From Wikipedia, the free encyclopedia
Յաան Կապլինսկի (էստ․՝ Jaan Kaplinski, 22 հունվարի 1941, Տարտու, Էստոնիայի ԽՍՀ), էստոնացի բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ։
Յաան Կապլինսկի Jaan Kaplinski | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1941[1][2] |
Ծննդավայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 8, 2021[3][4] (80 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, լրագրող, մանկագիր, քաղաքական գործիչ, թարգմանիչ, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և ակնարկագիր |
Լեզու | էստոներեն, ռուսերեն, վիրուերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Էստոնիա |
Կրթություն | Հյուգո Տրեֆների գիմնազիա և Տարտուի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Seesama jõgi?, Q12365705?, Q16412810?, Q12377047?, Q12377901?, Q12378106? և Q12379420? |
Կուսակցություն | Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Աշխատավայր | Տարտուի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Tiia Toomet? |
Զավակներ | Märt-Matis Lill?, Lauris Kaplinski?, Elo-Mall Toomet? և Lemmit Kaplinski? |
Կայք | jaan.kaplinski.com/index.html |
Jaan Kaplinski Վիքիպահեստում |
Յաան Կապլինսկու մայրըն էստոնացի է, հայրը՝ լեհ։ Վերջինս ձերբակալվել է Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միացնելու առաջին տարում՝ 1940 թ. և մահացել է կալանավայրում։ Յաանը մեծացել է Տարտուում։ Ավարտել է Տարտուի համալսարանը (1966). ուսումնասիրել է ռոմանական լեզվաբանություն։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել արևելյան փիլիսոփայությունը և հատկապես բուդդիզմը։
1990-1992 թվականներին մասնակցել է Էստոնիայի կոնգրեսի աշխատանքներին։ 1992—1995 թվականներին եղել է Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր։ 2004 թվականին դարձել է Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։
Յաան Կապլինսկին Վիլենիցի (2001) ու Մակս Ժակոբի (2003) մրցանակների դափնեկիր է։ Կապլինսկու չորս բանաստեղծությունների համար երաժշտություն է գրել Հարրիսոն Բեռդուիստլը (1998)։
Յաան Կապլինսկին թարգմանություններ է կատարել չինարենից (Դաո Դե Ցզին), անգլերենից, ֆրանսերենից, իսպաներենից, շվեդերենից։
Կապլինսկու բանաստեղծություններն ու էսսեները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն, շվեդերեն, նորվեգերեն, ֆիններերեն, իսլանդերեն, հունգարերեն, լատվիերեն, լիտվերեն, չեխերեն, ճապոներեն, և այլ լեզուներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.