական ընտանիքում։ Նրա հայրը բանակի սպա էր։ Եղբայրը` նախկին զինվորական և քաղաքական գործիչ, ներկայումս Ալիգարհի մուսուլմանական համալսարանի փոխկանցլեր Զամիրուդդին Շահն է։ Նրանց ընտանիքը սերում է 19-րդ դարի աֆղանական դաշտային հրամանատար Ջան-Ֆիշան Խանից։

1971 թվականին Նասիրուդդին Շահը ավարտել է Ալիգարհի մուսուլմանական համալսարանը և ընդունվել Դելիի ազգային դրամայի դպրոց։ Նրա եղբոր որդին` Մոհամմեդ Ալի Շահը և զարմիկը` Սալիմ Շահը, նույնպես դերասաններ են։ Նասիրուդդին Շահի կինոդեբյուտը կայացել է 1972 թվականին։

Անձնական կյանք

19 տարեկանում Նասիրուդդին Շահն ամուսնացել է 36-ամյա Փարվին Մուրադի (Մանար Սիքրի) հետ, ով ամուսնալուծված էր և նախկին ամուսնուց երեխաներ ուներ։ Վերջինս հայտնի դերասանուհի Սուրեքհա Սիքրիի քույրն էր։ Նասիրուդդին Շահի հարազատները դեմ էին այդ ամուսնությանը, սակայն նա անտեսեց բոլորի կարծիքը։ Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը` Հիբա Շահը։ Որոշ ժամանակ անց նրանք փաստացի ամուսնալուծվեցին և Նասիրուդդին Շահը, մինչ դստեր չափահաս դառնալը, չի շփվել նրա հետ։

1982 թվականին վերջնականապես ամուսնալուծվելով, Նասիրուդդին Շահն ամուսնացել է դերասանուհի Ռատնա Պաթհակի հետ, ով հայտնի դերասանուհի Դինա Պաթհակի դուստրն էր։ Նրանք ունեն երկու որդի։ Ռատնայի քույրը նույնպես դերասանուհի` Սուփրիյա Պաթհակն է։

Մասնակի ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1972Արյունակցական կապերAan Baanսգվոր
1975Գիշերվա վերջըNishaantՎիշամ
1976ԶարթոնքManthanԲհոլա
1977Բհումիկա. Դժվար դերBhumika։ The RoleՍունիլ Վերմա
1977Աստվածների ժամըGodhuli-
1979ԱնմտությունJunoonՇարֆարազ Խան
1980ՀպումSparshԱնիրուդհ Պարմար
1980ԵրազանքKhwabԳոպալ Մաթհուր
1980Մենք` հինգովHum PaanchՍուրաջ
1980Վիրավորի ճիչըAakroshԲհասկար Կուլկարնի
1980Ժողովրդական թատրոնBhavni BhavaiՄահառաջա Դհիռաջ Չանդրասեն
1980Ի՞նչ է անում Ալբերտ Պինտոն, երբ զայրանում էAlbert Pinto Ko Gussa Kyon Ata HaiԱլբերտ Պինտո
1981ՀետևանքChakraԼուկա
1981Թանկագին ՈւմրաոUmrao JaanԳաուհար Միրզա
1982Կարծեցյալ սուրբըSwami Dada-
1982Լռել կարողացողըBezubaanՇիվնաթհ
1982Երջանկություն որոնելիսBazaarՍալիմ
1982Մեղքի զգացումSitam-
1983Այն յոթ օրըWoh 7 Dinդոկ. Անանդ
1983Թողեք, ինչպես կաJaane Bhi Do YaaroՎինոդ Չոպրա
1983Կես ճիշտArdh SatyaՄայք Լոբո
1983Չմտածված քայլMasoomԴ. Կ. Մալհոտրա
1983ՀանդիպումHaadsaaգանգստեր
1983Շուկայական հրապարակMandiՏունգրուս
1984ՈրդեգրումLorieՄայք
1984ՓլատակներKhandharՍուբհաշ
1984ԱնցումPaarՆաուրանգիա
1985ԸնդարմացումAghaatՌուստոմ Պատել
1985ՀոլիHoliպրոֆեսոր Սինգհ
1985Անցյալը, ներկան, ապագանTrikal (Past, Present, Future)Ռուիզ Պերեյրա
1985ԳենեզիսGenesis-
1985ԼռությունKhamoshտեսուչ
1985ՍտրկությունGhulamiՍուլթան Սինգհ
1986ՊայմանShartՎիկրամ, Դևենդրա
1986ԿարմաKarmaԽայրուդդին Կիստի
1986Կարմիր պղպեղMirch Masalaսուբեդար (հարկահավաք)
1986Մի պահEk Pal-
1987ԱնկեղծությունIjaazatՄահինդեր
1988ԱզատագրումRihaeeՄանշուքհ
1988Հերոս ՀիրալալըHero HiralalՀիրալալ
1989Երեք զայրացած տղամարդիկTridevՋայ Սինգհ
1991Փակ շրջանSau CroreՍումնաթհ
1991Ջունգլիների օրենքովShikari (По закону джунглей)ֆակիր
1991Այստեղ իշխում եմ եսLakshmanrekhaԱմար Կապուր
1992Երեք զայրացած տղամարդիկ 2VishwatmaՍուրյա Պրատապ Սինգհ
1992Կախարդական հմայքներChamatkarԱմար Կումար, Մարկո
1993ԽաղGameՎիկրամ
1993Ընդդեմ օրենքիLootereՍիկանդար
1993Երկու կրակի միջևSirԱմար Վերմա
1993Երկու եղբայրBedardiՆիրբհայ Սաքսենա
1994Սիրո ժամանակաշրջանըKabhi Haan Kabhi Naaհայր Բրագանզա
1994Խաղազինվորը (Շնագայլը)Mohraմիսթր Ջինդալ
1995ԱպօրինածինըNaajayazՌաջ Սոլանկի
1995ԴիմակայությունTakkarտեսուչ Դ'Կոստա
1996ԽիզախըHimmatԼուկա
1996ԱրքայազնըRajkumarԴուրջան Սինգհ, Սուրջան Սինգհ
1996Կրքոտ սերChaahatԱջայ Նարանգ
1997Կրակե շրջանAgnichakraտեսուչ Սատպալ
1997Արյան երկու գույնըLahoo Ke Do RangԲհարատ Շրիվաստավ
1997ԿանչDaavaԲհիշմա
1997Մասնավոր խուզարկու. Երկուսը գումարած երկուսը և մեկըPrivate Detective։ Two Plus Two Plus Oneմասնավոր խուզարկու
1998Այդպիսի երկար ճամփորդությունSuch a Long JourneyՋիմմի Բիլիմորիա
1998Տղաները ԲոմբեյիցBombay Boys-
1998Եղբայրը եղբոր համարSar Utha Ke Jiyo-
1998Վրեժ և օրենք 2. Չինական դարպասներChina GateՍարֆարազ Խան
1998Ադամանդ որսացողներըDhoondte Reh Jaaoge!-
1999Չարամիտ դիտավորությունSarfarosh-
1999Ճեպընթաց դեպի ԲհոպալBhopal ExpressԲաշիր
2000Ժամանակի շունչըHey RamՄոհանդաս Քարամչանդ Գանդի
2000Կնոջ գաղտնիքըGaja GaminiԼեոնարդո դա Վինչի
2001Վտանգավոր կինըMujhe Meri Biwi Se BachaaoԱնանդ Մաթհուր
2001Հարսանիք անձրևային սեզոնինMonsoon WeddingԼալիտ Վերմա
2001Կրտսեր եղբայրըKasamՄանգալ Սինգհ
2001ՓրկությունMoksha։ SalvationԴին
2002Մահացու մարտEncounter։ The Killingտեսուչ Սեմ Բհարուչա
2002Ճշմարտություն փնտրելիսGuru MahaaguruՎիջայ Վերմա
2003Ճակատագրական հանգամանքներ3 DeewareinԻշեն Միրզա
2003Երևելի ջենթլմենների լիգանThe League of Extraordinary Gentlemenկապիտան Նեմո
2003ՄաքբուլMaqboolտեսուչ Պուրոհիտ
2004Ես քո կողքին եմMain Hoon NaՇեքհար Շարմա
2004Առաքելություն ՑյուրիխումAsambhavՍամիր Հանս
2005Մեծ նոր հրաշքThe Great New WonderfulԱվինալ
2005ԻքբալIqbalՄոհիտ
2005Գաղտնի մտադրություններBeing CyrusԴինշավ Սեթնա
2006Ամուսնական զույգերի խաղերըMixed DoublesՄալտիի հայրը
2006Բենարես` կոտրված սրտերի քաղաքBanarasԲաբաջի
2006ԿրրիշKrrishՍիդհանտ Արյա
2006Ծաղիկների հովիտըValley of FlowersՅետի
2006ՕմկարաOmkaraԲհայսեբ
2007Հանուն ԱստծոKhuda Kay LiyeՄուլանա Վալի
2007ԱմալAmalՋայառամ
2007Տաս պատմություն սիրո մասինDus KahaniyaanԴավուդի Բոհրա
2008ԱհաբեկիչըShoot on SightՏարիք Ալի
2008Բոմբեյից ԲանգկոկBombay to BangkokԽան
2008ԽաբեությունMithyaԳավիդ
2008Իմ հոր հարսանիքըMere Baap Pehle AapՆիրմալ Կապուր
2008Գիտե՞ս արդյոք...Jaane Tu... Ya Jaane NaԱմար Սինգհ
2008ՉորեքշաբթիA Wednesday-
2008ԲաժանումFiraaqԽան Սահեբ
2008ԱմենամեծագույնըMaharathiՋայսինգհ Ադենվալլա
200975 ցենտBarah AanaԿեդար Շուկլա
2009Գերված` նաքսալիտների մոտRed Alert։ The War WithinՆագա Ռեդդի
2009Այսօր ճաշացանկումToday's SpecialԱքբար
2009ԼռությունBolo Raamդոկ. Նեգի
2010Պիպլիի կյանքըPeepli (Live)Սալիմ Կիդվայ
2010Սերը պատճառ չունիIshqiyaԽալուջան
2010ՔաղաքագետներRaajneetiԲհասկար Սանյալ
2010Աղջիկը դեղին ճտքակոշիկներովThat Girl in Yellow BootsԴիվակար
2010Ալլահի ծառաներըAllah Ke BandayՈւորդեն
2011Յոթ ներված սպանություններ (Յոթ ամուսինները)7 Khoon MaafՄոդհուսուդհոն Տարաֆդար
2011Կյանքը ձանձրալի չի կարող լինելZindagi Na Milegi DobaraՍալման Հաբիբ
2011ՏաճարDeool-
2011ՄայքլMichaelՄայքլ
2011Կեղտոտ կինոThe Dirty PictureՍուրյա Կանտ
2012Քառասուն, ութսունչորսChaalis ChauraasiՊանկաջ Պուրուշոտամ Սուրի
2013Ջոն ԴեյJohn DayՋոն Դեյ
2013Կրրիշ 3Krrish 3Սիդդանտ Արյա
2014Սիրո յոթ փուլերըDedh IshqiyaԽալուջան
2014Ֆաննիին որոնելիսFinding FannyՖերդինանդ Պինտո
2015Կեղտոտ քաղաքականությունDirty PoliticsՄանոջ Սինգհ
2015Եվ կրկին բարի գալուստWelcome Back-
2015ՍպասումWaitingՇիվ Կումար
2016Ձեր ուրախություններըTeraa SurroorՌոբին Դհարամռաջ Սանտինս
2017Բեգում ՋանBegum JaanՌաջաջի
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.