![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Mohombi_Moupondo_%2528156%2529.jpg/640px-Mohombi_Moupondo_%2528156%2529.jpg&w=640&q=50)
Մոհոմբի
From Wikipedia, the free encyclopedia
Մոհոմբի Նզասի Մուպոնդո (հոկտեմբերի 17, 1986(1986-10-17), Կինշասա, Զաիր[1]), շվեդ-կոնգոցի երգիչ, երգահան, պարող։ Մեծացել է Ստոկհոլմին հարակից Նորբորգում և Կիստայում։ Մոհոմբին «2101 Records»-ում երգող առաջին արտիստն էր, որը պայմանագիր կնքեց «Universal Music Group»-ի հետ[2]։ 2000-2008 թվականներին Մոհոմբին իր եղբոր՝ Դժո Մուպոնդոյի հետ, շվեդական Ավալոն հիփ-հոփ խմբի անդամ էր։ Մոհոմբին իր առաջին անհատական երգը՝ «Bumpy Ride»-ը, թողարկել է 2010 թվականի օգոստոսին։ Երգը դարձել է համաշխարհային հիթ և տեղ գտել որոշ երկրների երգերի լավագույն տասնյակներում։ 2011 թվականի փետրվարին այս առաջնելութային երգին հաջորդել է նրա «MoveMeant» ալբոմը։