ռուս արվեստագետ և գրող From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Պավլովիչ Աննենկով (ռուս.՝ Ю́рий Па́влович А́нненков, հուլիսի 11 (23), 1889[2][3], օգոստոսի 4, 1889[4][1] կամ հուլիսի 23 (օգոստոսի 4), 1889[1], Կամչատկայի Պետրոպավլովսկ, Primorskaya Oblast, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 12, 1974[2][5][6][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[3]), ռուս և ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, թատրոնի և կինոյի նկարիչ, գրող, ռուսական ավանգարդի ականավոր գործիչ։
Յուրի Աննենկով | |
---|---|
Կեղծանուն | Борис Темирязев[1] |
Ծնվել է | հուլիսի 11 (23), 1889[2][3], օգոստոսի 4, 1889[4][1] կամ հուլիսի 23 (օգոստոսի 4), 1889[1] |
Ծննդավայր | Կամչատկայի Պետրոպավլովսկ, Primorskaya Oblast, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | հուլիսի 12, 1974[2][5][6][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ, հագուստ ձևագծող, դիզայներ, գծանկարիչ և հրապարակախոս |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[7][7] |
Ուշագրավ աշխատանքներ | A Tale of Trivia? |
Yuri Annenkov Վիքիպահեստում |
Գրական կեղծանունը` Բորիս Տեմիրյազև։
Յուրի Աննենկովը ծնվել է 1889 թվականին, նարոդովոլեց Պավել Անենկովի ընտանիքում, Պետրոպավլովսկում, որտեղ հայրը աքսորված է եղել։ 1894 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ծնվել է ընտանիքի մյուս որդին՝ Ալեքսանդրը[8]։
1905-1906 թվականներին Յուրի Աննենկովը նկարել է քաղաքական ծաղրանկարներ գիմնազիայի ամսագրի համար (տպագրվել է անլեգալ), որի համար հետաքննություն կատարելուց հետո նրան վտարել են Պետերբուրգի 12-րդ պետական գիմնազիայից, և նա տեղափոխվել է Ս. Ստոլբցովի մասնավոր գիմնազիա։
1907 թվականին հանդիպել է Իլյա Ռեպինին, որը նրա համար ամենահարգված վարպետն էր (Աննենկովների ընտանիքի ամառանոցը գտնվոել է Կուոկկալայում՝ Ռեպիններիի «Պենատների» հարևանությամբ)։ 1908 թվականին Յուրի Աննենկովն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և, միաժամանակ, Մարկ Շագալի հետ միասին սովորել նկարիչ Գովելի Շոել Մոշկով Զեյդենբերգի արվեստանոցում, որի հետ 1909 թվականի ամռանը Բորովիչիում աշխատել է էտյուդների վրա։ 1909 թվականին՝ Գեղարվեստի ակադեմիայում քննությունը ձախողելուց հետո, ընդունվել է Յան Ցիոնգլինսկու արվեստանոց (որի խորհրդով, ավելի ուշ՝ 1911 թվականին, կմեկնել է Փարիզ)։ Այդ տարիներին հաճախել է նաև Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի ուսումնարան։ 1911-1912 թվականներին սովորել է Փարիզի Դենի Մորիսի և Ֆելիքս Վալոթոնի արվեստանոցներում, հաճախել Լա Պալետտի և Գրանդ Շոմեր ակադեմիա։ Այդ տարիների աշխատանքներում նկատելի դարձան այդ ժամանակների համար մոդայիկ դարձած կուբիզմի և ֆուտուրիզմի ազդեցությունը։ 1912 թվականի ամառն անցկացրեց ծովափում՝ Բրետանում, որտեղ գիտնականների համար նկարել է ծովային ձկների և բույսերի էսքիզներ (դրանց մի մասը Սորբոնում ընդգրկվել է կենդանաբան Զ. Բեյ-Նաֆիլյանի ատենախոսության մեջ)։ 1913 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ «Անկախների» սալոնում «Երեկո» և «Բնանկար» կտավներով, որոնցում դրսևորվեցին նրա հասուն շրջանի ստեղծագործությանը բնորոշ գծերը, որից հետո նա վերադարձել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդես է եկել որպես թատրոնի նկարիչ՝ ձևավորելով Նիկոլայ Եվրեինովի «Nomo sapiens» ներկայացումը «Ծուռ հայելի» թատրոնի համար։ Հետագայում նա աշխատել է Պետրոգրադի և Մոսկվայի թատրոններում։ Ձևավորել է Սատիրիկոն ամսագրի մի քանի շապիկներ և կատարել նկարազարդումներ։
1916-1924 թվականներին զբաղվել է դիմանկարներով, այնուհետև իրեն դրսևորել որպես գրքերի և ամսագրերի նկարազարդող։ 1917 թվականին դարձել է «Արվեստի աշխարհ» միավորման անդամ (մինչև 1924 թվական)։ 1918 թվականին կուբիստական ոճով ձևավորել է Ալեքսանդր Բլոկի «Տասներկու» պոեմի առաջին հրատարակությունը[9]։
1919 թվականին նկարազարդել է սեփական բանաստեղծությունների ժողովածուն։ 1920 թվականին հրատարակել է «Դիմանկարներ» գիրքը, որը հիմնված է իր կողմից ստեղծված ռուս և օտարազգի գրողների, կոմպոզիտորների, ռեժիսորների և նկարիչների դիմանկարների հիման վրա։ Այն ներառում է նաև նկարիչին նվիրված երեք հոդված. Եվգենի Զամյատինի «Սինթետիզմի մասին», Միխայիլ Կուզմինի «Կենսական հոսանքների տատանումներ», Մ. Բաբենչիկովի «Յուրի Անենկով» և նրա աշխատանքների ցանկը։ Հրատարակությունը ուշագրավ էր այդ ժամանակվա մյուս գրքերի շարքում հենց Աննենկովի նկարած իր ժամանակակիցների դիմանկարների շարքով, որոնց թիվը հասնում էր 80-ի[10]։ Նույն թվականին նա ստեղծեց Սանկտ Պետերբուրգի առաջին դիակիզարանի գովազդ-նկարազարդումը[11][12]։
1921 թվականին նա կատարում է Ն. Վենգերովի «Կենդանիներ» և Ալեքսանդր Բելենսոնի «Արհեստական կյանք» գրքերի նկարազարդումները։ 1923 թվականին նա նկարազարդում է Կոռնեյ Չուկովսկու «Մոյդոդիր» գիրքը (գիրքը վերահրատարակվել է ավելի քան 30 անգամ)։ 1924 թվականին XIV միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար մեկնում է Վենետիկ, որից հետո իր կնոջ՝ Գ. Գալպերինայի հետ բնակություն է հաստատում Փարիզում[12]։ 1925 թվականին մասնակցել է Փարիզի ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստի միջազգային ցուցահանդեսին[13]։ Ընդհանուր առմամբ, նա ձևավորել է ավելի քան 60 պիես, բալետ և օպերա ֆրանսիական թատրոնների համար։ 1925 թվականից եղել է հաստոցային նկարիչների ընկերության հիմնադիր-անդամ։ 1934 թվականից հետո նա լրջորեն հետաքրքրվում էր կինեմատոգրաֆիայով, նրա կողմից ձևավեցին ավելի քան 50 կինոնկարների դեկորացիաներ և զգեստներ, այդ թվում «Մայերլինգը» (ռեժիսոր՝ Անատոլ Լիտվակ), «Տարաս Բուլբան» (ռեժիսոր՝ Ալեքսեյ Գրանովսկի, երկուսն էլ՝ 1936), «Հավերժական վերադարձ» ( ռեժիսոր՝ Ժան Դելանուա, 1943) և այլն։ 1955 թվականին նա առաջադրվում է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի «Օսկար» մրցանակի՝ Մադամ դե» ... ֆիլմի զգեստների համար (ռեժիսոր՝ Մաքս Օֆյուլս, 1953)։ 1945-1955 թվականներին եղել է «Ֆրանսիական կինեմատոգրաֆիայի տեխնիկների սինդիկատի» նախագահ։ 1969-1970 թվականներին ձևավորել է Ալեքսանդր Սոլժենիցինի և Միխայիլ Բուլգակովի գրքերը YMCA-Press հրատարակչությունում։ Նա համատեղել է գծանկարչությունը և հաստոցային գեղանկարչությունը։ Ֆրանսիական ամսագրերը հաճախ վերարտադրում էին նրա բնանկարները Փարիզի արվարձաններում, կանանց դիմանկարներ, դեկորատիվ-հարթության ոճին բնորոշ ինտերիեր, գունավոր բծերի և գունային ուրվագծերի ազատությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.