Վանդոմ

From Wikipedia, the free encyclopedia

Վանդոմ

Վանդոմ (/vɒ̃ˈdm/, ֆրանսերեն:  ( )), Ֆրանսիայի Լուար և Շեր գավառների ենթապրեֆեկտուրա։ Այն նաև գավառի երրորդ ամենամեծ համայնքն է 16,716 բնակիչներով (2015)։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Վանդոմ
ֆր.՝ Vendôme[1]
ֆր.՝ Vendôme-Régénéré[2]
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
Երկիր Ֆրանսիա
ՀամայնքArrondissement of Vendôme?, canton of Vendôme-1?, canton of Vendôme-2? և Լուար և Շեր
Մակերես23,89 կմ²
ԲԾՄ82 մետր, 76 մետր, 141 մետր
Բնակչություն15 566 մարդ (հունվարի 1, 2022)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ41100[4]
Պաշտոնական կայքvendome.eu(ֆր.)
ԵրկիրՖրանսիա
Thumb
Վանդոմ (Ֆրանսիա)
Փակել

Այն Լուար գետի ափին գտնվող գլխավոր քաղաքներից մեկն է։ Գետը Վանդոմը բաժանվում է բազմաթիվ թաղամասերի։ Քաղաքն ունի հարուստ միջնադարյան պատմություն և բազմաթիվ պատմական հուշարձաններ։

Պատմություն

Thumb
Սուրբ Երրորդության աբբայությունը դիմացից
Thumb
Վանդոմում գտնվող ամրոցի ավերակները

Վանդոմը (լատին․՝ Vindocinum), ըստ երևույթին, եղել է գալիական ամրոց, որը հետագայում փոխարինվել է ֆեոդալական ամրոցով, որի շուրջ էլ առաջացել է ժամանակակից քաղաքը։ Քրիստոնեությունը ներմուծվել է սուրբ Բյենորեի կողմից 5-րդ դարում, և մոտավորապես 1030 թվականին հիմնադրվել է Երրորդության աբբայությունը (որտեղ պահպանվում է Հիսուսի կողմից Լազարոսի գերեզմանի վրա թափված արցունքներից մեկը)։ Երբ սկսել են իշխել Կապետ դինաստիայի թագավորները, Վանդոմը դարձել է Բուչարդին պատկանող գլխավոր քաղաքը, որը մահացել էր Սեն-Մոր-դե-Ֆոսե վանքում 1007 թվականին[5]։

Ամուսնության բերումով իշխանությունն անցել է Նեվերսի, Պրուլիի և Մոնտուարի տոհմերին։ ՎանդոմԻ և Քասթրեի կոմս Բուչարդ VI-ը որպես ժառանգորդ թողել է իր քրոջը՝ Քեթրինին, որը Մարշի կոմս Ջոն Բուրբոնի կինն էր։ Վանդոմի կոմսությունը բարձրացվել է դքսության աստիճանի Չառլզ դե Բուրբոնի համար, որի որդի Անտուան դե Բոուրդոնը՝ Նավարայի թագավորը, Հենրի IV-ի հայրն էր, որը Վանդոմի դքսությունը 1598 թվականին տվել է իր ապօրինի որդուն՝ Սեզար դե Վանդոմին։ Վանդոմի դուքս Սեզարը մասնակցել է Ֆրանսիայում Կարդինալ Ռիշելյեի և Ջուլիո Մազարինիի իշխանության օրոք տեղի ունեցած անկարգություններին։ Նա Լյուդովիկ դե Վանդոմի հայրն էր, որն ամուսնացել էր Մազարինիի զարմուհու հետ։ Լուի Արև արքան այս տոհմի վերջին տղամարդ ժառանգն էր[5]։ Բրիտանիայի արքա Նոմինոեն մահացել է Վանդոմում 851 թվականին՝ Մեն և Անժու գավառները նվաճելուց հետո։

Ժան-Բատիստ Դոնասյեն դե Ռոշամբոն, որը Հյուսիսային Ամերիկայում անկախության պատերազմում առաջնորդում էր ֆրանսիական 6000-անոց զորաջոկատը, ծնվել է Վանդոմում։

Փարիզի Վանդոմի հրապարակում է գտնվում Վանդոմ հյուրանոցը, որը Սեզար դե Վանդոմին և վերջինիս սիրուհի Գաբրիել դ՛Էստրեին պատկանող առանձնատուն է եղել։

Աշխարհագրություն

Վանդոմը գտնվում է Բլոիս քաղաքից 22 մղոն (35 կիլոմետր) դեպի հյուսիս-արևմուտք և Փարիզից գնացքով 40 րոպե ճանապարհորդելու հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է Լուար գետի ափին, որն այստեղ բաժանվում է քաղաքը հատող բազմաթիվ վտակների։

Կառավարում

Վանդոմը Լուար և Շեր դեպարտամենտի Վանդոմ գավառի մայրաքաղաքն է։ Ունի առաջին ատյանի դատարան[փա՞ստ]։

Բնակչություն

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Տեսարժան վայրեր

Հարավային մասում գտնվում է մի բարձունք, որի վրա կանգնած են Վանդոմի կոմսերի ամրոցի ավերակները։ Սուրբ Երրորդության եկեղեցին ունի գոթական ոճով զարդարված ճակատամաս։ Եկեղեցու շուրջը գտնվում են տարբեր ժամանակաշրջանների վանական շինություններ։ Լա Մադլենի եկեղեցին (15-րդ դար) պսակվված է քարե ոլորանախշով[5], իսկ Սեն Մարտինի աշտարակը (16-րդ դար) ներկայացնում է այդ անվամբ ավերված եկեղեցին։

Այլ հուշարձաններից են՝ հին դարպասը, Պորտ Սեն Ժորժը, որը բաղկացած է երկու մեծ սրածայր աշտարակներից, Սեն-Ժակի հնագույն հիվանդանոցը, որը հետագայում դարձել է քոլեջ, այնուհետև տղաների լիցեյ, իսկ այժմ զբաղեցնում են քաղաքի կառավարման գրասենյակները։ Պահպանվել է գեղեցիկ գոթական մատուռը։ Շրջակայքում գտնվող պարտեզի l'Orangerie կոչվող մի հինավուրց շենքում տեղակայված է զբոսաշրջության գրասենյակը։ Քաղաքն ունի հայտնի հնագիտական և գիտական կազմակերպություն և ավելի քան երեք հարյուր ձեռագրով գրադարան ու թանգարան, հիմնականում հնագիտական, որի դիմաց կանգնած է բանաստեղծ Պիեռ դե Ռոնսարի արձանը։ Այստեեղ է գտնվում նաև Վանդոմում 1725 թվականին ծնված մարշալ Ռոշամբոյի արձանը։ Պահպանվել են նաև 15-րդ և 16-րդ դարերի որոշ հետաքրքիր կառույցներ։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.