![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Wan_Feng_Lin_River.jpg/640px-Wan_Feng_Lin_River.jpg&w=640&q=50)
Յուննանի բարձրավանդակ
From Wikipedia, the free encyclopedia
Յուննանի բարձրավանդակ (չինարեն՝ 云贵高原), Յուննան-Գույլժոուի բարձրավանդակի առավել բարձր մասը Չինաստանի հարավում։ Բարձրությունը 1800-2000 մ է, լեռնաշղթաներինը՝ 3000-4000 մ։
Արագ փաստեր Կաղապար:PAGENAMEBASEՅուննանի բարձրավանդակ, Տեսակ ...
Փակել
Կազմված է հին բյուրեղային և մետամորֆայիև ապարներից՝ ծածկված մեզոզոյի կրաքարերով։ Կան անագի, ֆոսֆորիտների հանքավայրեր։ Բնորոշ է բարձր սեյսմիկությունը։ Արևելքում գերիշխում են թույլ մասնատված սարավանդները, կարստային երևույթները, արևմուտքում՝ մասնատվածության խորությունը մեծանում է։
Գետերն են Մեկոնգը, Սալուինը, Խոնգխան։ Կան լեռնային լճեր։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 1000-2000 մմ են։ Գերակշռում են կարմրահողերն ու դեղնահողերը։ Անտառները գրավում են տարածքի 20%-ը։