ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մուկտար Դիակաբի (ֆր.՝ Mouctar Diakhaby, դեկտեմբերի 19, 1996[1], Վանդոմ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Դիակաբին Վալենսիայի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Գվինեա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Վանդոմ | ||
Հասակ | 192 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Վալենսիա | ||
Համար | 12 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2009 | Վերտու | ||
2009-2010 | Նանտ | ||
2010-2013 | Վերտու | ||
2013-2016 | Օլիմպիկ Լիոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2017 | Օլիմպիկ Լիոն B | 54 | (11) |
2016-2018 | Օլիմպիկ Լիոն | 34 | (2) |
2018-ներկա | Վալենսիա | 22 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Ֆրանսիա Մ19 | 11 | (1) |
2015-2016 | Ֆրանսիա Մ20 | 6 | (0) |
2017-2018 | Ֆրանսիա Մ21 | 9 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դիակաբին Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է։ 2016 թվականին տեղափոխվել է Լիոնի առաջին կազմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Դիակաբին նշեց 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Բորդոյի դեմ խաղում[3][4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2016 թվականի նոյեմբերի 30-ին՝ Նանտի դեմ խաղում[5][6]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին գոլը եվրոգավաթներում Դիակաբին խփեց 2017 թվականի փետրվարի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[9][10]։ Նա գոլի հեղինակ դարձավ նաև Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ռոմայի դեմ երկու խաղերում[11][12]։ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին ֆրանսիացին գոլ խփեց Անժեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[13]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Դիակաբին անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի հուլիսի 28-ին Դիակաբին 5 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[14][15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[17][18][19]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Էզեկիել Գարային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը Դիակաբին խփեց դեկտեմբերի 8-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[21]։ 2019 թվականի հունվարի 29-ին՝ Իսպանիայի գավաթի Խետաֆեի դեմ խաղում ֆրանսիացին պահեստայինների նստարանին նստած ժամանակ ստացավ կարմիր քարտ ոչ սպորտային պահվածքի համար[22][23]՝ որակազրկվելով 4 խաղով[24][25]։ Իր առաջին մրցաշրջանում Դիակաբին անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[26], իսկ Վալենսիան հաղթեց Իսպանիայի գավաթը[27]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Բարսելոնային[28][29]։
Դիակաբին ունի Գվինեայի քաղաքացիություն և իրավասու է ներկայացնել Գվինեայի ազգային հավաքականը[30]։ Այնուամենայնիվ, նա հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականների կազմում։ 2015 թվականի հուլիսին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[31]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Հունաստանի դեմ խաղում[32]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իսպանիային[33]։
2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[34]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Լիոն | 2016–17 | Լիգա 1 | 22 | 1 | 1 | 1 | 11 | 3 | 0 | 0 | 34 | 5 |
2017–18 | 12 | 1 | 3 | 0 | 5 | 1 | 1 | 0 | 21 | 2 | ||
Ընդհանուր | 34 | 2 | 4 | 1 | 16 | 4 | 1 | 0 | 55 | 7 | ||
Վալենսիա | 2018–19 | Լա Լիգա | 22 | 2 | 7 | 0 | 9 | 1 | — | 38 | 3 | |
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 22 | 2 | 7 | 0 | 9 | 1 | 0 | 0 | 38 | 3 | ||
Կարիերայի ընդհանուր | 56 | 4 | 11 | 1 | 25 | 5 | 1 | 0 | 93 | 10 |
Վալենսիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.